Ամփոփվեց ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած «Բանավիճում են երիտասարդները» խորագրով միջբուհական բանավեճ-մրցաշարը:
Եզրափակիչ փուլում «Ընտրություններին մասնակցելն իրավո՞ւնք է, թե՞ պարտականություն» թեմայով բանավիճում էին Երևանի պետական համալսարանի և Պետական կառավարման ակադեմիայի ուսանողները:
«Բանավիճում են երիտասարդները» ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը հաղթող ճանաչվեց՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Թիմի կազմում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Լիանա Օսիպյանը, Սեդա Փիլոյանը, բակալավրի 3-րդ կուրսի ուսանողներ Իննա Եղիկյանը, Բագրատ Դարբինյանը և Սյուզի Վարդանյանը: Թիմի մարզիչն էր ի.գ.թ., դոցենտ Արսեն Թավադյանը:
Նշենք, որ ծրագրի երկրորդ փուլը կանցկացվի սույն թվականի սեպտեմբերին: