Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Հովհաննիսյան Սվետլանա Մարատի, մենթոր՝ Մարտին Ռիոլ (Վնասվածքաբանության բաժանմունք, Ռեգենսբուրգի համալսարանական հիվանդանոց)
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
25PTS-1F027
Բյուջե՝
3386839
AMD
Ծրագիրը նախատեսում է եռամսյա վերապատրաստում Ռեգենսբուրգի համալսարանական կլինիկայի վնասվածքաբանության փորձարարական վիրաբուժության լաբորատորիայում։
Հիմնական նպատակն է ձեռք բերել գործնական հմտություններ՝ բուսական միացությունների (ֆիտոքիմիկատների) հակաբիոֆիլմային և սիներգիկ ակտիվության գնահատման համար, ինչպես նաև կիրառել «Galleria mellonella»-ի և մկների մոդելներ՝ ռեզիստենտ մանրէների և քաղցկեղի համակցված հետազոտության մեջ։
Վերապատրաստումը կնպաստի ոչ միայն ընթացիկ գիտական թեմայի խորացմանն ու որակական զարգացմանը, այլև կըխթանի ԵՊՀ-ում կենդանական նոր մոդելների կիրառմամբ լաբորատոր փորձարարական հմտությունների և հետազոտական կարողությունների ամրապնդմանը։