Իրավագիտության ֆակուլտետի դիմորդներին
ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության մրցույթներին կարող են մասնակցել միայն «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող շրջանավարտները:
Առավել մանրամասն տեղեկատվության համար գրել law@ysu.am էլհասցեին:
Ֆարմացիայի ինստիտուտի դիմորդներին

ԵՊՀ «Ֆարմացիա» մասնագիտության «Դեղերի որակի վերահսկում» կրթական ծրագրի ընդունելության վճարովի տեղերի մրցույթի համար հայտեր կարող են ներկայացնել ինչպես «Դեղագիտություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» մասնագիտությունների բակալավրի շրջանավարտները, այնպես էլ հարակից մասնագիտությունների շրջանավարտները, սակայն դիպլոմի հավելվածում պարտադիր պետք է ներառված լինեն հետևյալ դասընթացները.
- Օրգանական կամ կենսօրգանական քիմիա,
- Անալիտիկ քիմիա,
- Ֆիզիկական կամ կոլոիդային քիմիա,
- Ընդհանուր կենսաբանություն,
- Կենսաքիմիա,
- Բուսաբանություն,
- Ֆիզիոլոգիա և անատոմիա։
*Հարակից մասնագիտությունների համար հավելյալ տեղեկատվության համար գրել pharmacy@ysu.am էլհասցեին: