Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Միջազգային համագործակցություն
  3. Ընթացիկ տեղեկատվություն
  4. Արհեստական բանականությունը՝ մշակութային գրագիտության գործիք. ԵՊՀ դասախոսները մասնակցում են միջազգային հետազոտական ծրագրի
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • Հայտարարություններ

Արհեստական բանականությունը՝ մշակութային գրագիտության գործիք. ԵՊՀ դասախոսները մասնակցում են միջազգային հետազոտական ծրագրի

Նոյեմբեր 19, 2026

Արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր ոչ միայն մշակված տեղեկություն ստանալու գործիք է, այլև տարբեր մշակույթների մասին գիտելիք տարածելու և միջմշակութային հաղորդակցությունը խթանելու կարևոր միջոց։ Սակայն որքանո՞վ է այն ճանաչում և ճշգրիտ ներկայացնում տարբեր ժողովուրդների արժեքները, ավանդույթներն ու մտածելակերպը։ Այս հարցերի պատասխանները գտնելու նպատակով իրականացվել է «Մշակութային տարբերություններն ու ընդհանրությունները արհեստական բանականության ստեղծած բովանդակության մեջ. միջմշակութային հետազոտություն» միջազգային հետազոտական ծրագիրը։

Կուֆշտայնի Տիրոլի կիրառական գիտությունների համալսարանի (Ավստրիա) նախաձեռնությամբ իրականացվող ծրագրին մասնակցել են Հայաստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և Ավստրիայի ներկայացուցիչները։ Հայաստանը ներկայացնում են ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Անուշ Այունցը և նույն ամբիոնի դասախոս Էմմա Նեմիշալյանը։

Հետազոտության նպատակների, ծրագրի իրականացման ընթացքի, ակնկալվող արդյունքների և արհեստական բանականության ու միջմշակութային հաղորդակցության փոխառնչությունների մասին զրուցել ենք Անուշ Այունցի հետ։

- Ի՞նչ նպատակ ուներ այս հետազոտական ծրագիրը, որո՞նք էին դրա հիմնական խնդիրներն ու ուսումնասիրության ուղղությունները։ Ի՞նչ հարցերի պատասխաններ էիք փորձում գտնել։

- Մեր հետազոտական ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել, թե որքանով է արհեստական բանականությունը մշակութային առումով գրագետ, այսինքն՝ որքանով է այն կարողանում ճանաչել, ընկալել և ճշգրիտ ներկայացնել տարբեր ժողովուրդների մշակութային արժեքները, նորմերը, մտածելակերպն ու վարքագծային առանձնահատկությունները։

Ծրագիրն իրականացվում է Կուֆշտայնի Տիրոլի կիրառական գիտությունների համալսարանի (Ավստրիա) նախաձեռնությամբ՝ «Մշակութային տարբերություններն ու ընդհանրությունները արհեստական բանականության ստեղծած բովանդակության մեջ. միջմշակութային հետազոտություն» խորագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հետազոտության տեսական և մեթոդաբանական հիմքում Հոֆստեդեի մշակութային վեց չափումներն են՝ իշխանության հեռավորություն, անհատապաշտություն՝ ընդդեմ կոլեկտիվիզմի, առնականություն՝ ընդդեմ կանացիության, անորոշությունից խուսափում, երկարաժամկետ և կարճաժամկետ կողմնորոշում, վայելք և զսպվածություն:

Մեր հիմնական խնդիրն էր ստեղծել արհեստական բանականության համար նախատեսված հրահանգների (prompts) շտեմարան՝ հիմնված այս վեց չափումների վրա, որի միջոցով հնարավոր կլինի գնահատել, թե ինչպես է ԱԲ-ն մեկնաբանում տարբեր մշակույթներին բնորոշ երևույթները։

Փորձում ենք գտնել հետևյալ հարցերի պատասխանները. արդյո՞ք արհեստական բանականությունը տարբերակում է մշակութային առանձնահատկությունները, որքանո՞վ են նրա պատասխաններն արտացոլում տվյալ հասարակությունների իրական արժեքներն ու նորմերը, և արդյո՞ք այն խուսափում է մշակութային կարծրատիպերից ու ընդհանրացումներից։

- Ովքե՞ր էին մասնակցում ծրագրին, և ի՞նչ վերջնարդյունք եք ակնկալում։

- Ծրագիրն ունի միջազգային բնույթ, որին մասնակցել են Հայաստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և Ավստրիայի ներկայացուցիչներ (յոթ մասնակից)։

Հայաստանը ծրագրում ներկայացնում ենք ես և ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դասախոս, դոցենտ Էմմա Նեմիշալյանը։

Միջազգային համագործակցության մեր առաջին կարևոր արդյունքը Հոֆստեդեի մշակութային վեց չափումների հիման վրա արհեստական բանականության հրահանգների շտեմարանի ստեղծումն է։

Հետազոտության հաջորդ փուլում նախատեսվում է ներգրավել ուսանողների, որոնք կկատարեն տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը։ Այս գործընթացն արդեն սկսվել է. տվյալների հավաքագրմանն այժմ մասնակցում են ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները։

Ակնկալվում է, որ հետազոտության վերջնական արդյունքները պատրաստ կլինեն 2027 թվականի հուլիսին։

Մեր վերջնական նպատակն է բացահայտել արհեստական բանականության կողմից մշակույթների ներկայացման ճշգրտությունն ու սահմանափակումները։

- Ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը։ Արդյո՞ք մասնակիցները համեմատում էին տարբեր մշակույթների վերաբերյալ արհեստական բանականության ստեղծած բովանդակությունը, և ի՞նչ հետաքրքիր օրինաչափություններ բացահայտվեցին։

- Հետազոտությունը կատարվում է մի քանի փուլերով։ Առաջին փուլում Հայաստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և Ավստրիայի ներկայացուցիչները համագործակցել են Հոֆստեդեի մշակութային վեց չափումների հիման վրա արհեստական բանականության հրահանգների շտեմարան ստեղծելու ուղղությամբ։

Երկրորդ փուլում նախատեսվում է այդ հրահանգների միջոցով ստանալ ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը և ուսումնասիրել, թե ինչպես է այն ներկայացնում տարբեր մշակույթներին բնորոշ արժեքներն ու վարքագծային առանձնահատկությունները։

Այժմ ընթանում է տվյալների հավաքագրման փուլը, որտեղ ներգրավված են մեր ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները։

Ուշագրավն այն է, որ սա պարզապես տարբեր մշակույթների նկարագրությունների համեմատություն չէ։ Մեր նպատակն է նաև հասկանալ, թե արդյոք ԱԲ-ն կարողանում է ճիշտ մեկնաբանել մշակութային համատեքստը, տարբերակել մշակութային արժեքների նրբերանգները և խուսափել տարբեր հասարակությունների վերաբերյալ ընդհանրացված դատողություններից։

Քանի որ տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացը դեռ շարունակվում է, վերջնական օրինաչափությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Սակայն հենց այս համեմատական վերլուծությունը պետք է օգնի բացահայտելու, թե որտեղ են ԱԲ-ի պատասխանները համընկնում տարբեր մշակույթների իրական առանձնահատկությունների հետ, և որտեղ են ի հայտ գալիս շեղումներ կամ հակասություններ։

- Ի՞նչ բացահայտումներ արեցիք հետազոտության ընթացքում։ Արհեստական բանականության ստեղծած բովանդակության մեջ մշակութային ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ նկատեցիք։

- Այս պահին հետազոտությունը տվյալների հավաքագրման փուլում է, ուստի դեռևս չենք կարող խոսել վերջնական գիտական բացահայտումների մասին։

Այնուամենայնիվ, հետազոտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք փորձում ենք գնահատել ոչ միայն ԱԲ-ի՝ մշակութային փաստեր ներկայացնելու կարողությունը, այլև ավելի խորքային մշակութային ընկալումը։

Կարծում եմ՝ հետազոտության հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ մենք հնարավորություն կունենանք համեմատելու ոչ միայն տարբեր մշակույթներ, այլև դրանք ընկալելու և ներկայացնելու ԱԲ-ի կարողությունը։

- Ձեր դիտարկմամբ՝ որքանո՞վ է արհեստական բանականությունը կարողանում ճիշտ ներկայացնել տարբեր ժողովուրդների մշակույթները, արժեքներն ու ինքնությունը։ Արդյո՞ք այն ավելի շատ նպաստում է մշակույթների մերձեցմանը, թե՞ երբեմն խորացնում է դրանց միջև եղած տարբերությունները։

- Իմ կարծիքով՝ արհեստական բանականությունն ունի միջմշակութային հաղորդակցությունը զարգացնելու և տարբեր ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու մեծ ներուժ։ Այն հնարավորություն է տալիս արագորեն տեղեկություններ ստանալու տարբեր մշակույթների, ավանդույթների, արժեքների և հասարակական նորմերի մասին։

Սակայն այստեղ կա մի կարևոր խնդիր. մշակութային գրագիտությունը չի սահմանափակվում մշակույթի մասին փաստեր իմանալով։ Այն ենթադրում է նաև տվյալ մշակույթի պատմական, սոցիալական և արժեքային համատեքստը հասկանալու կարողություն։

ԱԲ-ն երբեմն կարող է ճիշտ ներկայացնել մշակութային ընդհանուր առանձնահատկությունները, բայց միևնույն ժամանակ չնկատել դրանց նրբությունները կամ վերարտադրել կարծրատիպեր։ Օրինակ՝ որևէ հասարակության մասին ընդհանրացված բնութագիրը կարող է չարտացոլել տվյալ հասարակության ներսում առկա սերնդային, տարածաշրջանային կամ անհատական տարբերությունները։

Ուստի ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը կարող է և՛ նպաստել մշակույթների մերձեցմանը, և՛ որոշ դեպքերում խորացնել դրանց միջև եղած թյուրըմբռնումները։

Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են հավաստի ու բազմակողմանի այն տվյալները, որոնց հիման վրա ԱԲ-ն ստեղծում է իր պատասխանները, և որքանով է օգտատերը քննադատաբար գնահատում ստացված տեղեկությունը։

Հենց այս պատճառով էլ մեր հետազոտությունը կարևոր է. մենք փորձում ենք հասկանալ, թե որքանով է ԱԲ-ն մշակութային առումով գրագետ, և որքանով կարելի է վստահել նրան՝ որպես միջմշակութային հաղորդակցության գործիքի։

- Ի՞նչ տվեց այս հետազոտությունը Ձեզ՝ որպես մասնակցի։ Ի՞նչ նոր գիտելիքներ, հմտություններ կամ մասնագիտական կարողություններ ձեռք բերեցիք։

- Այս ծրագիրն ինձ համար կարևոր մասնագիտական փորձառություն է, քանի որ հնարավորություն է տալիս համատեղելու իմ երկու հիմնական մասնագիտական հետաքրքրությունները՝ միջմշակութային հաղորդակցությունը և արհեստական բանականության կիրառումը կրթության ու հետազոտության մեջ։

Նախ՝ միջազգային թիմի հետ աշխատանքը հնարավորություն տվեց ծանոթանալու տարբեր երկրների մասնագետների մոտեցումներին և համադրելու մշակույթի ընկալման տարբեր տեսանկյուններ։

Երկրորդ՝ ավելի խորությամբ ուսումնասիրեցի, թե ինչպես կարելի է Հոֆստեդեի մշակութային չափումները կիրառել ոչ միայն մարդկային հաղորդակցության, այլև արհեստական բանականության ստեղծած բովանդակության վերլուծության և գնահատման համար։

Ինձ համար հատկապես արժեքավոր է ուսանողների ներգրավվածությունը։ Մագիստրատուրայի ուսանողները ոչ միայն մասնակցում են տվյալների հավաքագրմանը, այլև հնարավորություն են ստանում անմիջականորեն ներգրավվելու միջազգային գիտահետազոտական նախագծում, զարգացնելու իրենց հետազոտական, վերլուծական և թվային գրագիտության հմտությունները։

Կարծում եմ՝ այս ծրագիրը նաև կարևոր կրթական նշանակություն ունի։ Այսօր ապագա մասնագետները պետք է ոչ միայն կարողանան օգտվել արհեստական բանականությունից, այլև հասկանան դրա սահմանափակումները, կարողանան գնահատել ստեղծված բովանդակության հավաստիությունը և նկատել մշակութային կողմնակալությունները։

Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն գիտակցումն է, որ արհեստական բանականության դարաշրջանում միջմշակութային հաղորդակցությունը ոչ թե կորցնում է իր նշանակությունը, այլ դառնում է ավելի արդիական և պահանջված։

  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • Հայտարարություններ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am