Ընդհանուր տվյալներ
Էկոհամակարգերի փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում կենսաբազմազանության վրա։ Ձեռքաթևավորները զգայուն են մարդածին փոփոխությունների նկատմամբ։ Նրանք վարում են գիշերային կենսակերպ, կողմնորոշվելու և որսի համար օգտագործում են ուլտրաձայնային ազդանշաններ։
Վերջիններիս ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալու վարքագծային առանձնահատկությունները և ազդանշանների վրա ազդող գործոնները։ Այս մեթոդի միջոցով հնարավոր է գնահատել մայր–ձագ, արու-էգ փոխհարաբերությունները, ինչպես նաև զուգավորման և ձմեռումից առաջ վարքագծային փոփոխությունները։ Ձայնագրությունները կատարվել է SM4 BAT և BatLogger C սարքերով։
Հավաքագրված ուլտրաձայնային ազդանշանները կվերլուծվեն Kaleidoscope Pro, Avisoft SASLab Pro և BatExplorer համակարգչային ծրագրերով՝ տեսակների նույնականացման, կենսամիջավայրի օգտագործման և վարքագծի գնահատման նպատակով։
Նախագծի հիմնական նպատակն է ձայնագրել և վերլուծել ուլտրաձայնային ազդանշանները մայրական գաղութներում և սնման վայրերում։ Պարզաբանվելու են ազդանշանների հնարավոր տարբերությունները սեռերի և տարիքային խմբերի միջև։ Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի ձեռքաթևավորների տարբեր տեսակների ուլտրաձայնային ազդանշանների տվյալների բազա։ Հետազոտությունը կարևոր պատկերացում կտա ձեռքաթևավորների կենսակերպի և նրանց վրա ազդող բացասական գործոնների վերաբերյալ։