Ընդհանուր տվյալներ
Այս նախագծի նպատակն է մշակել գիտության վրա հիմնված ռազմավարություն՝ Հայաստանում ինվազիվ տեսակների աճող սպառնալիքի հաշվառման և վերահսկման համար։ Ինվազիվ տեսակների ռիսկի գնահատման, հնարավոր ինվազիաների վաղ նախազգուշացման և առաջադեմ մոնիթորինգի տեխնոլոգիաների համատեղման միջոցով նախագիծը կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը։ Ուսումնասիրությունը ներառում է հետևյալ քայլերը.
1) օտարածին տեսակների ազգային գույքագրման կազմում և վավերացում՝ տվյալների բազայի վերլուծության և փորձագիտական խորհրդատվությունների միջոցով,
2) ռիսկի գնահատում՝ օգտագործելով AS-ISK/TS-ISK ծրագրերը, որոնք կհամապատասխանեն Հայաստանի էկոհամակարգերին,
3) գենետիկական մոնիթորինգի գործիքների մշակում՝ ներառյալ ԴՆԹ շտրիխ կոդավորումը և տարածական մոդելավորումը,
4) արդյունքների մեկնաբանում՝ գործնական առաջարկների տեսքով։
Կենսաբանական ինվազիաների համակարգված կառավարման համակարգը կնպաստի ոչ միայն երկրի հարուստ կենսաբազմազանության, այլև տնտեսության և հանրային առողջապահության պահպանմանը։
Պետական կառավարման մարմնից խորհրդական
Կիրակոսյան Տաթևիկ Արայի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Կենսառեսուրսների կառավարման վարչություն