Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Երկրաբանի մասնագիտական տոնը ԵՊՀ-ում նշանավորվեց ինտերակտիվ լսարանի բացմամբ
Ապրիլ 11, 2025 | 16:26
Միջոցառումներ

Երկրաբանի մասնագիտական տոնը ԵՊՀ-ում նշանավորվեց ինտերակտիվ լսարանի բացմամբ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց Երկրաբանի մասնագիտական տոնը: Օրը ֆակուլտետի համար նշանավորվեց նաև հայտնի երկրաբան Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացմամբ: Այն մեկնարկեց Գագիկ Կարապետյանի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսանյութի ցուցադրմամբ:

Ինտերակտիվ լսարանում ժամանակակից լուծումներով ներկայացված են և՛ մետաղական օգտակար հանածոների նմուշներ, որոնք կիրառվում են արդյունաբերության, մեքենաշինության, նորագույն տեխնոլոգիաների մեջ, և՛ հնէաբանական, ինչպես նաև այնպիսի նմուշներ, որոնք կիրառվում են շինարարությունում, քիմիական արդյունաբերությունում և այլ ոլորտներում:

Լսարանը հագեցած է արդի տեխնիկական սարքավորումներով, որոնք թե՛ տեսական, թե՛ գործնական լայն գիտելիքներ ստանալու հնարավորություն են ընձեռում ուսանողներին. նրանք կարող են ինտերակտիվ էկրանի միջոցով խորությամբ ուսումնասիրել երկրի կառուցվածքը, կատարված և սպասվող իրադարձությունները, նորագույն սարքավորումների կիրառմամբ մանրամասն ուսումնասիրել ապարների ու միներալների կառուցվածքային առանձնահատկությունները, VR ակնոցների շնորհիվ «մտնել» հանքավայր՝ տեսնելու հանքարդյունաբերական աշխատանքները:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ տարիներ շարունակ ընդգծվում է բիզնեսի և կրթության կապի ամրապնդման կարևորությունը, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել, և այսօրինակ համագործակցությունները դրա վկայությունն են։ 

«Բիզնեսը ներդրում է անում կրթության ոլորտում, իսկ համալսարանն ապահովում է որակյալ կադրեր՝ բիզնեսի բարգավաճման համար: Վստահ եմ, որ նմանատիպ համագործակցությունները տարբեր ընկերությունների հետ շարունակվելու են, և պտուղներն իրենց սպասեցնել չեն տալու: Կարծում եմ, որ այսօրինակ համագործակցությունները կխթանեն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի զարգացումն ու առաջընթացը»,- ասաց ռեկտորը՝ ընդգծելով հանքարդյունաբերության դերը՝ որպես մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը: 

Հովհաննես Հովհաննիսյանը նշեց նաև, որ ԵՊՀ ռազմավարությամբ որդեգրել են առաջիկա տարիներին ստեղծել նոր կրթական միջավայր՝ ավելի որակյալ կրթություն ապահովելու համար, իսկ երկրաբանի մասնագիտությունը կվերականգնի իր երբեմնի փառքն ու դիրքը:

Անվանի երկրաբան Գագիկ Կարապետյանի որդին՝ «Նորգեո» ՍՊԸ համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանը, շեշտեց, որ երկրաբանությունը որքան կարևոր է օգտակար հանածոների որոնման, հայտնաբերման ու գնահատման համար, այնքան էլ բնական աղետների կառավարման ու այլ գործընթացների համար։ Համալսարանում իրենց ունեցած ներդրումը նաև միտված է Հայաստանի տնտեսության զարգացմանը:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ հիշատակեց, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ բավական հաջող փորձ ունեն համագործակցության։ Արդեն երկու տարի է՝ տեսչական մարմնի աշխատակիցները տարբեր կրթական ծրագրերի են մասնակցում ֆակուլտետում, ինչը նպաստում է նրանց կրթական մակարդակի կատարելագործմանը: Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծեց, որ համագործակցությունը ֆակուլտետի հետ շարունակական է լինելու:

«Նորգեո» ընկերության տնօրեն Դավիթ Դավթյանը շեշտեց, որ ինտերակտիվ լսարանի բացումը իրենց հոգատարության և հավատարմության նշանն է ոլորտի ուսանողների հանդեպ։

«Գագիկ Կարապետյանի աշխատանքը ոգեշնչել է շատերին: Մենք հավատում ենք ուսանողների մեծ ներուժին և հավատով սպասում, թե ինչպես է ձևավորվելու ոլորտի ապագան»,- ասաց նա: 

Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, շնորհավորելով Երկրաբանի մասնագիտության օրվա առթիվ, ընդգծեց, որ սա այն մասնագիտությունն է, որը ձևավորում է մեր գիտակցական կապը երկրի հետ՝ նպաստելով տեսնելու ոչ միայն նրա նյութական կառուցվածքը, այլև ընկալելու կենսագործունեությունը, նշանակությունը խորքային մակարդակում. «Երկրաբանի մասնագիտությունը մեծ նշանակություն ունի մեր երկրի կայուն զարգացման համար, հատկապես՝ արդյունաբերության, էներգետիկայի, բնական աղետների, շրջակա միջավայրի պահպանության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում: Հայաստանում, որտեղ հանքարդյունաբերությունը տնտեսության հիմնական բաղադրիչներից է, երկրաբան մասնագետներն ունեն առանցքային դերակատարություն, հենց նրանք են, որ ճշգրտությամբ ուսումնասիրում են երկրակեղևի կառուցվածքը՝ բացահայտելով օգտակար հանածոների հանքավայրերը, գնահատելով դրանց տնտեսական նշանակությունը և մշակելով արդյունահանման մեթոդները»:

Դեկանն ընդգծեց, որ եկրաբանների գիտելիքն ու փորձը ոչ միայն խթանում են հանքարդյունաբերության զարգացումը, այլև վճռորոշ դեր են խաղում բնական ռեսուրսների ռացիոնալ կառավարման, շրջակա միջավայրի պահպանման և մարդկության կայուն զարգացման մեջ. «Եկրաբանական գիտությունը կարևոր դերակատարում ունի նաև կլիմայի փոփոխության կանխարգելման և բնական աղետների կանխատեսման ուղղությամբ, ինչը ոչ միայն գիտական, այլև սոցիալական, տնտեսական, ռազմավարական նշանակություն ունի»: 

Սարգիս Քելյանը շեշտեց, որ ֆակուլտետը երկար տարիներ հանդես է գալիս որպես կարևորագույն գիտական կենտրոն՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ երկրաբանական, հանքաբանական, շրջակա միջավայրի գիտությունների և այլ ոլորտներում. «Սա իրականանում է նվիրված ու բանիմաց դասախոսկան կազմի, ինչպես նաև պետական կառույցների, մասնավոր ընկերությունների ու միջազգային կազմակերպությունների հետ տարիներ ի վեր կառուցած համագործակցությունների շնորհիվ»: 

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝ ներկայացնելով «Հանքարդյունաբերության ներուժը ու հեռանկարները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» թեման: 

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը պատմեց, թե ինչ ազդեցություն ունի գիտության զարգացումը մետաղների համաշխարհային պահանջարկի վրա։ 

ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը ներկայացրեց «Հայաստանում վտանգավոր երկրաբանական երևույթների տարածումը» թեման, իսկ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը անդրադարձավ հանքային երկրաբանության արդի հիմնախնդիրներին:

Կայացավ նաև ֆակուլտետի երկարամյա պատմությունն ամփոփող ֆոտոգրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է ֆակուլտետի 90-ամյա կենսագրությունը՝ հիմնադրումից մինչև մեր օրեր, անդրադարձ է կատարվում նաև ֆակուլտետում գործող կրթական ծրագրերին և ուսանողական կյանքին: 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ ակտիվ կրթագիտական համագործակցության համար շնորհակալագրեր շնորհվեցին «Նորգեո» ՍՊԸ գիտատեխնիկական գծով տնօրեն Հայկ Իգիթյանին, համահիմնադիր Սուրեն Ամիրբեկյանին, համահիմնադիր-տնօրեն Դավիթ Դավթյանին, իսկ ԵՊՀ 100-ամյակի հուշամեդալով պարգևատրվեցին «Նորգեո» ՍՊԸ համահիմնադիրներ Մկրտիչ Կարապետյանն ու Ռոբերտ Կարապետյանը:

Ոսկե մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը և դոցենտ Ռուբեն Մովսեսյանը:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025

    ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

    21.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am