Ընդհանուր տվյալներ
Այս նախագիծը միտված է փորձարարական և տեսական մեթոդներով հետազոտելու պլազմոնային և ֆոտոնային նանոկառուցվածքներում սիմետրիայի խախտմամբ պայմանավորված ռեզոնանսային երևույթները։
Ուսումնասիրության նպատակն է հետազոտել մեծ բարորակությամբ պայմանավորված երևույթները, ինչպիսիք են Ֆանոյի ռեզոնանսները և անընդհատության մեջ քվազիկապված վիճակները, որոնք առաջանում են ներմուծված կառուցվածքային կամ գրգռման ասիմետրիայի հետևանքով։ Այս երևույթները կքննարկվեն երկու տիպիկ համակարգերում՝ ամբողջապես դիէլեկտրիկ և հիբրիդային՝ մետաղ–դիէլեկտրիկ պարբերական նանոկառուցվածքներում։ Նախագիծը համատեղում է համակարգչային մոդելավորումը, նանոտեխնոլոգիան և
կատարելագործված օպտիկական բնութագրման մեթոդները՝ այս կառուցվածքների միջոցով ոչ գծային օպտիկական երևույթների և բիոսենսինգի բարելավման համար։
Հիմնական նպատակն է ձեռք բերել հիմնավոր գործնական գիտելիքներ և հմտություններ՝ փորձարարական նանոօպտիկայի ոլորտում և ամրապնդել Երևանի պետական համալսարանի Նանոպլազմոնիկայի լաբորատորիայի հետազոտական կարողությունները։