Ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնում կայացավ իր գործունեությունը վերսկսած «Բանասիրական ընթերցումներ»-ի անդրանիկ նիստը:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը «Արևելյան մշակույթը Ավ. Իսահակյանի բանահյուսական մշակումներում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ բ.գ.դ., պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը:
Բանախոսը ներկայացրեց արևելքի և արևմուտքի մշակույթների փոխհարաբերության հարցը, արևելքի մշակույթով Իսահակյանի ունեցած տարվածությունը, արևելյան տարբեր ժողովուրդների՝ չինացիների, հնդիկների, արաբների և այլ ժողովուրդների բանահյուսական մշակումների որոշ նմուշներ, դրանց առանձնահատկություններն ու գաղափարական հիմնական շերտերը:
Բանախոսությանը անցավ հետաքրքիր ու հագեցած և ավարտվեց ակտիվ քննարկմամբ:




