Ընդհանուր տվյալներ
Արդի ժամանակներում բարձր տեխնոլոգիաները և արդյունաբերության տարբեր ճյուղերը սրընթաց զարգանում են, ինչին զուգահեռ օրեցօր խստանում են այստեղ ընթացող գործընթացների վերահսկման միջոցների առջև դրված պահանջները: Այսպիսի միջոցներ կարող են լինել տարբեր տեսակի սենսորային համակարգերը, որոնք ունակ են մշտադիտարկելու միջավայրի օդի որակը, հայտնաբերելու նրանում առկա թունավոր կամ պայթյունավտանգ գազերի ցածր կոնցենտրացիաներ և գեներացնելու ահազանգման ազդանշաններ: Վերահսկման համակարգերում կարևոր գործառույթ են կատարում նաև լարվածության (ճնշման) սենսորները, որոնք ունակ են գրանցելու ճկուն մակերևույթի աննշան տատանումներ որպես էլեկտրոնային մաշկի նախատիպ: Մեր գիտական խումբն արդեն իսկ պատրաստել է սենսորային համակարգեր, որոնք ունեն vՏՊՄ 4 մակարդակ (գազային և լարման սենսորների համար): Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել այս մակարդակի սենսորային համակարգերի բնութագրերը և ցուցադրել գործող միջավայրում (ՏՊՄ 7): Սենսորային համակարգերը պատրաստվում են մետաղօքսիդային և ածխածնի հիմքով նանոկառուցվածքների հիման վրա, որոնց ստացման տեխնոլոգիական ռեժիմների և նյութերի բարելավմամբ կլավարկվեն դրանց պարամետրերը: Լավարկված սենսորային համակերգերի համար կնախագծվեն և կպատրաստվեն ազդանշանի մշակման համակարգեր, կիրականացվի պատյանավորում՝ ստանալով ավարտուն դետեկտորներ:
Համաֆինանսավորող կազմակերպություն
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ