Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ներդնելու խթանիչների նկատմամբ զգայուն պոլիմերային նանոկրիչների տեխնոլոգիա, որը թույլ է տալիս բնական և սինթետիկ միացությունների թիրախային առաքում և կենսաարդյունավետության բարձրացում՝ ֆիզիոլոգիական ազդակներից կախված վերահսկելի արտազատմամբ։ Այս տեխնոլոգիան drug delivery ոլորտի առաջնային ուղղություններից է։
Վերապատրաստումը նախատեսվում է Գերմանիայի Սաարլանդի համալսարանի ֆարմացիայի ամբիոնում՝ պրոֆեսոր Սանգուն Լիի լաբորատորիայում, որը մասնագիտացած է pH- և ROS-զգայուն նանոհամակարգերի նախագծման մեջ։ Հայտատուի ներկայիս գիտական աշխատանքները՝ ուղղված ֆիտոմիացությունների (էմոդին, փսևդոհիպերիցին) և ազդանշանային ուղիների արգելակիչների (nor-NOHA, L-NAME) հակաշաքարախտային և
հակաքաղցկեղային ազդեցության ուսումնասիրությանը in vitro և in vivo մոդելներում, կհամադրվեն վերապատրաստման ընթացքում ձեռք բերված փորձի հետ։
Նախագիծը նաև կստեղծի հիմք գլյուկոզ-զգայուն և հիպօքսիա զգայուն համակարգերի մշակման համար՝ նպաստելով ինսուլինային և հակաբորբոքային թերապիաների թիրախային արդյունավետությանը մետաբոլիկ սինդրոմի պայմաններում: