- Գլխավոր
- Նորություններ
- ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով
Սեպտեմբեր 04, 2026 | 13:13
Գիտություն
Կրթություն
Մշակույթ
ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ծննդյան 55-ամյակի առթիվ ոսկե մեդալով պարգևատրեց ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արթուր Ավագյանին:
Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի ողջ անձնակազմի կատարած աշխատանքը։ Ռեկտորն ընդգծեց, որ ՏՏԿՀ կենտրոնում մշակված՝ ԵՊՀ ուսումնական գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգերը շարունակում են հաջողությամբ կիրառվել և կատարելագործվել։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքը կատարվում է մասնագիտական բարձր հմտություններով, գիտելիքներով և փորձառությամբ աչքի ընկնող թիմի շնորհիվ։
SSԿՀ կենտրոնի աշխատանքների կազմակերպման, արդյունավետության և որակի ապահովման գործընթացում նշանակալի է գործադիր տնօրեն Արթուր Ավագյանի ներդրումը: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց՝ ծննդյան տարեդարձը պատեհ առիթ է՝ արժևորելու նրա նվիրված աշխատանքը:
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը արժևորեց Արթուր Ավագյանի մարդկային և մասնագիտական բարձր որակները՝ արհեստավարժությունը, պատրաստակամությունը, սեղմ ժամկետներում արձագանքելու և խնդիրներ լուծելու կարողությունն ու արդյունավետ գործունեություն ծավալելու հմտությունը։
Հավելենք, որ ԵՊՀ-ում երկարատև և անբասիր աշխատանքի, ինչպես նաև համալսարանում առցանց կրթական գործընթացի կազմակերպման գործում ունեցած մեծ ներդրման համար Արթուր Ավագյանը 2021 թվականին պարգևատրվել է արծաթե մեդալով։





