ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Երեքշաբթի, մայիս 19, 2026
1,5 ժամ
Ս․ թ․ մայիսի 19-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա աբովյանագիտական օլիմպիադա՝ նվիրված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծման 185-ամյակին: Օլիմպիադան կազմակերպել են Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ):
Օլիմպիադային կարող են մասնակցել Երևանի դպրոցների աշակերտները. յուրաքանչյուր դպրոցից՝ երեքական աշակերտից բաղկացած թիմ:
Օլիմպիադան կանցկացվի թեստային ձևաչափով. թեստը բաղկացած կլինի 40 հարցից՝ 30 ընտրովի և 10 կարճ պատասխան պահանջող:
Օլիմպիադան ևս մեկ առիթ է անդրադառնալու, վերլուծելու և արժևորելու մեծ լուսավորչի անմահ վեպը: