
Համաձայն ՀՀ Կառավարության՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 2298-Ն որոշման 43-րդ կետի՝ գիտական խմբի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որը`
1) ունի տվյալ ստորաբաժանման՝ կատարվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում,
2) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտություններով համահեղինակել է առնվազն չորս հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտություններ մասնագիտություններով՝ առնվազն երկու հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն:
Գիտական խմբի ղեկավարի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
5) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (ԵՊՀ աշխատող հավակնորդները գիտական աշխատությունների ցանկը ներբեռնում են նաև intranet.ysu.am հարթակ),
6) հավակնորդի նախաձեռնությամբ գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր («ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգի» 7-րդ կետ):
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 23-ը (ներառյալ):
«ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգին» հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Մրցութային ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ կրթագիտական ստորաբաժանման գիտական խորհրդի նիստում ս.թ. հոկտեմբերի 6-15-ն ընկած ժամանակահատվածում:
ԵՊՀ գիտական կազմի պաշտոնների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հրամանը՝ կից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին:
Հեռ.՝ (+374 60) 710 187, (+374 93) 209 482 (ներքին՝ 11-87)