Ընդհանուր տվյալներ
Առաջարկվող հետազոտությունը կատարվելու է (2+2 ամիս) վերապատրաստման շրջանակում և նպատակ ունի համապարփակ ուսումնասիրելու քաղաքային միջավայրը, կրթական պրակտիկան և ժամանակակից ակադեմիական մոդելները մեդիանշանագիտության համատեքստում: Նախագիծը համատեղում է հիմնարար և կիրառական խնդիրներ, որոնք ուղղված են ինչպես տեսական գիտելիքների զարգացմանը, այնպես էլ դրա արդյունքների ներդրմանը Հայաստանի կրթական համակարգում՝ կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագրի մշակման ակնկալիքով: Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է քաղաքների՝ որպես ոչ ֆորմալ ուսուցման տարածքների աճող դերով, ինչպես նաև մշակույթի թվայնացման համատեքստում կրթական ռազմավարությունների վերաիմաստավորման անհրաժեշտությամբ: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած «ուսումնառու քաղաք» հայեցակարգը, որը քաղաքային միջավայրը դիտարկում է որպես ցկյանս գիտելիքների արտադրության, փոխանցման և մեկնաբանման դինամիկ համակարգ: Ծրագրի առաջին նպատակն է վերլուծել Թուրին քաղաքը «ուսումնառու քաղաք» հայեցակարգի համատեքստում:
Կազմակերպության անվանումը
Թուրինի համալսարան