Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի համալսարանի մասին
Հունիս 03, 2025 | 13:09
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն

Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի համալսարանի մասին

ԵՊՀ ուսանող Իրինա Սեդրակյանն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակում է Զալցբուրգի համալսարանում (Ավստրիա): Արտասահմանյան բուհում նա կատարել է հետազոտական մի շարք աշխատանքներ, մասնավորապես փորձել է ռեալիստորեն վերլուծել Չինաստան-ԱՄՆ մրցակցությունը և ռուս-ուկրաինական պատերազմը: Իրինան կրթությանը զուգահեռ ընդլայնել է իր միջավայրը՝ ձեռք բերելով տարբեր մշակույթներ կրող ընկերներ: Արտերկրում նա կարևորել է մարդկանց հետ անմիջական շփումը, նորովի գնահատել հայկական մշակույթն ու վերարժևորել ԵՊՀ-ն:

Իրինան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանող է: Նա ԵՊՀ-ում ստացած գիտելիքներին զուգահեռ արտերկրի բուհում ուսումնասիրում է չորս առարկա՝ «Չինաստան-ԱՄՆ-Եվրոպական միություն. եռակողմ անկայուն հարաբերություններ 21-րդ դարում», «Քաղաքական ռեալիզմ», «Ժողովրդավարական լարվածությունը ժամանակակից հասարակություններում», ինչպես նաև «ԵՄ-ն և նրա արևելյան հարևանությունը. ինտեգրացիա, տարբերակում, վիճարկում»։

«Այս առարկաների ուսումնասիրության միջոցով խորացնում եմ ԵՄ-ի, ինչպես նաև մեր տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշման վերաբերյալ գիտելիքներս։ Կատարելագործում եմ ժողովրդավարական հասարակությունների առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, քաղաքական ռեալիզմի տարբեր դպրոցների հայեցակարգերի և դրանց միջոցով միջազգային հարաբերությունները վերլուծելու մասին գիտելիքներս։ Ուսումնասիրել եմ ԵՄ-Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների առանձնահատկությունները և առկա նրբությունները»,- ասում է Իրինան՝ ընդգծելով, որ հնարավորության դեպքում մասնակցում է նաև համալսարանի՝ տարբեր պաշտոնյաների կամ մասնագետների հետ կազմակերպած հանդիպումներին: Ուսանողուհուն տպավորել է հատկապես ՆԱՏՕ-ում աշխատող գերմանացի գեներալի հետ հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Խոսելով Զալցբուրգի համալսարանի ենթակառուցվածքներից՝ ուսանողը նշեց, որ բավականին լայն հնարավորություններ են ընձեռվում ուսանողներին. «Յուրաքանչյուր ֆակուլտետ առանձին շենքում է և ունի իր գրադարանը՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ուսանողները կարող են օգտվել ցանկացած ֆակուլտետի գրադարանից ինչպես անցանց, այնպես էլ առցանց։ Ուսանողներին հանձնարարված գրականությունը սովորաբար հասանելի է «Blackboard» հավելվածի միջոցով, սակայն վերլուծական աշխատանք կատարելիս, այնուամենայնիվ, գրադարանից օգտվելն անհրաժեշտություն է»։

Իրինան Զալցբուրգի համալսարանում տարբեր թեմաներով և տարբեր ծավալի վերլուծություններ է կատարել։ Հատկապես մեծ ջանքեր է գործադրել քաղաքական ռեալիզմի վերաբերյալ իր հետազոտական աշխատանքը կատարելիս՝ վերլուծելով քաղաքական ռեալիզմի տարբեր դպրոցների հայեցակարգերը, նրանց նմանությունները և տարբերությունները, ինչպես նաև ներկայիս 2 կարևոր իրադարձություններ՝ Չինաստան-ԱՄՆ մրցակցությունը և ռուս-ուկրաինական պատերազմը վերլուծել է ռեալիզմի տեսանկյունից. «Կարճ հետազոտական աշխատանք եմ գրել ԵՄ-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասին և ԵՄ-Արևմտյան Բալկաններ հարաբերությունների մասին։ Ներկայումս կատարում եմ հետազոտական այլ աշխատանքներ ևս»։

ԵՊՀ ուսանողը Զալցբուրգի համալսարանում կրթություն ստանալուն զուգահեռ ընդլայնում է իր շրջապատն ու ընկերներ ձեռք բերում տարբեր մայրցամաքներից: Բազմամշակութային միջավայրը հնարավորություն է տալիս նրան ծանոթանալու տարբեր աշխարհայացքներով մարդկանց հետ, ընդլայնելու մտահորիզոնը. «Շփվելով տարբեր մարդկանց հետ՝ սովորում ես լինել հանդուրժող և համբերատար, նորովի ես նայում աշխարհում տեղի ունեցող իրադրաձություններին։ Ապրելով այլ երկրում՝ ես սովորեցի ոչ միայն գնահատել օտար երկրի մշակույթը իր լավ ու վատ կողմերով, այլև սկսեցի նորովի գնահատել հայկականը։ Շփվում եմ ամենատարբեր մարդկանց հետ բոլոր մայրցամաքներից՝ ամերիկացիներ, ավստրալացիներ, նիգերիացիներ, չինացիներ, բրազիլացիներ, գերմանացիներ, ղազախներ և ուրիշներ։ Ավստրիայից բացի՝ եղել եմ Գերմանիայում, Չեխիայում և Սլովենիայում»,- ասում է նա՝ ընդգծելով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփման եզրեր հեշտությամբ է գտնում. «Ուսանողական հանրակացարանում նույնպես խնդիրներ չունեմ: Բոլոր կենվորները, որոնք ինձ նման ուսանողներ են, շատ բարեհամբույր ու սիրալիր են»։

Իրինան պատմում է, որ ինքն արտերկրում լուրջ դժվարությունների չի հանդիպում, իսկ փոքր մարտահրավերները հաղթահարում է օտարազգի նոր ընկերների, ինչպես նաև անգլերենի ու դեռևս ոչ այնքան բարձր մակարդակի գերմաներենի իմացության շնորհիվ: 

«Ես միշտ ցանկացել եմ կրթությունս որոշ ժամանակով շարունակել արտասահմանում, որպեսզի շփվեմ այլ մարդկանց հետ, նոր ծանոթություններ և գիտելիքներ ձեռք բերեմ և իհարկե նոր վայրեր այցելեմ։ Արտերկրի կրթության որակը կարևոր գործոն է եղել արտասահմանում կրթությունս շարունակելու համար, սակայն ավելի կարևորն ինձ համար մշակութային այլ միջավայրում ապրելն ու այլ մարդկանց հետ շփվելն էր: Վստահ եմ՝ դա ինձ կօգնի ընտրածս մասնագիտությանս հարցում: Ես ցանկանում եմ դեսպան դառնալ»,- ասում է Իրինան:

Համեմատելով ԵՊՀ-ի և Զալցբուրգի համալսարանի կրթական միջավայրերը՝ ուսանողը նշում է, որ Ավստրիայում ավելի շատ են կարևորում ինքնակրթությունը և ինքնազարգացումը: Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ ներկայացված առարկայացանկից ուսանողներն ունեն հնարավորություն ընտրելու գրեթե բոլոր այն առարկաները, որոնք ցանկանում են ուսումնասիրել. «Ինձ համար հետաքրքրական էր այն, որ ուսանողները կարող են բակալավրի աստիճան ստանալ ոչ թե 4 տարում, այլ ավելի ուշ կամ շուտ՝ կախված իրենց ընտրած ակադեմիական ծանրաբեռնվածությունից։ Հետաքրքիր էր նաև այն, որ բակալավրիատի ուսանողները կարող էին սովորել մագիստրոսների հետ։ Կցանկանայի, որ ԵՊՀ-ում էլ ուսանողներն ավելի շատ հնարավորություններ ունենան ընտրելու այն առարկաները, որոնք կցանկանային ուսումնասիրել։ Վստահ եմ՝ դա նպատակաուղղող արդյունավետ գործոն կլինի»։

Իրինան, ներկայացնելով արտերկրի դասախոսների՝ ուսանողների հետ շփման մոտեցումը, ընդգծում է, որ վերջիններս կարող են ուսանողների հետ լինել և՛ պաշտոնական, և՛ անմիջական. «Յուրաքանչյուր առարկա սովորաբար դասավանդվում է շաբաթական մեկ անգամ: Քանի որ հաճախակի տոների պատճառով շատ դասեր էլ բաց են թողնվում, ուստի ուսանողներն ու դասախոսները ամուր կապ մեծ մասամբ չեն ունենում։ Անշուշտ, դասախոսների հետ դասից դուրս հանդիպելու հնարավորություն կա, բայց ոչ բոլորն են պահում այդ կապը։ Ակադեմիական տարբեր պահանջմունքների պատճառով ես երբեմն դասերից դուրս դիմել եմ դասախոսներին: Նրանք միշտ պատրաստ են եղել օգնելու»:

Ուսանողուհու կարծիքով պարբերական շփումների շնորհիվ ԵՊՀ-ում դասախոս-ուսանող կապն առավել ամուր է. «ԵՊՀ ուսանողներն ավելի շատ են մասնակցում խմբային աշխատանքների, շնորհանդեսների և բանավոր քննությունների, մինչդեռ Ավստրիայում նրանք ինքնուրույն են կատարում հետազոտական աշխատանքներն ու միայն երբեմն կարիք են ունենում դասախոսի հետ խորհրդատվության»:

Իրինա Սեդրակյանը ձեռք բերած նոր գիտելիքները մտադիր է ծառայեցնելու ի շահ Հայաստանի Հանրապետության՝ օգտակար լինելով արտաքին քաղաքական ոլորտում։ Նրա կարծիքով Հայաստանին անհրաժեշտ են դիվանագետներ՝ միջազգային քաղաքական փոփոխվող իրավիճակը ճիշտ գնահատելու և ՀՀ շահերը հնարավորինս առաջ տանելու նպատակով ճկունություն ցուցաբերելու համար։ 

ԵՊՀ ուսանողը վստահ է, որ Զալցբուրգում ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև ԵՊՀ-ում դեռևս շարունակվող կրթությունը կօգնեն իրեն կարիերայի հարցում։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ն ընդլայնում է գործակցությունը ԶՊՄԿ-ի հետ

05.06.2025

Գերմաներենի օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում

05.06.2025

Դիվանագիտության տեսություն ու արվեստ․ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը ԵՊՀ-ում

04.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Սովորիր Իրաքում» նախաձեռնությունը

06.04.2025 - 06.30.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am