Իրավագիտության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության մրցույթներին կարող են մասնակցել միայն «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
*Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար գրել law@ysu.am էլհասցեին:
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» և «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» կրթական ծրագրերի ընդունելության մրցույթներին մասնակցելու համար առավելություն կհամարվի.
«Հոգեբանություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորումը:
Առաջադիմությունը (ՄՈԳ):
Հոգեկան առողջության ոլորտում և/կամ սոցիալական խնամքի ոլորտում կամավորական աշխատանքի փորձը և/կամ անցած վերապատրաստումները:
ԵՊՀ «Հոգեբանություն» մասնագիտության «Ընտանիքի հոգեբանություն» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթին մասնակցելու համար պարտադիր է հետևյալ պահանջներից որևէ մեկը.
«Հոգեբանություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում:
Հարակից մասնագիտությամբ («Փիլիսոփայություն», «Մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Սոցիոլոգիա», «Սոցիալական աշխատանք», «Կենսաբանություն» և «Բուժական գործ») կրթության առկայություն:
«Մանկավարժի» լրացուցիչ որակավորման առկայություն:
Մասնագիտական ոլորտում 3-5 տարվա աշխատանքային փորձը հավաստող տեղեկանքի առկայություն:
*Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել phil_psy@ysu.am էլհասցեին:
Ֆարմացիայի ինստիտուտի դիմորդներին
ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Ֆարմացիա» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել ինչպես «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտություններով բակալավրիատի, այնպես էլ հարակից մասնագիտություններով «Կենսաբանություն», «Անատոմիա և ֆիզիոլոգիա», «Կենսաքիմիա» դասընթացներից կրեդիտներ ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Դեղերի որակի վերահսկում» կրթական ծրագրի ընդունելության 2-րդ փուլի վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները:
*Հավելյալ տեղեկություններ ստանալու համար գրել pharmacy@ysu.am էլհասցեին: