Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը ուսումնասիրում է ուժեղ փոխազդեցությունների ուղղուﬓերը նոր մեթոդներով
Դեկտեմբեր 12, 2024 | 11:30
Գիտություն
Կրթություն

ԵՊՀ ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը ուսումնասիրում է ուժեղ փոխազդեցությունների ուղղուﬓերը նոր մեթոդներով

Տիեզերքի կառուցվածքի և տարրական մասնիկների փոխազդեցությունների վերաբերյալ գիտական բազմաթիվ թեմաներ ֆիզիկոսների ուշադրության կենտրոնում են։ Այդօրինակ թեմաներից է B-մեզոնի հետազոտությունը, որը կարևոր դեր ունի այս ոլորտում։ Թեմայի շուրջ ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Հրաչյա Ասատրյանը։

Հրաչյա Ասատրյանը «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է։ Մրցույթում նա ներկայացրել է «Ուժեղ փոխազդեցությունների ուղղուﬓերը B-ﬔզոնի թույլ ռադիացիոն տրոհուﬓերի համար» խորագրով գիտական նախագիծը, որի շուրջ այժմ կատարում է հետազոտություններ։

Թեմայի ընտրության մասին

Հետաքրքիր է, որ հետազոտության թեմայի ընտրությունը ստացվել է ակամա։ Ինչպես նշում է Հրաչյան, նրա պապիկը (ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոս Հրաչյա Ասատրյանը, որի հետ ներկայում շարունակում է համատեղ հոդվածներ հրապարակել) և հայրիկը նույնպես տարիներ շարունակ գիտական գործունեություն են ծավալել ֆիզիկայի ոլորտում։ Բացի դրանից՝ այն երևույթներն ու հարցերը, որոնք վերաբերում են տիեզերքի կառուցվածքին, ինչպես նաև տեսական ֆիզիկային, միշտ հետաքրքրել են Հրաչյային։

«B-մեզոնների թույլ ռադիացիոն տրոհումներն արդեն տևական ժամանակ է, ինչ տեսաբանների և փորձարարների ուշադրության կենտրոնում են՝ պայմանավորված այն հնարավորություններով, որոնք նրանք տալիս են ստանդարտ մոդելի (ՍՄ, որը այժմյան ամենաճշգրիտ տեսությունն է ֆիզիկայի 4 հիմնարար ուժերից 3-ի նկարագրման համար) ստուգումների համար: Հազվագյուտ տրոհումների մասին փորձարարական և տեսական տվյալների համեմատությամբ հնարավոր է գտնել ՍՄ-ի հետ անհամաձայնություններ, որոնք կարող են վկայել «նոր ֆիզիկայի» մասին։ Փորձի և տեսության ճշգրիտ համեմատություն կատարելու համար հարկավոր է ճշգրիտ տեսական կանխատեսումներ ունենալ»,- ասում է Հրաչյան:

Նա բացատրում է, որ B-մեզոնը երկու քվարկներից (որոնք պրոտոնները և նեյտրոնները կազմող տարրական մասնիկներն են) կազմված քվանտային մասնիկ է։ Դրանց ուսումնասիրությունը կարևոր դեր ունի տարրական մասնիկների ֆիզիկայի ներկայիս աշխարհում, քանի որ B-մեզոնների որոշակի հազվագյուտ տրոհումների փորձնական և տեսական ուսումնասիրությամբ հնարավոր է թե՛ ստուգել ստանդարտ մոդելի տեսությունը, թե՛ պոտենցիալ «նոր ֆիզիկայի» մասին որոշակի պնդումներ անել։ Ըստ Հրաչյայի՝ գուցե մի օր այն հնարավորություն տա պատասխանելու այն հարցերին, որոնք մինչ օրս բաց են մնացել։

Նոր մեթոդների կիրառում

«Հետազոտություններ կատարելու համար օգտագործում ենք Ֆեյնմանի դիագրամներ, որոնք հնարավորություն են տալիս բարդ ֆիզիկական գործընթացները ներկայացնելու դիագրամատիկ տեսքով, ապա որոշակի հայտնի կանոններով դրանք «հաշվել»։ Գումարելով տվյալ գործընթացի վերջնական վիճակի բերող բոլոր դիագրամները՝ կարող ենք ստանալ ընդհանուր արդյունք։ Վերջերս Ճապոնիայում սկսել է աշխատել Belle-II գիտափորձը, որում նաև ներգրավված են մեր գործընկերները Երևանի ֆիզիկայի ինստիտուտից։ Ակնկալում ենք, որ այդ գիտափորձի արդյունքում փորձարարական հաշվարկների ճշտությունը ավելի կմեծանա։ Մեր աշխատանքի արդյունքում նաև կստանանք առավել ճշգրիտ տեսական հաշվարկներ։ Այս երկու արդյունքների համեմատությամբ կարող ենք հետևություններ անել ՍՄ-ի ճշտության սահմանների մասին, ինչպես նաև նոր սահմանափակումներ դնել ՍՄ-ից դուրս ֆիզիկական տարբեր մոդելների վրա»,- նշում է ասպիրանտը։

Հրաչյան աշխատանքները հաճախ կատարում է Բեռնի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆ Գրոյբի հետ համատեղ, սակայն հնարավոր է համագործակցությունների շրջանակում աշխատի նաև Վարշավայի համալսարանի, Կարլսրուեի համալսարանի գործընկերների հետ՝ ամփոփելու որոշակի պրոցեսների (մասնավորապես b քվարկի՝ մի ֆոտոնի և մի s քվարկի տրոհման) հերթական կարգի ուղղումների հաշվարկները։

«Ուժեղ փոխազդեցությունները հիմնարար դեր ունեն տիեզերքի մասին մեր պատկերացումների կազմավորման գործում։ Ուժեղ փոխազդեցությունների շնորհիվ է, որ ատոմների միջուկներում պրոտոններն ու նեյտրոնները մնում են միմյանց «սոսնձված»։ Պատահական չէ, որ ուժեղ փոխազդեցության կրիչ մասնիկներին կոչում են գլյուոններ (անգլերեն «glue»՝ սոսինձ բառից)։ Ատոմային և միջուկային ֆիզիկայի հարցերին անհնար է պատասխանել՝ առանց հաշվի առնելու ուժեղ փոխազդեցությունները։ Տեսական ֆիզիկայի ոլորտը շատ յուրահատուկ է այս առումով, քանի որ փաստացի այդ ոլորտով զբաղվելու համար միայն պետք է գիտելիքների մեծ պաշար, համառություն և լավ համակարգիչ։ Այս պատճառով մեծ հաշվով էական չէ, թե որտեղ ես կատարում ուսումնասիրություններդ՝ Հայաստանո՞ւմ, Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Ճապոնիայում։ Հայաստանում ֆիզիկայի բնագավառում բարձրորակ կրթություն տալիս է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտը, կան ոլորտի մասնագետներ, իսկ գիտական ծրագրերի շնորհիվ նաև հնարավոր է ձեռք բերել այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են հետազոտությունը կատարելու համար»,- ընդգծում է նա։

Խոսելով ֆիզիկայի ապագա զարգացման մասին՝ Հրաչյան ընդգծում է․ «Այժմ ֆիզիկան հասել է զարգացման մի շատ հետաքրքիր կետի․ մենք ունենք բազմաթիվ տեսություններ, որոնք այժմ չենք կարողանում փորձերով հաստատել կամ հերքել։ Պարբերաբար լույս են տեսնում հոդվածներ, որոնցում հեղինակները պնդում են, թե գտել են «նոր ֆիզիկա»՝ ստանդարտ մոդելից դուրս, սակայն վերջում պարզվում է, որ ոչինչ էլ չեն գտել։ Այդ իսկ պատճառով բարդ է ասել, թե առաջիկա տարիներին ինչ առաջընթաց կունենա ֆիզիկան, սակայն վստահ եմ, որ շարունակելով առաջնորդվել գիտական մեթոդով՝ ի վերջո կարձանագրվի մի բեկում, որը մեզ կօգնի պատասխանելու հաջորդ սերնդի՝ տիեզերքի մասին հարցերին»։

Գիտական մարտահրավերների մասին

Ինչպես նշում է ԵՊՀ ասպիրանտը, հիմնական մարտահրավերներից մեկը, որին հանդիպում է գիտական համայնքը, ֆինանսավորման խնդիրն է։ Հաճախ գիտությամբ զբաղվելու փոխարեն մասնագետները նախընտրում են այլ ոլորտներ, ինչպես, օրինակ, ՏՏ ոլորտը, ինչը կարող է առաջացնել գիտական կադրերի պակաս։ Մյուս կարևոր խնդիրը հասարակական կարծիքն է կրթության և գիտության մասին, ինչը կարող է որոշ մարդկանց հեռացնել գիտությունից։ 

Հրաչյան, գիտական ուսումնասիրություններ կատարելուն զուգահեռ, համալսարանում դասավանդում է «Փորձարարական տվյալների մշակում Python-ի միջոցով», «Մաթեմատիկական անալիզ» դասընթացները, տպագրում գիտական հոդվածներ։

«Այս պահին ունեմ տպագրված 4 հոդվածներ, դրանցից 2-ը՝ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա» ամսագրում, մյուս երկուսը՝ արտասահմանյան «Physical Review D» և «Journal of High Energy Physics» (JHEP) ամսագրերում, որոնք բարձր էներգիաների ֆիզիկայի ամենամեծ ամսագրերն են ամբողջ աշխարհում։ Հոդվածները նույն B-մեզոնների տրոհումների մասին են։ Անպայման ուզում եմ շարունակել դասավանդել ԵՊՀ-ում, ինչը ինձ համար շատ կարևոր և սիրելի աշխատանք է։ Այս պահին դեռ չեմ կողմնորոշվել ապագա անելիքներիս հարցում․ մտածում եմ արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում հետդոկտորական հետազոտությամբ զբաղվելու մասին։ Սակայն մի բան վստահաբար կարող եմ ասել՝ հետագա գործունեությունս տեսնում եմ Հայաստանում, այդ թվում՝ ԵՊՀ-ում»,- նշում է նա։

Իսկ այն հարցին, թե ցանկացած գիտական հայտնագործության մասնակից լինելու հնարավորության դեպքում ինքը ո՞րը կընտրեր, Հրաչյան պատասխանեց՝ Հիգգսի մասնիկի հայտնաբերմանը։

«Այդ հայտնագործությունը կատարվեց, երբ ես 13 տարեկան էի, սակայն շատ լավ հիշում եմ, որ առանց առանձնապես հասկանալու, թե ով է Հիգգսը, զգում էի, որ ինչ-որ կարևոր բան է կատարվում։ Իհարկե, այստեղ էլ մեծ ներդրում ուներ ֆիզիկոս-տեսաբանների ընտանիքից լինելը»,- ժպիտով պատասխանում է նա, ապա հավելում․- «Կուզեի նաև մասնակից լինել «Ամեն ինչի տեսության» ձևակերպմանը, որը կմիավորեր ստանդարտ մոդելը և հարաբերականության ընդհանուր տեսությունը և մեզ ևս մեկ քայլով կմոտեցներ տիեզերքի մասին ամբողջական պատկերացում կազմելուն»։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am