Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշար
Օպտիկական երևույթների ֆիզիկա
1. Ալիքային հավասարումը էլեկտրամագնիսական ալիքների համար (Էլեկտրամագնիսական ալիքների (Մաքսվելի) հավասարումները մակրոսկոպիկ մեծությունների համար: Նյութական հավասարումներ, սահմանային պայմաններ: Ալիքային հավասարում: Մաքսվելի բանաձև: Ալիքային ճակատ: Հարթ ալիք: Գնդաձև ալիք):
2. Էլեկտրամագնիսական ալիքների հատկությունները (Էլեկտրամագնիսական ալիքների լայնականությունը, օրթոգոնալությունը ու վեկտորների համափուլությունը: Ապացուցել` ելնելով Մաքսվելի հավասարումներից):
3. Էլեկտրամագնիսական ալիքների բևեռացումը (Գծային կամ հարթ, շրջանային ու էլիպտական բևեռացումներ: Աջ և ձախ բևեռացումներ: Բևեռացման վիճակի կախումը փոխուղղահայաց բաղադրիչների փուլերի տարբերությունից):
4. Կանգուն էլեկտրամագնիսական ալիքներ (Էլեկտրամագնիսական ալիքների անդրադարձումը դիէլեկտրական շերտից: Ընկած և անդրադարձած ալիքների վերադրումը: Էլեկտրական ու մագնիսական հանգույցներ: Լույսի ալիքի երկարության որոշումը Վիների փորձով: Օսցիլյատորների թվի կամ լազերային մոդերի հաշվարկը):
5. Լույսի իմպուլս և ճնշում (Լույսի ճնշման էլեկտրամագնիսական մեկնաբանությունը: Լույսի ճնշումը R անդրադարձման գործակից ունեցող մակերևույթի վրա: Լեբեդևի փորձի նկարագրությունը):
6. Ֆրենելի բանաձևերի ստացումն ու մեկնաբանությունը (Փուլի փոփոխությունը օպտիկապես խիտ միջավայրից անդրադառնալիս: Բրյուստերի անկյուն: Ֆիզիկական մեկնաբանությունը: Լրիվ ներքին անդրադարձում: Փուլային փոփոխություններ անդրադարձած լույսում: Էլիպտական և շրջանային բևեռացումների ստացումը գծային բևեռացումներից: Ֆրենելի հատվածակողմ: Ալիքատարներ):
7. Ջերմային ճառագայթում: Ջերմային ճառագայթման օրենքները (Թերմոդինամիկական հավասարակշռություն մարմնի և ճառագայթման միջև: Բացարձակ սև մարմին: Ճառագայթման ունակություն: Կլանման ունակություն: Կիրխհոֆի օրենքը: Վինի ընդհանուր բանաձևը: Ստեֆան-Բոլցմանի և Վինի շեղման օրենքները):
8. Բացարձակ սև մարմնի էներգիայի սպեկտրային խտություն (Ճառագայթման ու էներգիայի սպեկտրային խտությունների միջև կապը: Ռելեյ-Ջինսի և Վինի մասնակի բանաձևերը: Ուլտրամանուշակագույն աղետ: Քվանտային հիպոթեզ և Պլանկի բանաձև):
9. Օպտիկական քվանտային գեներատորներ (Լազերի աշխատանքի երեք հիմնարար գաղափարները. ստիպողական ճառագայթում, թերմոդինամիկական անհավասարակշիռ վիճակ, դրական հետադարձ կապ: Ուժեղացման պայմանը, բնակեցվածության ինվերսիա, ակտիվ միջավայր: Ինքնագրգռման պայմանը: Օպտիկական մղում):
10. Լույսի ինտերֆերենցիա: Ինտերֆերենցիայի անհրաժեշտ և բավարար պայմանները (Ալիքների վերադրում, կոհերենտություն: Ոչ միագույն ալիքների ինտերֆերենց, դրա անհրաժեշտ և բավարար պայմանները: Հարթ միագույն գծային բևեռացված ալիքների ինտերֆերենցիա: Ինտերֆերենցիոն շերտեր: ընթացքների (կամ ճանապարհների) տարբերություն: Յունգի ինտերֆերաչափ: Ֆրենելի երկհատվածակողմ):
11. Ինտերֆերենցիոն փորձեր լայնույթի տրոհման եղանակով (Ինտերֆերենցիոն շերտերի տեղայնացումը: Մայքելսոնի ինտերֆերաչափ: Հավասար թեքության ու հավասար հաստության շերտեր: Նյուտոնի օղակներ):
12. Հյույգենս-Ֆրենելի դիֆրակցիոն տեսության հիմունքները (Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը: Գնդաձև ալիքի ճակատի բաժանումը գոտիների: Ֆրենելի շարքի հաշվումը Շուստերի մեթոդով: Գոտիական թիթեղիկ: Ոսպնյակի դիֆրակցիոն տեսությունը: Պուասոնի բիծ: Արագոյի փորձը):
13. Լույսի նորմալ ու անոմալ դիսպերսիա (Նյուտոնի փորձը: Կոշու բանաձևը: Դիսպերսիայի դասական էլեկտրոնային տեսությունը: Դիսպերսիան կլանման գծից հեռու և մոտ տիրույթներում):
14. Միառանցք բյուրեղների օպտիկական հատկությունները (Օպտիկական անիզոտրոպիա: Բարտոլինոյի փորձերի նկարագրությունները: Օպտիկական առանցք: Գլխավոր հատույթ: Ֆրենելի հավասարումը միառանցք բյուրեղի համար: Լույսի տարածումը օպտիկական առանցքի նկատմամբ տարբեր անկյունների տակ: Սովորական ու անսովոր ճառագայթներ: Երկբեկում):
15. Արհեստական անիզոտրոպություն: Քերի երևույթը (Անիզոտրոպությունը դեֆորմացիաների ժամանակ: Անիզոտրոպությունը էլեկտրական դաշտում: Քերի պարզագույն բջիջը՝ որպես օպտիկական փական: Մոլեկուլների կողմնորոշումային ռելաքսացիոն ժամանակների չափման սխեմա):
16. Բևեռացման հարթության բնական պտույտ: Բնական օպտիկական ակտիվություն (Գծային բևեռացած լույսի տարածումը շրջանային անիզոտրոպությամբ միջավայրերում: Բնական օպտիկական ակտիվությունը իզոտրոպ ու անիզոտրոպ միջավայրերում: Բևեռացման հարթության պտույտի մեկնաբանությունը Ֆրենելի կողմից: Աջ և ձախ պտտող միջավայրեր: Բնական պտույտի հակադարձելիությունը):
17. Բևեռացման հարթության մագնիսական պտտման մեխանիզմը (Շրջանային անիզոտրոպությունը արտաքին մագնիսական դաշտում: Ֆարադեյի երևույթը: Վերդեի հաստատուն: Մագնիսական պտույտի անհակադարձելիությունը):
Գրականություն
С. А. Ахманов, С. Ю. Никитин. Физическая оптика. Изд. Московского университета, М.. 2004
Е. И. Бутиков. Оптика, М. Высшая школа, 2003
Калитеевский Н. И. Волновая оптика: Учеб. пособие для вузов. — 5-е изд., М.. Высш. шк., 2007