Ընդհանուր տվյալներ
Հեշտոցային միկրոբիոմը կարևոր դեր է խաղում կանանց վերարտադրողական ուղու լորձաթաղանթի առողջության, իմունիտետի և pH կայունության պահպանման գործում։ Մանրէային այս նուրբ հավասարակշռության խախտումը, որը հաճախ բնութագրվում է կաթնաթթու արտադրող մանրէների նվազմամբ, կապված է վագինոզի, վագինիտի և դրանց հետ կապված վերարտադրողական բարդությունների հետ։
Հետազոտության շրջանակում կկիրառվի համալիր մոտեցում՝ օգտագործելով MALDI-TOF MS և գենոմի ամբողջական սեքվենավորում՝ հեշտոցային պրոբիոտիկ մանրէները մեկուսացնելու, նույնականացելու և պրոբիոտիկ ներուժը գնահատելու համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում կաթնաթթվային բակտերիաներին, որոնք հայտնի են ախտածիններին ճնշելու և մանրէային հոմեոստազը վերականգնելու իրենց ունակությամբ։
Սույն հետազոտության նպատակն է նույնականացնել բոլոր մեկուսացված մանրէներին և բացահայտել նրանց
գենոմում պրոբիոտիկ հատկությունները ապահովող գեները։ Այս մանրէները կարող են ծառայել որպես հեշտոցի տարածված խանգարումների անվտանգ ու արդյունավետ այլընտրանքային բուժման միջոցներ՝ փոխարինելով հակաբիոտիկներին։