
2025/2026 ուստարում ԵՊՀ ներքոհիշյալ մագիստրոսական կրթական ծրագրերի 1-ին փուլի անվճար ընդունելության մրցույթին հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), ատեստավորման գնահատականից և ավարտելու տարեթվից:
Մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկ
- Ռիսկերի կառավարում
- Ֆինանսական մաթեմատիկա
- Մաթեմատիկա և կիրառություններ
- Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա
- Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
- Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում
- Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն, ճարտարագիտական երկրաբանություն
- Օպտիկա
- Ռադիոֆիզիկա
- Տեսական ֆիզիկա
- Հեռահաղորդակցություն
- Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա
- Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում
- Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա
- Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
- Տեղեկատվական համակարգերի մշակում
- Տեղեկատվական համակարգերի կառավարում
- Նյութագիտություն
- Կրոնական զբոսաշրջություն
- Վարդապետական աստվածաբանություն
- Ադրբեջանագիտություն
- Միջազգային իրավունք
- Մեդիա և տեղեկատվական իրավունք
- Միջազգային դատարաններ և արբիտրաժ
- Կրթության կազմակերպում
- Ամերիկագիտություն
- Հայագիտություն
- Վրացագիտություն
- Սփյուռքագիտություն
- Հնագիտություն և ազգաբանություն
- Հասարակայնության հետ կապեր
- Ռազմավարական հաղորդակցություն
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Շուկայագիտություն (մարքեթինգ)
- Տվյալների գիտությունը բիզնեսում
- Եվրոպագիտություն
- Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում