Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կայացավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների ամենամյա գիտական նստաշրջանը:
Տարիներ շարունակ անցկացվող նստաշրջանը արդյունավետ հարթակ է երիտասարդ գիտնականների աշխատանքները ներկայացնելու և հետագայում նաև գիտական հանդեսներում տպագրելու համար:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Սահմանադրական իրավունքի, Պետության և իրավունքի տեսության և պատմության, Քաղաքացիական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Եվրոպական և միջազգային իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի և Քրեական իրավունքի ամբիոնների պրոֆեսորադասախոսական համակազմը, ասպիրանտներն ու հայցորդները:

