Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Հայ բանասիրության ֆակուլտետ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. Կայացավ Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրության շնորհանդեսը
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Սեմինարներ
  • Նորություններ

Կայացավ Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրության շնորհանդեսը

Նոյեմբեր 3, 2023

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի երջանկահիշատակ դասախոս, անվանի լեզվաբան Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրության շնորհանդեսը։ Միջոցառման ժամանակ լեզվաբանի գործընկերները, ընկերներն ու հարազատները ներկայացրին Ա․ Աբրահամյանի գիտամանկավարժական ուղին, համաշխարհային լեզվաբանական մտքի զարգացմանն ուղղված նրա հետազոտություններն ու անգնահատելի ներդրումը։

«Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրությունը ներկայացված է երեք բաժիններով, որոնցից առաջինում քննված են լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակային միավորները` նվազագույնից մինչև առավելագույնը, սակայն դրանց քննությունը հեռու է ավանդական լեզվաբանության մեջ ընդունված զուտ կառուցվածքային եղանակից: Բոլոր միավորներն անխտիր վեր են հանված իմաստասիրական հիմնավորումներով և նշանագիտական, այսինքն` դիալեկտիկական մեթոդաբա­նութ­յամբ:

Երկրորդ բաժինը, որն արդեն զուտ լեզվական գործունեության նշանասերման գնահատումներ պարունակող ուսումնասիրություն է, որտեղ լեզուն դիտարկվում է թե՛ արտաքին իրականության, թե՛ ներքին համակարգի, թե՛ խոսքային հոսքագծի շերտերով, ըստ էության օրինաչափությունների նուրբ բացահայտման ինքնատիպ զննության արդյունք է` իրականացված արտաքին աշխարհի և լեզվական հորինվածքի նույնականության սկզբունքով և անհրաժեշտ տարբերությունների վերհանմամբ:

Երրորդ բաժինը դրվագներ է պարունակում լեզվաբանության պատմությունից` խարսխված մեր մի քանի երախտավորների արժեքավոր հետազոտությունների վրա:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Արշալույս Գալստյանը, ներկայացնելով Աշոտ Աբրահամյանի՝ որպես սիրված դասախոսի և ականավոր գիտնականի կերպարը, նշեց, որ այս գրքի լույսընծայումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն գիտնականի ուսումնասիրությունները ի մի հավաքելու և գիտական հանրույթին ներկայացնելու, այլև Ա․ Աբրահամյանի՝ սիրելի դասախոսի ու գործընկերոջ ավանդը ըստ արժանվույն գնահատելու առումով։ 

Ա․ Գալստյանը, շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծման գաղափարի շուրջ միավորված մտավորականներին, հույս հայտնեց, որ գիրքը կծառայի իր նպատակին՝ օժանդակելով թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին լեզվաբանական հետազոտություններ կատարելիս։

ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, ներկայացնելով Ա․ Աբրահամյանի գործունեությունը և հրատարակված գրքի կարևոր նշանակությունը, ասաց․ «Աշոտ Աբրահամյանը հայ մտավոր իրականության մեջ հայտնի էր (և է՛) իր մասնագիտական իմացության առաջնակարգությամբ: Նա որքան լեզվաբան էր, նույնքան էլ փիլիսոփա և նշանագետ: Թե՛ մարդկային լեզուն, թե՛ հայերենն ուսումնասիրելիս նա հետազոտման առարկան անցկացնում էր նշանների բովով` հասնելով փիլիսոփայական խոր իմաստավորման: Ուրախալի է, որ թեկուզ հետմահու հնարավորություն ենք ունենալու մեր սեղանին տեսնելու արժանավոր լեզվաբանի պատրաստի գիրքը, որը, ավաղ, հեղինակը չհասցրեց հրատարակել»։ 

Պրոֆեսորը փաստեց, որ Աշոտ Աբրահամյանի այս աշխատությունը, բացի կուռ և բարդ գիտականությունից, արժեքավոր է նաև իր շարադրանքով, աբրահամյանական ինքնատիպ լեզվով:

«Մենագրության լույս աշխարհ գալը մեծ նվեր  է ոչ միայն մասնագետների, Աշոտ Աբրահամյանի գործընկերների համար, այլև ուսանողության, որի համար, իր բարդությամբ հանդերձ, այս գիրքը դասագրքային արժեք կունենա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում լեզվանշանագիտությանը վերաբերող ամբողջական ուսումնասիրությունները խիստ սակավ են»,- հավելեց Ա․ Աբաջյանը։ 

Ձեռագրերի հիման վրա գիրքը կազմել և խմբագրել է Վանաձորի պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ․ Դավիթ Գյուլզատյանը, որը քաջատեղյակ է Ա. Աբրահամյանի տեսությանը, ինչպես նաև ժամանակին նրա ունեցած գիտական հետաքրքրությունների շրջանակին: Դ․ Գյուլզատյանը, վերհիշելով լեզվաբանի հետ կապված մի շարք հետաքրքիր դրվագներ, փաստեց, որ գիրքն առաջ է քաշում կարևոր հարցադրումներ և ունի ավանդական լեզվաբանության տեսություններից տարբերվող գիտական հարուստ բովանդակություն։

Դոցենտը նշեց, որ Աշոտ Աբրահամյանը եղել է ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքը ստեղծագործաբար յուրացնողը, և որ Աբրահամյանը լեզվական հորինվածքը քննել է արտալեզվական իրականությունից մինչև խոսքային իրացման ողջ բոլորակն ընդգրկող տրամաբանական տարածությամբ։

Գիտնականի անցած ուղին և նրա հետ կապված հիշարժան պահեր վերհիշեցին հանրապետության այլ լեզվաբաններ, որոնց թվում՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, լեզվաբան, փիլիսոփա Ռոբերտ Սանթրոսյանը, ԵՊՀ դոցենտ Վարդան Պետրոսյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը և այլք։

 

 

 

 

 

 

 

  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Սեմինարներ
  • Նորություններ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am