Մագիստրոսական ծրագրի ընդունելության ժամանակացույցը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով։ Ընդունելության կարգի ընդհանուր դրույթները սահմանված են ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Մասնագիտական գիտելիք և իմացություն
Ծրագրի իրականացման ընթացքում ուսանողը կկարողանա.
1. լուսաբանել իրավական ընդհանուր (սահմանադրական) քաղաքականության իրականացման ոլորտում Հայաստանի և այլ երկրների մոտեցումները,
2. բացատրել ՀՀ սահմանադրական կարգավորման համակարգը և հասարակական հարաբերությունների սահմանադրականացման հիմնախնդիրները,
3. հիմնավորել սահմանադրական, վարչական, մաքսային, հարկային, ընտրական օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ ազգային անվտանգության կտրվածքով,
4. ներկայացնել օրինաստեղծ, իրավակիրառական տեխնիկայի հիմունքները, կանոնները, բացատրել սահմանադրական, վարչական, մաքսային, հարկային, ընտրական օրենսդրության ոլորտներում դրանց կիրառման առանձնահատկությունները,
5. նկարագրելու սահմանադրական, վարչական, մաքսային, հարկային, ընտրական իրավունքի ոլորտում հետազոտությունների իրականացման մեթոդները, պետաիրավական երևույթների ընդհանուր օրինաչափությունները, իրավագիտության մեթոդաբանական, փիլիսոփայական, հիմունքները, պետաիրավական երևույթների նկատմամբ սոցոլոգիական մոտեցումները,
6. ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները, փախստականների իրավունքների իրականացման ու պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, գնահատել միջազգային մարդասիրական իրավունքի դերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգում։
Շրջանավարտները, ծրագիրն ավարտելով, կունենան ապագա կարիերայի լայն հնարավորություններ, մասնավորապես՝
- կարող են արդյունավետ աշխատանք կատարել օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում, արդարադատության նախարարությունում, փաստաբանական ծառայությունում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ բնագավառի զարգացման ռազմավարության խորհրդատու, իրավագետ-վերլուծաբան, դատավորի օգնական, դատավորի խորհրդական, դատական դեպարտամենտի կրտսեր, առաջատար, գլխավոր մասնագետ, դատավոր, իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակից, նախարարի խորհրդական, գիտաշխատող, աշխատող թիմի ղեկավար,
- կարող են շարունակել ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
«ՀՀ սահմանադրական իրավունք» առարկայի հարցաշար
- Սահմանադրաիրավական նորմերը և ինստիտուտները:
- Սահմանադրաիրավական հարաբերությունները և դրանց սուբյեկտները:
- Սահմանադրական իրավունքի աղբյուրները և համակարգը:
- Սահմանադրական իրավունքի տեղը ՀՀ իրավունքի համակարգում:
- Սահմանադրության հասկացությունը և բնորոշ գծերը:
- Սահմանադրության ընդունման և փոփոխման կարգը:
- Սահմանադրական իրավունքների, ազատությունների սահմանափակման հիմքերը:
- Սահմանադրական կարգի հասկացությունը:
- Օրինականության սկզբունքի սահմանադրական հիմունքները:
- Տնտեսական կարգի սահմանադրական հիմունքները:
- Սոցիալական հարաբերությունների սահմանադրական հիմունքները:
- Հոգևոր-մշակութային հարաբերությունների սահմանադրական հիմունքները:
- ՀՀ պետական լեզուն:
- ՀՀ քաղաքական համակարգի հասկացությունը և տարրերը:
- Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում:
- Կուսակցությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում:
- Հասարակական միավորումները Հայաստանի Հանրապետությանքաղաքական համակարգում:
- Սոցիալական պետության հասկացությունը և բնորոշ գծերը:
- Իրավական պետության հասկացությունը և բնորոշ գծերը:
- Ինքնիշխան պետության հասկացությունը և բնորոշ գծերը:
- Ժողովրդավարական պետության բնութագիրը:
- Ժողովրդաիշխանության իրականացման ձևերի բովանդակությունը և առանձնահատկությունները:
- Մարդու և քաղաքացու իրավական վիճակի սկզբունքները:
- Իրավունքների և ազատությունների պաշտպանության պետության պարտականությունը:
- Իրավունքների և ազատությունների երաշխիքների հասկացությունը և բովանդակությունը:
- Իրավունքների և ազատությունների դասակարգումը:
- Կյանքի իրավունքը:
- Անձնական ազատությունը:
- Մտքի, խղճի և կրոնի ազատությունը:
- Հավաքների ազատությունը:
- Տեղեկություններ ստանալու իրավունքը:
- Կրթության իրավունքը:
- Ստեղծագործության ազատությունը:
- Իրավունքների և ազատությունների ինքնապաշտպանությունը, իրավաբանական օգնության և պաշտպան ունենալու իրավունքը:
- Հանրային ծառայության անցնելու իրավունքը:
- Զինված ուժերը և պաշտպանությունը:
- Սահմանադրական իրավունքների, ազատությունների սահմանափակման հիմքերը:
- Քաղաքացիության հասկացությունը և սկզբունքները:
- ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հիմքերը և կարգը:
- ՀՀ քաղաքացիության դադարման հիմքերը:
- Փախստականների և օտարեկրացիների իրավական վիճակը ՀՀ-ում:
- Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրները:
- ՀՀ տարածքային կառուցվածը և պետական ռեժիմը:
- Կառավարման ձևի հասկացությունը և տեսակները: ՀՀ կառավարման ձևը:
- ՀՀ պետական կառավարման տարածքային կազմակերպումը:
- Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
- Տեղական ինքնակառավարման հասկացությունը և համակարգը:
- ՀՀ կառավարությունը պետական կառավարման մարմինների համակարգում:
- ՀՀ կառավարության կազմավորման կարգը և կառուցվածքը:
- ՀՀ կառավարության ծրագիրը:
- Պետական մարմինների տեսակները և սահմանադրաիրավական կարգավիճակը:
- Ազգային ժողովը, որպես ներկայացուցչական և օրենսդիր մարմին:
- Ազգային ժողովի կազմակերպման կարգը և կառուցվածքը:
- Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը, լիազորությունների դադարումը և դադարեցումը:
- Ազգային ժողովի հանձնաժողովները:
- Ազգային ժողովի լիազորությունները ֆինանսաբյուջետային ոլորտում:
- Ազգային ժողովի լիազորություններն արտաքին հարաբերությունների, պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներում:
- Ազգային ժողովի լիազորությունները պետական մարմինների ձևավորման և դրանց նկատմամբ վերահսկողության ոլորտներում:
- Օրենսդրական նախաձեռնության իրացումը:
- Պատգամավորության թեկնածուի առաջադրումը, գրանցումը և իրավական վիճակը:
- Հանրաքվեն, որպես անմիջական ժողովրդաիշխանության ինստիտուտի սահմանադրական հիմքերը:
- Ընտրական իրավունքի և ընտրական համակարգի հասկացությունը և հարաբերակցությունը:
- Ընտրություններին ՀՀ քաղաքացիների մասնակցության սկզբունքները:
- Նախընտրական քարոզչություն:
- Ընտրողների ցուցակները, ընտրատարածքներ, ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ կազմելու կարգը:
- Ընտրական հանձնաժողովները (տեսակները, կազմակերպման կարգը և իրավական վիճակը):
- Քվեարկության կազմակերպումը և անցկացումը, ընտրություններում ձայները հաշվելու, քվեարկության արդյունքները որոշելու և դրանք հրապարակելու կարգը:
- Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրության կարգը:
- ՀՀ նախագահի իրավական կարգավիճակը պետական իշխանության մարմինների համակարգում:
- ՀՀ նախագահի ընտրության և նրա լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերն ու կարգը:
- ՀՀ նախագահի իրավական ակտերը:
- Դատական իշխանության էությունը և հատուկ սկզբունքները:
- Դատական սահմանադրական վերահսկողության ձևերը:
- ՀՀ դատական իշխանության մարմինների համակարգը, կազմակերպման և գործունեության կարգը:
- Դատավորների սահմանադրաիրավական կարգավիճակը:
- ՀՀ դատախազության կազմակերպման և իրավասության սահմանադրական հիմունքները:
- Փաստաբանական ծառայությունը և դատական իշխանությանն աջակցող մյուս մարմինները:
- Սահմանադրական դատարանի կազմավորման կարգը, սահմանադրական դատավարության ընթացակարգը, Սահմանադրական դատարանի ակտերը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք. Գիրք առաջին (դասագիրք ԲՈՒՀ-երի համար), 6-րդ լրամշակված հրատարակություն, Ն.Ա. Այվազյանի պատ. խմբագրությամբ, Եր.: Տիգրան Մեծ, 2016, 416 էջ:
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք. Գիրք երկրորդ (դասագիրք ԲՈՒՀ-երի համար), 6-րդ լրամշակված հրատարակություն, Ն.Ա. Այվազյանի պատ. խմբագրությամբ, Եր.: Տիգրան Մեծ, 2016, 400 էջ:
- ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն ու դրանց իրացումը (ուղեցույց-ձեռնարկ), Գ. Դանիելյան, Ա. Գյուլումյան, Հ. Նազարյան, Վ. Այվազյան և Հ. Ենգոյան, ընդհանուր խմբագրությամբ Գ. Դանիելյանի, Երևան, 2016, հատոր 1, էջ 943:
- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում (գիտագործնական հետազոտություն) / Գ.Բ. Դանիելյան, Վ.Ա. Այվազյան, Ա.Ա. Մանասյան. – Եր.: Հայրապետ հրատ., 2015. - 240 էջ:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, ընդհանուր խմբագրությամբ` Գ.Հարությունյանի, Ա.Վաղարշյանի. Երևան, «Իրավունք», 2010, 1086 էջ:
«Պետության և իրավունքի տեսություն» առարկայի հարցաշար
1․ Պետության և իրավունքի տեսությունը որպես գիտություն. հասկացությունը, առարկան, հիմնական հատկանիշները, գործառույթները:
2. «Պետության և իրավունքի տեսություն» գիտության կապը պրակտիկայի հետ:
3. Պետության առաջացման տեսությունների (աստվածաբանական, նահապետական, պայմանագրային, բռնության, մատերիալիստական) ընդհանուր բնութագիրը:
4. Իրավունքի առաջացման պատճառները, իրավական նորմերի ձևավորման ուղիները, զարգացման պատմական փուլերը:
5. Պետություն և պետական իշխանություն: Պետական իշխանության հատկանիշները, իրականացման ձևերը և եղանակները:
6. Պետության հասկացությունը և հատկանիշները:
7. Պետության էությունը և սոցիալական նշանակությունը, դրանց էվոլուցիան:
8. Պետության գործառույթները. հասկացությունը, դասակարգումը, իրականացման ձևերը և մեթոդները:
9. Պետության ձևը. հասկացությունը, տարրերը:
10. Պետության կառավարման ձև. հասկացությունը և տեսակները:
11. Կառավարման հանրապետական ձևի հասկացությունը և տեսակները:
12. Կառավարման միապետական ձևի հասկացությունը և տեսակները:
13. Պետաիրավական վարչաձև. հասկացությունը և տեսակները:
14. Պետության կառուցակարգը (մեխանիզմը). հասկացությունը և կառուցվածքը:
15. Պետական ապարատը. հասկացությունը, կազմակերպագործառութային սկզբունքները:
16. Պետության մարմինները. հասկացությունը, հատկանիշները, դասակարգումը:
17. Քաղաքական համակարգ. հասկացությունը, կառուցվածքը, հիմնական սուբյեկտները:
18. Պետությունը և կրոնական կազմակերպությունները: Հայ Առաքելական եկեղեցին, որպես ազգային եկեղեցի: Թեոկրատական, կրոնականացված աշխարհիկ պետությունները:
19. Իրավունքի հասկացությունը և հատկանիշները, օբյեկտիվ և սուբյեկտիվ իմաստները:
20. Իրավունքի և օրենքի հարաբերակցությունը: Իրավական օրենքի հասկացությունը:
21. Իրավահասկացողության տիպերը. իրավաբանական և լեգիստական:
22. Բնական իրավունքի հայեցակարգը:
23. Իրավունքի պատմական հայեցակարգը:
24. Իրավունքի մարքսիստական հայեցակարգը:
25. Իրավունքի հոգեբանական հայեցակարգը:
26. Իրավունքի սկզբունքները. հասկացությունը, նշանակությունը և դասակարգումը:
27. Իրավունքի գործառույթները. հասկացությունը և դասակարգումը:
28. Իրավական համակարգ. հասկացությունը, կառուցվածքը, արդի իրավական ընտանիքները:
29. Պետության և իրավունքի հարաբերակցությունը և փոխկապվածությունը:
30. Հասարակության և պետության հարաբերակցությունը:
31. Իրավական պետություն. հասկացությունը և սկզբունքները:
32. Սոցիալական պետությունը:
33. Իրավագիտակցություն. հասկացությունը, կառուցվածքը, տեսակները և մակարդակները:
34. Իրավական մշակույթը. հասկացությունը և կառուցվածքը:
35. Իրավական դաստիարակություն. հասկացությունը, ձևերը և մեթոդները:
36. Իրավունքի նորմը. հասկացությունը և հատկանիշները, կառուցվածքը:
37. Իրավունքի նորմի և նորմատիվ ակտի հոդվածի հարաբերակցությունը:
38. Իրավունքի նորմի դիսպոզիցիայի շարադրման եղանակները:
39. Իրավունքի նորմի սանկցիայի շարադրման եղանակները:
40. Իրավունքի ձև հասկացությունը, ձևերի դասակարգումը:
41. Նորմատիվ ակտերի հասկացությունը և տեսակները:
42. Օրենքներ. հասկացությունը, հատկանիշները և տեսակները:
43. «Ենթաօրենսդրական նորմատիվ ակտ» հասկացությունը, հատկանիշները, տեսակները:
44. Նորմատիվ ակտի գործողությունը տարածության, ժամանակի մեջ, անձանց նկատմամբ:
45. Օրենքի հետադարձ ուժը:
46. Իրավաստեղծագործությունը. հասկացությունը, սկզբունքները և տեսակները:
47. Նորմատիվ իրավական ակտերի համակարգումը. հասկացությունը և տեսակները:
48. Իրավունքի համակարգը. հասկացությունը, կարգավորման առարկան, մեթոդը, տարրերը:
49. Իրավունքի ճյուղը և ինստիտուտը. հասկացությունը և տեսակները:
50. Հանրային և մասնավոր իրավունքը, նյութական և վարութային իրավունքը: Իրավական վարույթները:
51. Իրավահարաբերությունները. հասկացությունը, հատկանիշները:
52. Իրավահարաբերությունների տարրերը. սուբյեկտ, օբյեկտ, բովանդակություն:
53. Իրավահարաբերությունների տեսակները:
54. Իրավհարաբերությունների մասնակիցների իրավասուբյեկտությունը:
55. Սուբյեկտիվ իրավունքները և իրավական պարտականությունները. հասկացությունը և կառուցվածքը:
56. Իրավաբանական փաստի հասկացությունը և դասակարգումը:
57. Իրավունքի կենսագործումը (իրականացումը). հասկացությունը և տեսակները:
58. Իրավունքի նորմերի կիրառման հասկացությունը և փուլերը, իրավակիրառման ակտերը:
59. Իրավունքի բացեր հասկացությունը: Իրավունքի և օրենքի անալոգիան:
60. Իրավաբանական կոլիզիաները և դրանց լուծման եղանակները:
61. Իրավունքի նորմերի մեկանաբանումը. հասկացությունը, տեսակները՝ ըստ սուբյեկտների:
62. Իրավունքի նորմերի մեկնաբանությունը, մեկնաբանման եղանակները:
63. Իրավունքի նորմերի մեկնաբանումը՝ ըստ ծավալի. տառացի, տարածական, սահմանափակ:
64. Իրավական նորմերի պարզաբանումը, պարզաբանման տեսակները:
65. Իրավաչափ վարգագիծը. հասկացությունը և տեսակները:
66. Իրավախախտումը. հասկացությունը, հատկանիշները, տեսակները, իրավաբանական կազմը:
67. Իրավական պատասխանատվությունը. հասկացությունը, հատկանիշները, հիմքերը, գործառույթները:
68. Իրավական պատասխանատվության տեսակները և սկզբունքները:
69. Օրինականության հասկացությունը, սկզբունքները:
70. Օրինականության երաշխիքները. հասկացությունը և տեսակները:
71. Օրինականության, իրավակարգի, հասարակական կարգի հասկացությունները:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Ներսեսյանց Վ.Ս., Իրավունքի և պետության տեսություն: Երևան, 2001:
2. Ա.Գ. Վաղարշյան, Պետության և իրավունքի տեսություն 1, Դասախոսություններ, Երևան, 2010, 2016:
3. Ա.Գ. Վաղարշյան, Պետության և իրավունքի տեսություն 2, Դասախոսություններ, Երևան, 2011, 2017:
4․ Խրոպանյուկ Վ.Ն., Պետության և իրավունքի տեսություն: Երևան, 1997:
5․ Գ.Բ. Դանիելյան, Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա: Ուսումնական ձեռնարկ / Գ.Բ. Դանիելյան. – Եր.: «Տիգրան Մեծ» հրատ., 2021. – 256 էջ:
6․ Марченко М.Н., Теория государства и права: учебник, Москва: Проспект, Изд-во Московского университета, 2018.
7․ Морозова Л.А., Теория государства и права: учебник, Москва: Норма, Инфра-М, 2017.
8․ Радько Т.Н., Теория государства и права: учебник для бакалавров, Москва: Проспект, 2016.