Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Հուշարձան Մանուկ Աբեղյանին»․ գրքի շնորհանդես և հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում
Նոյեմբեր 23, 2023 | 13:00
Գիտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջոցառումներ

«Հուշարձան Մանուկ Աբեղյանին»․ գրքի շնորհանդես և հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը և «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովը:

Մանուկ Աբեղյանը եղել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի առաջին դեկանը։ Այս մեծանուն գիտնականի վաստակը գիտական հանրությանը ներկայացնելու և վերարժևորելու նպատակով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց պրոֆեսոր Աննա Աբաջյանի կազմած «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ավանդույթ դարձած «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով հայ բանասիրության ֆակուլտետի անգնահատելի դերը մեր մայրենիի անաղարտության պահպանման գործում, ընդգծեց, որ ֆակուլտետի ուսերին մեծ «բեռ» է դրված՝ ամեն օր պայքար մղել մեր լեզուն մաքուր պահելու և այնպիսի սերունդների կրթելու համար, որոնք կշարունակեն այդ նվիրական գործը։

Անդրադառնալով Մանուկ Աբեղյանի գիտական գործունեությանը՝ Հ․ Հովհաննիսյանը նշեց․ «Խորաթափանց քննական մտքով, երկաթյա տրամաբանական դատողությունների հզոր ուժով, բազմաբեղուն աշխատասիրությամբ օժտված գիտնականը, իր ուսումնասիրությունների նյութ դարձնելով հայոց լեզուն, առավելապես՝ գրական հայերենը, հայ հին ու միջնադարյան մատենագրությունը, հայ ժողովրդական բանահյուսությունը, ստեղծել է այնպիսի արժեքավոր աշխատություններ, որոնք ընդմիշտ մտել են հայագիտության ոսկե ֆոնդ։ Մեզ համար նա առանձնակի նշանակություն ունի նաև որպես համալսարանական․ Մանուկ Աբեղյանը Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր գիտնականներից է։ Երկար տարիներ զբաղվելով մանկավարժական բեղմնավոր գործունեությամբ՝ նա կրթել է բանասերների բազում սերունդների»։

ԵՊՀ ռեկտորը բարձր գնահատեց «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուն, որը գնահատանքի, արժևորման ու մեծարանքի յուրատեսակ առհավատչյա է՝ ուղղված մեծ գիտնականին։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Արշալույս Գալստյանը, անդրադառնալով մեծ հայագետին նվիրված միջոցառմանը, նշեց. «Լիահույս եմ, որ այս գիտաժողովը և գրքի շնորհանդեսը մեզ բոլորիս հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալու, իսկ ծանոթ լինելու դեպքում՝ ևս մեկ անգամ գնահատելու այն մեծ գործը, որ կատարել են մեր մեծերը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը ասաց, որ ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած ժողովածուի ստեղծման գաղափարը պատկանում է ականավոր հայագետի միակ թոռնուհուն՝ գրականագետ, երջանկահիշատակ Հասմիկ Աբեղյանին, որի հետ իրեն բախտ է վիճակվել ծանոթանալ Մ. Աբեղյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կազմակերպելիս:

«Աբեղյանապաշտ երախտագետ թոռնուհու ցանկությունն էր ի մի բերել, ամբողջացնել մեծանուն հայկաբանին նվիրված նյութերը, ստեղծել մի երկ, որը կդառնա հուշարձան Մանուկ Աբեղյանի համար: Հասմիկ Աբեղյանը խնդրեց դառնալ ստեղծվելիք գրքի խմբագիրը: Սակայն օրեցօր վատթարացող առողջությունը թույլ չտվեց իրագործել նպատակը. մնաց նրա խնդրանքը՝ որպես կտակ... Ահա փոքր-ինչ ուշացումով կատարում ենք այն…»,- գրքի ստեղծման մանրամասները ներկայացրեց Ա. Աբաջյանը և հավելեց, որ ժողովածուի կազմմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ. Եվա Մնացականյանը:

Ամփոփելով խոսքը՝ Ա․ Աբաջյանն ասաց․ ««Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գիրքը մի յուրօրինակ հուշարձան է, որով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայագիտության տիտանին և շատ սիրելի Հասմիկ Աբեղյանին…»։

Մ. Աբեղյանի, նրա գիտական ժառանգության մասին շատերն են գրել գրքեր, բազում հոդվածներ, հուշեր, այլևայլ ուսումնասիրություններ, որոնց շարքն այսօր համալրվում է նոր՝ «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքով: Գիրքը բաղկացած է առաջաբանից՝ նվիրված հայագետի կյանքին ու գիտական վաստակին, և երեք մասերից՝ «Աբեղյանը ժամանակակիցների հայացքով», «Մանուկ Աբեղյան գիտնականը»․ երրորդ՝ վերջին մասում զետեղված են Մ. Աբեղյանին նվիրված գիտական հոդվածները՝ երեք բնագավառներով՝ լեզվաբանություն, գրականագիտություն և մանկավարժություն: Այստեղ ներկայացված են հիմնականում ֆակուլտետում կազմակերպված նախորդ «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովների զեկուցումները, ինչպես նաև տարբեր տարիներին տպագրված որոշ հոդվածներ։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները միջոցառման ժամանակ ներկայացրին գիտության և մշակույթի անվանի գործիչների՝ Մ․ Աբեղյանի մասին գրված խոսքերը։ Ա. Աբաջյանը կարևորեց այն փաստը, որ ուսանողները Մանուկ Աբեղյան գիտնականին ճանաչեն ոչ թե ամբիոնից հնչած գնահատանքի միջոցով, այլ լսելով, թե ինչ են ասել մեծերը մեծի մասին՝ Անտուան Մեյե, Հ. Օրբելի, Հ. Շիրազ, Ա. Իսահակյան, Վ. Թոթովենց, Ս. Զորյան, Դ․ Դեմիրճյան։

Նշենք, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի ղեկավար Եվա Մնացականյանը և Ե․ Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը։

Հավելենք, որ գիրքը հրատարակվել է Մ. Աբեղյանի ծոռան՝ գերմանաբնակ Սուրեն Աբեղյանի մեկենասությամբ, որը գիտաժողովի ժամանակ տեսակապի միջոցով իր և իր երջանկահիշատակ մոր անունից շնորհակալական խոսք հղեց ԵՊՀ ղեկավարությանը, գիտաժողովի կազմակերպիչներին և գրքի հեղինակին։

Գրքի շնորհանդեսին հաջորդեց զեկուցումների ներկայացումը։ Գիտաժողովի շրջանակում զեկուցումներ կարդացին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչները։

Միջոցառմանը ներկա էին ինչպես ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ գիտական հանրույթի այլ ներկայացուցիչներ, Հայաստանի թանգարանների տնօրեններ, ուսանողներ և այլ հյուրեր։

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am