Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Արտերկրում ապրող գործընկերներիս խորհուրդ կտամ աշխատել ԵՊՀ-ում». Գերմանիայից ժամանած դասախոս
Մայիս 12, 2025 | 14:21
Կրթություն
Միջազգային համագործակցություն

«Արտերկրում ապրող գործընկերներիս խորհուրդ կտամ աշխատել ԵՊՀ-ում». Գերմանիայից ժամանած դասախոս

Գերմանիայից Հայաստան ժամանած Յոհաննես Գերեոնսը՝ որպես գերմաներենի դասախոս, 2024 թվականից աշխատում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնում։ Մի շարք լեզուների, այդ թվում՝ գերմաներենին, անգլերենին, բոսնիերենին, սերբերենին, խորվաթերենին և արաբերենին տիրապետող Յոհաննեսն իր դասաժամերի մեծ մասը տրամադրում է ուսանողների խոսակցական հմտությունների զարգացմանը։ Նա ընդգծում է, որ հնարավոր չէ սովորել օտար լեզու՝ առանց ինքնուրույն աշխատանքի ու սովորածը շարունակաբար կրկնելու:

ԵՊՀ-ում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի ներկայացուցիչ Յոհաննես Գերեոնսը գերազանցությամբ ավարտել է Բիլեֆելդի համալսարանի (Գերմանիա) «Գերմաներենը՝ որպես օտար և երկրորդ լեզու» և «Լեզվաբանություն» բակալավրիատի կրթական ծրագրերը: Նա ունի մագիստրոսի երկու աստիճան՝ Լայպցիգի համալսարանի «Գերմաներենը՝ որպես օտար և երկրորդ լեզու» և Դուբլինի համալսարանական քոլեջի (Իռլանդիա) «Խաղաղություն և բախում» մասնագիտությունների գծով։

«Հայաստանում եղել եմ 2023 թ., երբ մասնակցում էի DAAD-ի կազմակերպած ամառային ակադեմիային, որի ժամանակ հիմնականում քննարկվում էին քաղաքականությանն առնչվող հարցեր: Այդ ժամանակ ես «սիրահարվեցի» Երևանին և որոշեցի դիմել դասախոսի աշխատանքի համար: Չնայած Երևանում կան մի շարք համալսարաններ՝ իմ հայ ընկերներն այնուամենայնիվ խորհուրդ տվեցին աշխատել ԵՊՀ-ում»,- պատմում է Յոհաննեսն ու ընդգծում, որ իր պայմանագիրը երկու տարով է, բայց ժամկետը երկարաձգելու հնարավորություն ունի, հետևաբար առաջիկա 4 տարիները կանցկացնի ԵՊՀ-ում: 

«Գերմանական բանասիրության ամբիոնում յուրաքանչյուր առարկա կապված է գերմաներենի և Գերմանիայի հետ՝ լեզվաբանություն, գրականություն, մշակույթ, քաղաքականություն և այլն: Իմ ընտրած դասավանդման մեթոդները պայմանավորված են տվյալ դասաժամով: Ես կարող եմ գնահատել իմ դասավանդման որակը իմ ձայնի բարձրության աստիճանով, քանի որ երբեմն դասերից հետո կորցնում եմ ձայնս»,- ժպիտով ասում է գերմանագետը։

Նա շեշտում է՝ երբ որևէ դասից հետո թեյի կարիք է ունենում, կարծում է, որ այդ դասաժամը իր ուզածով չի անցել։

«Դա նշանակում է, որ ես խոսել եմ ավելի շատ, քան ուսանողները: Ինձ համար շատ կարևոր է ուսանողների հաղորդակցական հմտությունների զարգացումը, ուստի փորձում եմ դասաժամի մեծ մասը տրամադրել ուսանողների խոսակցական հմտությունների զարգացմանը: Դասաժամերին օգտագործում եմ աուդիո և վիդեո ֆայլեր, նկարներ։ Առհասարակ, լեզու սովորելու համար անհրաժեշտ է շարունակաբար ինքնակրթվել, կրկնել սովորածդ, պետք է կարողանալ ցույց տալ ուսանողներին, թե որքան կարևոր է ինքնուրույն աշխատանքը»,- ասում է նա։

Յոհաննեսին տպավորել են գերմաներենի նկատմամբ ԵՊՀ ուսանողների հետաքրքրասիրությունը, ինչպես նաև քաղաքակրթությունը։ Այս համատեքստում նա նշում է․ «Չեմ կարող հիշել մի դեպք, երբ ուսանողներն ինձ հակառակվեն, մարտահրավեր նետեն, ուստի նրանց այս մոտեցումը հեշտացնում է իրենց հետ աշխատանքը, իսկ ինձ է՛լ ավելի է մոտիվացնում»:

Երիտասարդ դասախոսը, համեմատելով Գերմանիայի բուհերի և ԵՊՀ ուսանողների հնարավորությունները, ընդգծում է, որ ցավոք, հայ ուսանողների համար ավելի դժվար է եվրոպական երկրներ մեկնելն ու տարբեր կրթական ծրագրերի մասնակցելը, քանի որ դա կապված է, օրինակ, վիզայի խնդրի հետ։

«Գերմանիայում ուսանող քաղաքացիները շատ ավելի հեշտ են մեկնում արտերկիր՝ կրթությունը շարունակելու, ինչը նաև ֆինանսական առումով մեծ ծախս չի նրանց համար»,- մատնանշում է նա:

Շուրջ 9 ամիս աշխատելով ԵՊՀ-ում՝ Յոհաննեսն ընդգծում է, որ համալսարանի դասախոսները բավական հարուստ գիտելիքներ ունեն, ուսանողների հետ շփվելիս ընկերական վերաբերմունք են դրսևորում, իսկ դասավանդման մեթոդներն արդիական են։

Երիտասարդ գերմանագետը աշխատել է որպես դասախոս և լեզվի ասիստենտ աշխարհի տարբեր երկրներում՝ Հորդանանում, Օմանում, Սերբիայում և Մալթայում։

«Ես ապրել եմ տարբեր վայրերում, և ինձ դուր է գալիս այդ փորձառությունը։ Իհարկե, բնակավայր փոխելը միշտ էլ լեցուն է մարտահրավերներով, սակայն այդ մարտահրավերներից նոր դաս ես քաղում: Մի զավեշտալի դեպք պատմեմ․ մի քանի շաբաթ առաջ տաք ջուր չունեի․ կարծում էի՝ խնդիրը գազի կաթսայի հետ է կապված, ու փորձում էի կարգի բերել այն, սակայն չէր հաջողվում: Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանում ծախսված գազի և սպասարկման գումարներն առանձին են վճարվում, իսկ ես միայն ծախսված գազի համար էի վճարել»,- ժպիտով պատմում է նա։

Երևանին սիրահարված Յոհաննեսն ուզում է, որ քաղաքի կենտրոնը զբոսանքի, այլ ոչ թե ավտոմեքենաների անցուդարձի վայր լինի։

«Երևանում չափազանց շատ են ավտոմեքենաները, իսկ բազմաթիվ փողոցներում էլ ճանապարհն անցնելու՝ հետիոտների համար նախատեսված ժամանակահատվածը շատ կարճ է: Կարծում եմ, որ քաղաքի կենտրոնը պետք է մարդկանց զբոսանքի, այլ ոչ թե ավտոմեքենաներ վարելու վայր լինի»,- ասում է նա ու հավելում, որ Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Երևանին վերաբերող նկարներում, տեսել է տրամվայ, որը ներկայում չկա քաղաքում. «Կցանկանայի Երևանում տեսնել այդ տրանսպորտային միջոցը: Ընդհանրապես, Երևանի օդի աղտոտվածությունն ինձ փոքր-ինչ տխրեցնում է»:

Յոհաննեսը եղել է Հայաստանի տարբեր քաղաքներում ու պատմամշակութային վայրերում, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում, Սևանում, Գառնիում, Գեղարդում, Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Էջմիածնում։

«Գառնիում ինձ շատ տպավորեց Քարերի սիմֆոնիան․ այն բնական ֆենոմեն է և այնքան գեղեցիկ, որ նույնիսկ անհավանական է թվում: Իսկ Լոռին իմ սիրելի մարզն է՝ վառ կանաչ դաշտեր՝ բարձր լեռներով ու ձորերով, որոնց է՛լ ավելի են գեղեցկացնում գետերն ու լճերը: Ես Լոռվա այդ անզուգական տեսարանն ըմբոշխնել եմ դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտության ներքո»,- ասում է նա՝ մատնանշելով, որ սիրում է լսել նաև ժամանակակից հայ երգիչների կատարումները։

«Ինձ շատ են դուր գալիս նաև Կոմիտասի երգերը, մասնավորապես ժամանակակից հայ երգչուհիներից մեկի՝ Արփիի կատարմամբ: Սկզբում ինձ դուր էր գալիս երաժշտությունը, հետո աստիճանաբար սկսեցի հասկանալ բառերը, քանի որ սովորում եմ հայերեն: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է հնչում հայերենը»,- նշում է նա՝ ընդգծելով, որ նմանություն է տեսնում հայերեն և գերմաներեն բառերի կազմության մեջ:

Յոհաննես Գերեոնսը վստահ է՝ իր ուսանողներից յուրաքանչյուրն ունենալու է պայծառ ապագա, իսկ արտերկրում ապրող իր գործընկերներին խորհուրդ է տալու թեկուզև կարճ ժամանակով այցելել Հայաստան և աշխատել ԵՊՀ-ում:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Արտերկրում ապրող գործընկերներիս խորհուրդ կտամ աշխատել ԵՊՀ-ում». Գերմանիայից ժամանած դասախոս

12.05.2025

ԵՊՀ-ում մեկնարկեց «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը

08.05.2025

Նոր նյութերի ստեղծում՝ քիրալային բաժանման և մաքրման գործընթացների համար

07.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

05.12.2025 - 09.20.2025

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություն

05.07.2025 - 05.31.2025

«Լուսանկարչությունից հետո (After(Post-)Photography)» միջոցառում

05.07.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am