Ընդհանուր տվյալներ
Այս նախագծի շրջանակում կստեղծվի գիտական նոր համագործակցություն Մոլդովայի և Հայաստանի միջև։ Համատեղ կկատարվեն Հայաստանում և Մոդովայում տարածված և էկոհամակարգերի կարևոր ցուցանիշ հանդիսացող չղջիկների վտանգված տեսակների հետազոտություններ՝ ուղղված պահպանության կարևոր խնդիրների լուծմանը: Մոլդովայում 21 տեսակից 16-ը գտնվում են վտանգված վիճակում, Հայաստանում՝ 30 տեսակներիցից 10-ն ընդգրված են ՀՀ Կարմիր գրքում:
Նախագծի շրջանակում երկու երկրներում կկատարվեն ստանդարտացված դաշտային հետազոտություններ՝ գնահատելու հազվագյուտ չղջիկների տեսակների տարածվածությունը, բազմազանությունն ու վիճակը՝ կենտրոնանալով մարդածին և կլիմայական սպառնալիքների վրա: Միասնական տվյալների բազայի ստեղծման, տարածաշրջանային հզորությունների ամրապնդման և «Չղջիկների գիշեր» միջոցառումների շնորհիվ հանրային իրազեկվածության բարձրացման ուղիներով նախագիծը նպատակ ունի ապահովելու գիտական հիմքով տվյալներ Կարմիր գրքում գրանցված տեսակների թարմացման և պահպանական ռազմավարությունների համար:
Այս համագործակցությունը կնպաստի հետազոտական կայուն ցանցի ձևավորմանը՝ ուժեղացնելով տարածաշրջանային համագործակցությունը։
Մոլդովական կողմի ղեկավար
Դիբոլսկայա Նատալյա, Մոլդովայի պետական համալսարան