Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մամուլն ու ինքնությունը. ինչպե՞ս են 1920-ականների հրապարակումները ձևավորել մեր պատկերացումները. նոր հետազոտություն ԵՊՀ-ում
Ապրիլ 14, 2025 | 11:11
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մրցույթներ

Մամուլն ու ինքնությունը. ինչպե՞ս են 1920-ականների հրապարակումները ձևավորել մեր պատկերացումները. նոր հետազոտություն ԵՊՀ-ում

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծում է, որ ուսումնասիրելով 1920-ականների հայկական մամուլը՝ նկատելի է, որ այսօր, ըստ էության, շատ բան չի փոխվել․ և՛ թուրքերի պատկերացումները մեր մասին, և՛ մեր պատկերացումները թուրքերի մասին գրեթե նույնն են մնացել: Նա Պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Էդիկ Մինասյանի, դոցենտներ Հայկ Մխոյանի ու Տիգրան Ղանալանյանի հետ համատեղ հեղինակել է «1920 թ. թուրք-հայկական պատերազմի արտացոլումը հայկական մամուլում» վերտառությամբ գիտական հոդված, որը հրապարակվել է Բելառուսի պետական համալսարանի «Պատմություն» հանդեսում (Q2 վարկանիշ ունեցող)։

Երեք տարվա հետազոտությունների արդյունքները խումբն ամբողջացրել է նաև 2024 թ. կայացած միջազգային գիտաժողովում, ինչպես նաև թեմայի վերաբերյալ հրատարակված գիտական հոդվածների ժողովածուում։ Հետազոտական աշխատանքներն ու ժողովածուի հրատարակումը կատարվել են ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳ-ի տրամադրած դրամաշնորհի արդյունքում: Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ հոդվածի հրատարակում միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում:

Ժողովածուի տարբեր հոդվածների հեղինակները, ուսումնասիրելով ժամանակի պարբերական մամուլը (Թիֆլիսի «Մշակ», Երևանի «Յառաջ», Կ. Պոլսի «Ժողովուրդի ձայն-Ժամանակ», Ալեքսանդրիայի «Արև», Բոստոնի «Հայրենիք»), վերլուծում են այն հարցերը, թե ինչպես են մամուլում ներկայացվում 1920 թ. թուրք-հայկական պատերազմն ու դրան առնչվող իրադարձությունները, այդ թվում՝ թուրք-հայկական սահմանային բախումների արձագանքները, քեմալական Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման նախապատրաստման մասին լուրերը, Հայոց ցեղասպանության քեմալական ծրագրի իրականացման արձագանքները: 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանի հետ:

- Պարո՛ն Գաբրիելյան ինչո՞ւ եք ընտրել այս թեման, ո՞ր ուղղություններով է այն առնչվում այսօրվա իրականության հետ:

- 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարասկզբին պարբերական մամուլը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում շատ կարևոր դեր է խաղացել՝ հայերի ինքնության, ազգային մտածողության կայացման, պատկերացումների և ինքնապատկերացումների կայացման ու փոխակերպումների գործընթացներում: Հեռուստատեսության և այլ տեղեկատվական աղբյուրների բացակայության պայմաններում հենց մամուլն էր արագ գաղափարներ տարածողն ու գաղափարների վրա ազդող հիմնական ռեսուրսներից մեկը: Ժողովածուի տարբեր հոդվածներում ներկայացնում ենք, թե 1920-ականներին, ինչպես նաև 1930-ականների սկզբին Խորհրդային Հայաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում ապրող հայերն ինչ տեղեկություն են ստացել հայ-թուրքական պատերազմի ու դրա հետևանքների մասին, և այդ տեղեկության միջոցով ինչպես են ձևավորվել ու փոխվել մարդկանց պատկերացումները թե՛ իրավիճակի, թե՛ հարևանների, թե՛ իրենց մասին:

Երբ նայում ենք 1920-ականների հայկական մամուլը, տեսնում ենք, որ շատ բան չի փոխվել․ և՛ թուրքերի պատկերացումները մեր մասին, և՛ մեր պատկերացումները թուրքերի մասին գրեթե նույնն են մնացել: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին հայ հասարակության մի ստվար մաս շարունակում է Թուրքիան ընկալել որպես թշնամի, ցեղասպան երկիր և գտնում է, որ մենք միշտ կորցնող կողմն ենք լինելու, եթե գնանք հարաբերությունների կարգավորմանն այն տարբերակով, որն առաջարկվում է: Մյուս կողմից, ինչպես 1920-ականներին, այնպես էլ այսօր կա հասարակական-քաղաքական պատկերացումների մի հատված, որն ասում է՝ պետք է փորձել մոռանալ անցյալն ու գոնե տանելի հարաբերություններ ունենալ հարևանների հետ: Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կրկին նույն պատկերն է. 1920 թ. հայկական մամուլում նկատելի է բացասական վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ, մասնավորապես, երբ ռուս-թուրքական դաշինքը կայացավ հիմնականում հայկական շահերի զոհաբերության հաշվին: Եվ այսօր մենք որոշ հասարակական ու քաղաքական շրջանակների կողմից կրկին տեսնում ենք Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ՝ կապված հատկապես 44-օրյա պատերազմի, արցախյան հիմնախնդրի կարգավորման ձախողման հետ, երբ Ադրբեջանին ու Թուրքիային մեղադրելուն զուգահեռ՝ նաև ընդգծվում է Ռուսաստանի բացասական դերակատարումը: 

- Նշեցիք, որ այսօր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին զուգահեռ, հասարակության մի ստվար մաս շարունակում է Թուրքիան ընկալել որպես թշնամի, ցեղասպան երկիր: Միգո՞ւցե Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումն է դրդում հայ հասարակության մեջ նման ընկալում ունենալու, Դուք ի՞նչ եզրահանգման եք եկել:

- Մենք վերլուծել ենք նաև հայ հասարակության պատկերացումներն ու ընկալումները, փորձել ենք հասկանալ մամուլում հրատարակված նյութերի տրամաբանությունը։ Ահռելի ծավալի նյութերի վերլուծությունը հնարավորություն է տվել գոնե ամենաընդհանուր գծերով հասկանալու, թե ինքներս մեր մասին ինչ էինք մտածում 1920 թ., մամուլն ինչպես էր մեզ ներկայացնում, ով էինք մենք, ովքեր էին մեր հարևանները և ինչ տիպի հարաբերություններ պետք է ունենայինք մեր հարևանների հետ: Կարևոր են նաև մամուլում ներկայացվող տեսակետները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Ընդ որում, այդ պատկերացումները փոխվում էին պետության ու իշխանությունների արձանագրած հաջողություններին կամ անհաջողություններին զուգահեռ։ Այսպես՝ թերթերի հիմնական մասը մինչև 1920 թ. կեսերը Հայաստանը ներակայացնում էր որպես բավականին հաջող, մրցունակ երկիր, իսկ քաղաքակրթական տեսանկյունից մեզ և թուրքերին, ինչպես նաև մեզ և կովկասյան թաթարներին, որոնք հետո դարձան ադրբեջանցի, բոլորովին տարբեր հարթությունների վրա էր դիտարկում։ Ըստ նյութերի հիմնական մասի՝ տարածաշրջանում վրացիների ու որոշ այլ հանրությունների հետ մենք՝ հայերս, քաղաքակրթության ներկայացուցիչներ էինք, իսկ թուրքերին ու թաթարներին տրվող որակումները հիմնականում բացասական էին՝ կապված կոտորածների, սպանությունների, թալանի ու այլ իրողությունների հետ։ Մենք փորձել ենք ցույց տալ, որ այն բացատրություններն ու մեկնաբանությունները, որոնք մամուլով տրվել են, ազդել են մեր ինքնության վրա: Մամուլի ուղիղ ազդեցությունը մեր պատկերացումների ու մտքի վրա շատ մեծ է: Օրինակ՝ 1920 թ. պատերազմում Հայաստանի պարտությունից հետո հրապարակումներ կային այն մասին, որ թուրքը տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ նպատակ է ունեցել ոչնչացնելու հային ու հայկականը, իսկ ավելի ուշ ժամանակի հրապարակումներում ասվում է, որ մեր պարտության պատճառը մեր բանակի կազմալուծումն է, բոլշևիկյան քարոզչությունը, բարոյահոգեբանական բարդ մթնոլորտը, իսկ իրականությունը, իհարկե, այս ամենի հանրագումարն է: 

- Խնդրում եմ, օրինակներով ներկայացրեք 1920-ականներին հայկական մամուլում տեղ գտած արձագանքները, որոնք վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, պատերազմին: 

- Մինչև 1920 թ. պատերազմի սկսվելն ու դաժան իրադարձությունները՝ որոշակի ավելորդ լավատեսություն ու ինքնավստահություն է դիտվում հայկական մամուլում: Օրինակ՝ Կ. Պոլսի «Ժողովուրդի ձայն-Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է, որ Հայաստանի բանակը բավական չափով ռազմանյութ ունի, նշվել է, որ Կարսի առջև հայկական բանակի օդանավերը ջարդ են տվել և փախուստի մատնել հարձակվող հրոսակախմբերին: Սակայն, այս հրապարակումից որոշ ժամանակ անց տեղի է ունենում Կարսի անկումը, որը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության համար: Մյուս կողմից, հայկական մամուլը հետաքրքիր բացահայտումներ է անում մեր և հարևանների մասին, թե ինչպես ենք մենք պատկերացնում թուրքերին, ռուսներին, ինչպես ենք քննադատում կառավարությանը: Օրինակ՝ պատերազմի ավարտական փուլում հրապարակվել է հոդված՝ «Հայկական բանակի բարոյականը ընկած է, մինչ ընդհակառակը՝ թուրքերն ավելի կարգապահ են և լավ պարենավորված» վերտառությամբ: Մամուլում նաև ժամանակի ընթացքում փոխվել է թուրքերի հանդեպ եղած հռետորաբանությունը, երբ, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Սիմոն Վրացյանն ասել է. «Մեր նշանաբանն է՝ հաշտություն Թուրքիո և բոլոր դրացիների հետ»։ Սա այն դեպքում, երբ մինչ պատերազմի սկսվելը մեր պատկերացումներն ու ակնկալիքներն ավելի լավատեսական էին: Այսինքն՝ պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ լավատեսությունն այդքան էլ հիմնավորված չէր: Նույնը վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններում փոփոխություններին, որովհետև Ռուսաստանին վերաբերող նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ամենևին էլ դրական չեն։ Ռուս-թուրքական գործակցությունը ներկայացվում է և՛ պատերազմում պարտության, և՛ Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառների շարքում: 

- Այս ամենից Ձեր հետևությունը ո՞րն է, մամուլը պետք է շարունակի՞ իր գործառույթը նույն ձևով, թե՞ փոփոխության պետք է ենթարկվի: Եվ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ըստ Ձեր վերլուծությունների, վտանգներ պարունակու՞մ է: 

- Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ պետք է մամուլում լինի բավարար լրջություն՝ չհարվածելու մեր ինքնությանը: Կան թեմաներ, հարցադրումներ, որոնց վերաբերյալ մանիպուլյացիաները շատ են նաև այսօր, և եթե վերլուծական նյութ է պատրաստվում, այն պետք է լինի համակողմանի, և պատրաստողն ունենա բավարար գիտելիքներ թեմայի վերաբերյալ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա պետք է նշեմ, որ ցանկացած բարելավում նաև ռիսկեր է պարունակում, դա ամբողջ աշխարհում է այդպես: Այսինքն՝ պետք է ունենալ այդ ռիսկերի գիտական համակողմանի, մանրամասն վերլուծություն, օրինակ, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքը պետք է լինի Սփյուռքի հետ հարաբերությունների վատթարացումը, ապա պետք է գտնել ոսկե միջինը:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

21.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am