![](/sites/default/files/styles/small_banner/public/2023-04/molecular.jpg?h=0c8020f8&itok=-gBsLB03)
Կենսաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Բակալավրիատում գործող «Կենսաբանություն» կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել գիտելիքներ կենդանի օրգանիզմների կազմավորվածության տարբեր մակարդակների, կենսաբանական համակարգերի, դրանց կենսագործունեության, էվոլյուցիայի պրոցեսների, բնապահպանական, կենսաբանական և կենսաբժշկագիտական տեխնոլոգիաների վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է՝
- զարգացնել ուսանողների կարողությունները կենսաբազմազանության պահպանման, տնտեսական և բժշկագիտական ուղղություններով,
- զարգացնել ուսանողների հմտությունները՝ լաբորատոր և դաշտային պայմաններում հիմնարար և կիրառական բնույթի կենսաբանական հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները ներդնելու արտադրության մեջ։
«Կենսաբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու բժշկության, լաբորատոր և կլինիկական հետազոտությունների, սննդի և դեղամիջոցների արտադրության և կրթության ոլորտներում գործող ձեռնարկություններում: