Ընդհանուր տվյալներ
Այս նախագծում դիտարկվում են ազատ եզրով խնդիրներ, որոնք առաջանում են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ ֆիզիկան, տնտեսագիտությունը և կենսաբանությունը, և հաճախ կապ ունեն փուլի անցման երևույթների հետ (օրինակ՝ սառույցից ջրի անցումը)։ Դիտարկվող կիրառական խնդիրների ուսումնասիրությունը հատկապես դժվարանում է անհայտ եզրային պայմանների պատճառով։ Առաջարկված ծրագիրն ուղղված է այս բարդությունը հաղթահարելուն՝ մշակելով նոր տեսական մեթոդաբանություններ և թվային մեթոդներ, որոնք հիմնված են մեքենայական ուսուցման ու նեյրոնային ցանցերի վրա։ Չնայած վերջին տեխնոլոգիական առաջընթացին՝ ազատ եզրով խնդիրների կիրառությունը դեռևս շատ քիչ է ուսումնասիրված՝ ստեղծելով հեռազոտության լայն հնարավորություններ։
Համաղեկավար(ներ)
Շահղուլյան Հենրիկ, Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (Շվեդիա), 1991 գիտ. աստիճանը հաստատած
Նուրբեկյան Լևոն, Էմորիի համալսարան (ԱՄՆ)