Ընդհանուր տվյալներ
Այս նախագիծն ուղղված է միտոքոնդրիումային միջբջջային տեղափոխությունների և գենոմային վերլուծության առաջատար տեխնիկաներով աշխատելու մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը՝ Սորբոնի համալսարանի (Փարիզի Սենայի) կենսաբանության ինստիտուտում երկամսյա մասնագիտական վերապատրաստման շնորհիվ:
Վերապատրաստումը կանցկացվի միտոքոնդրիումային դինամիկայի և միջբջջային հաղորդակցության ուղղությամբ առաջատար մասնագետ պրոֆեսոր Օննիկ Ագբուլութի ղեկավարությամբ։ Վերապատրաստման ընթացքում կյուրացվեն միտոքոնդրիումների անջատման, կոնֆոկալ մանրադիտակային և հոսքային ցիտոմետրիայով հետազոտության, ինչպես նաև մոլեկուլային գենետիկակական վերլուծության փորձարարական հմտություններ: Այս վերապատրաստումը հիմք կդառնա պետական և միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Սորբոնի համալսարանի միջև նոր համագործակցային կապերի ստեղծման համար: Բացի դրանից՝ մասնագիտական վերապատրաստումը կնպաստի գիտելիքների փոխանցմանը և բջջային ու մոլեկուլային կենսաբանության առաջատար մեթոդների երկարաժամկետ զարգացմանը Երևանի պետական համալսարանում՝ ամրապնդելով Հայաստանի գիտական ներուժը ճառագայթային կենսաբանության ոլորտում։