Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Սոցիոլոգիայի ֆակուլտետ
  4. Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
092301.16.7 - Սոցիալական աշխատանք
Մասնագիտացումը՝
092301.16.7 - Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն
Շնորհվող որակավորումը՝
Սոցիալական աշխատանքի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգին համապատասխան:
2. Ծրագրի նպատակները
Ծրագիրը նպատակ ունի պատրաստելու սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտի գիտակ և արդի աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետներ, զարգացնելու ուսանողների՝ կարիքների գնահատման և սուպերվիզիայի հմտությունները, սոցիալական ոլորտի ռազմավարությունների մշակման, ռազմավարական մտածողության և խորհրդատվություն իրականացնելու կարողությունները` ուղղված կարիքահենք և հավասարակշռված սոցիալական ծրագրերի և միջոցառումների մշակմանը և սոցիալական քաղաքականության գնահատմանը:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. բացատրելու սոցիալական հիմնախնդիրների առաջացման պատճառները, համեմատելու ու գնահատելու դրանց լուծման հնարավոր ուղիները
    2. ներկայացնելու սոցիալական աշխատանքի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների տեսությունները, միջամտության մեթոդները, արդի հիմնախնդիրները և ժամանակակից հետազոտական մեթոդները
    3. քննարկելու սոցիալական քաղաքականության տարբեր մոդելները, ՀՀ սոցիալական քաղաքականության, սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման սկզբունքները, գնահատման տեխնոլոգիաները, սոցիալական պաշտպանության համակարգի կառուցվածքը, դրա հիմնական տարրերը և գործառույթները
    4. հիմնավորելու սոցիալական հետազոտության ընթացքում օգտագործվող մեթոդները, տեխնիկաները և ընթացակարգերը
    5. ներկայացնելու և համակարգելու հանրային առողջապահության հիմնական սկզբունքներն ու մեթոդները
    6. քննարկելու սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մշակման և իրականացման միջազգային առաջավոր փորձը
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. պլանավորելու և իրականացնելու բնակչության սոցիալական կարիքների բացահայտմանը, սոցիալական ծառայությունների գործունեությանը և սոցիալական ծրագրերի գնահատմանն ուղղված սոցիալական հետազոտություններ, վերլուծելու քանակական և որակական տեղեկատվությունը, կազմելու և ներկայացնելու հետազոտության հաշվետվություն
    2. կանխատեսելու սոցիալական ռիսկերը, պլանավորելու դրանց կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունների ներդրումը
    3. վերլուծելու սոցիալական օրենսդրությունը և հետևություններ անելու դրա բարելավման վերաբերյալ
    4. իրականացնելու վարչական, աջակցային և կրթական սուպերվիզիա
    5. մշակելու սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, գնահատման, հաղթահարման ուղիներ և ծրագրեր, կատարելու դրանց իրագործմանն ուղղված նորարարական առաջարկներ, ձևակերպելու հանձնարարականներ բազմամասնագիտական թիմերի համար՝ սահմանելով անհրաժեշտ ներքին և արտաքին ռեսուրսների բացահայտման և հավաքագրման մեթոդաբանությունը
    6. իրականացնելու սոցիալական հետազոտություններ, կիրառելու գիտական հետազոտությունների արդյունքները սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների, սոցիալական ծառայությունների/հաստատությունների գործունեությունում
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու ՏՀՏ-ները մասնագիտական խնդիրները լուծելիս և հետազոտություններ կատարելիս, աշխատելու տարաբնույթ գիտական աղբյուրների հետ, ինչպես նաև օգտվելու համացանցային տեղեկատվական ռեսուրսներից
    2. կանխատեսելու աշխատանքի ընթացքում հնարավոր կոնֆլիկտները և մասնագիտական երկընտրանքները, մշակելու դրանց հաղթահարման և կանխարգելման ուղիներ, արդյունավետորեն իրականացնելու աշխատանքի պլանավորում` գնահատելով անհրաժեշտ ռեսուրսները
    3. ամփոփելու իր հետազոտության արդյունքները և բացատրելու մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանը, ներկայացնելու համապատասխան հիմնավորումները
    4. պատրաստելու բանավոր և գրավոր հաշվետվություններ, հաղորդագրություններ, հրապարակային ելույթներ, կազմակերպելու շնորհանդեսներ՝ նպաստելով մասնագիտական գիտելիքի և քաղաքացիական հասարակության զարգացմանը
4. Գնահատման ձևերը
Ուսանողների գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի , համաձայն որի դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
· - եզրա­փա­կիչ գնահատումով,
· - առանց եզրափակիչ գնահատման,
· - առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· - ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։
Ընթացիկ և եզրափակիչ քննությունների անց­­կացման ձևը (գրավոր, բանավոր, թեստային) դասընթացը կազմակերպող ամ­բիոնի առաջարկությամբ հաս­տատում է ֆակուլտետի դեկանը:
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնա­հա­տա­կա­նը/միա­վո­րը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաս­տա­­կած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն: Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը՝ 10 միավոր: Հետազոտական բաղադրիչով դասընթացների շրջանակներում ուսանողի կատարած հետազոտական աշխատանքը գնահատվում է որպես ընթացիկ քննություններից մեկը։
Մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդ­­­ղա­կով:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտ­ների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ, քանի որ մասնագետների պահանջարկն առկա է թե՛ պետական, թե՛ հասարակական և թե՛ միջազգային կազմակեր­պու­թյուններում:
Ստորև ներկայացվում է «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և մասնագիտական գործունեության հնարավոր վայրերի ցանկը, որը ամբողջական չէ.
1. Նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ,
2. Պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
3. ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով,
4. Մարզային կառույցներ,
5. Տեղական ինքնակառավարման մարմիններ՝ մարզպետարանների, քաղաքա­պետարանների համապատասխան ստորաբաժանումներ,
6. Կրթական հաստատություններ,
7. Բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ,
8. Հետազոտական ընկերություններ, վերլուծական կենտրոններ,
9. Սոցիալական տարբեր հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ,
10. Հայ առաքելական եկեղեցու թեմերի հովանավորությամբ գործող սոցիալական ծառայություններ,
Հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ, հիմնա­դրամներ և այլն:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· - ԵՊՀ գրադարան,
· - Ֆակուլտետի, ամբիոնի և դասախոսների տրամադրության տակ գտնվող գրադարաններ,
· - Էլեկտրոնային գրադարաններ,
· - Համացանցային ռեսուրսներ,
· - Տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ,
· - Ուսումնական ֆիլմեր,
- Տեխնիկապես հագեցած լսարաններ և շարժական սարքավորումներ (համակարգիչներ, պրոյեկտորներ, նվագարկիչներ, տպիչ սարքեր):
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի սույն ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2021 թվականին հաստատված «Սոցիալական աշխատանքի» ոլորտային շրջանակի (որակավորումների) բնութագրերը և ՀՀ կառավարության կողմից 2016 թվականին հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության որակավորում­ների ազգային շրջանակը»։ Ծրագրի լրամշակման համար ուսումնասիրվել են արտա­սահ­մանյան մի շարք բուհերի համանման ծրագրերն ու չափորոշիչները, այդ թվում՝ ԱՄՆ Կոննեկտիկուտի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանների Սոցիալական աշխատանքի դպրոցների, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի, Պիտցբուրգի համալսա­րանի Սոցիալական աշխատանքի դպրոցի, Վերին Ավստրիայի կիրառական գիտու­թյունների համալսարանի, Ֆրանկֆուրտի բարձրագույն մասնագիտական դպրոցի, Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի համալսարանի, Մյունստերի սոցիալական գիտությունների կաթոլիկ համալսարանի, Լյուդ­վիգսհա­ֆենի բարձրագույն դպրոցի և այլն, ինչպես նաև ԵՄ-ի կողմից «Սոցիալական աշխատանք» որակավորմամբ մասնագիտական կրթության կոմպետենցիաների մշակման ուղենիշները։
Սույն մագիստրոսական ծրագիրն իրականացնող ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև ՀՀ-ում գործող պետական, ոչ պետական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում սոցիալական ոլորտում։ Այն առաջամարտիկ է ինչպես մասնագետների պատրաստման, այնպես էլ մասնագիտության զարգացման և գիտական հիմնավորման ուղղություններում՝ կազմակերպելով և իրականացնելով մասնագիտական հարցերի քննարկմանը նվիրված համաժողովներ և գիտաժողովներ։
Եվրոպական և ամերիկյան բազմաթիվ բուհերի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս կրթական գործընթացը կազմակերպել բարձր արդյունավետությամբ՝ ուսանողներին ներգրավելով համատեղ իրականացվող փոխանակման ծրագրերում, հետազոտական աշխատանքներում և այլն։
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Դասախոսի մասնագիտական կարողությունները պետք է համապատասխանեն նշված պահանջներից առնվազն երեքին

1. Ընդհանրական կարողություններ

Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· ուսանողների մեծ խմբի (մինչև 20 հոգի) հետ աշխատանքը համակարգելու և խմբային դինամիկան կարգավորելու կարողություն:

Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման հմտություն,
· կարիքի գնահատում, մոնիթորինգ և արդյունարար գնահատում իրականացնելու հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:

Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· փաստաթղթեր մշակելու, կազմելու և լրացնելու, հաշվետվություններ գրավոր շարադրելու կարողություն,
· տեղեկատվության համակարգման, մշակման և ներկայացման հմտություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։

ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Access, PPT) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն:

Այլ կարողություններ
· սոցիալական ոլորտը կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և սոցիալական ծրագրեր իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:

2. Մասնագիտական կարողություններ
· խոցելի խմբերի հիմնախնդիրները սահմանելու և նրանց իրավունքների պաշտպանության ռազմավարությունների իմացություն,
· անհատների, խմբերի, ընտանիքների և համայնքների կարիքների գնահատման հմտություն,
· սոցիալական աշխատանքի մեթոդների, մոդելների, սուպերվիզիայի տեղայնացման և կիրառման կարողություն,
· սոցիալական քաղաքականության գործող միջոցառումները վերլուծելու հմտություն,
· կոնֆլիկտների առաջացման պատճառները և զարգացման միտումները վերլուծելու հմտություն և կոնֆլիկտների կարգավորման կարողություն,
· սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի միջև կապը վերլուծելու կարողություն,
· սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի միջև կապը վերլուծելու հմտություն,
· սոցիալական քաղաքականության մոդելների վերլուծության հմտություն,
· խոցելի խմբերի ներկայացուցիչների կարիքների բավարարման և իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ նյութական, մարդկային, մասնագիտական, համայնքային, մշակութային, իրավական և այլ ռեսուրսներ գտնելու և գործիքներ մշակելու հմտություն,
· շահառուների համար սոցիալական, կրթական, առողջապահական, վերականգնողական, հոգեբանական, իրավական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը գնահատելու և դրանց բարձրացման ուղղությամբ առաջարկություններ մշակելու կարողություն,
· խոցելի խմբերի և հասարակության շահերից բխող քաղաքական որոշումների ադվոկացիա և լոբինգ իրականացնելու կարողություն,
· զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության դրսևորման ձևերի վերլուծության կարողություն,
· շահառուների, դոնոր համայնքի, ԶԼՄ-ի, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և որոշում կայացնողների հետ հաղորդակցության կառավարման կարողություն:

3. Ընդհանուր պահանջներ

Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակու­թյունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխա­տաժողովների։

Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաս­տումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:

Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կրթության, սոցիալական աշխատանքի, սոցիալական քաղաքականության կամ հարակից ոլորտում՝ հոգեբանություն, կառավարում, իրավապաշտպանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մանկավարժություն, հանրային առողջապահություն և այլն։

Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am