ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ս.թ. դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության 2025-2026 ուսումնական տարվա կիսամյակային գործունեության ամփոփիչ նիստը, որի արդյունքում ամփոփվեցին ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կիսամյակային գործունեության արդյունքները:
2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ծավալած գերազանց գործունեության շնորհիվ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն (4-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ասատրյանի նախագահությամբ) զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ուսանողների գիտական ներուժը բացահայտելու և գիտական ոլորտում ճանապարհ հարթելու տեսանկյունից յուրահատուկ հարթակ է: