Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․ Ռ․ Բրեյըր
Հունիս 16, 2025 | 13:18
Գիտություն
Կրթություն

Խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․ Ռ․ Բրեյըր

Օրերս լույս է տեսել Լյուվենի կաթոլիկ համալսարանի բելգիացի պրոֆեսոր Ռոլանդ Բրեյըրի «Սուտ-կեղծարարություն-հիմարություն» գիրքը՝ ԵՊՀ դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի ղեկավար Դավիթ Մոսինյանի թարգմանությամբ: Մեզ հետ զրույցում հեղինակը խոսեց գրքի մասին և ոչ միայն...

- Պարո՛ն Բրեյըր, շատ ուրախալի է, որ կարող ենք հայերենով կարդալ Ձեր գիրքը։ Գրքի մասին մեր զրույցը սկսելու համար մի այսպիսի խնդրանք ունեմ։ Գիտեմ, որ լրագրողները հաճախ չափազանց պարզեցնում են ամեն բան, երբեմն այնքան, որ միտքն անճանաչելի է դառնում։ Հետևաբար խնդրում եմ, որ Դուք պարզեցնեք այն և ներկայացնեք գիրքը մեր ընթերցողներին:

- Գիրքը ճշմարտության և ճշմարտության նկատմամբ մեր հետաքրքրության փխրունության մասին է։ Մենք շրջապատված ենք ստով, կեղծիքով, քարոզչությամբ: Ես հետաքրքրվում էի՝ ինչու՞, օրինակ, արևմուտքում ակադեմիան չի փորձում անել հնարավորինս ամեն բան՝ պաշտպանելու համար ճշմարտությունը։ Սա մեկնակետն էր։ Ես փորձեցի բացատրել ստի և կեղծիքի կառուցվածքը։ Ուզում էի նաև հարց տալ՝ ո՞րն է փիլիսոփայության դերն այս հարցում։ Իմ կարծիքով փիլիսոփայությունը շատ զգայուն պիտի լինի ստի նկատմամբ, քանի որ այն մեծ ուժ ունի` կազմաքանդելու սուտը։ Ճշմարտությունն ինքնին ուժ չունի, իսկ սուտն ունի, քանի որ բռնի է։ 

- Որտեղի՞ց են ճշմարտության այդ անզորությունը և ստի ուժը։ 

- Ճշմարտությունն ինքն իրեն պնդելու, հաստատվելու համար պետք է հետաքրքիր լինի, ուշադրություն պետք է գրավի։ Այն պետք է արդիական լինի։ Եվ խնդիրն այն է, որ ճշմարտությունը չի կարող օգտագործել նույն գործիքները, ինչ սուտն է օգտագործում, չի կարող ստի միջոցով համոզել։ Սուտը շատ ավելի հեշտությամբ կարող է համոզել մարդկանց։ Ասում են՝ մենք ճշմարտության բնածին ձգտում ունենք, իսկ ես ուզում եմ ցույց տալ, որ այդպես չէ։ Մենք չենք հետաքրքրվում ճշմարտությամբ, քանի դեռ ինքներս ստի զոհ չենք դարձել։ 

- Ձեր գրքի մի դրվագում Դուք պատմում եք Հիերոնիմուս Բոսխի «Ահեղ դատաստան» նկարում Ձեր տեսած դժոխային չարչարանքների մասին և հիշում եք, որ նախկինում հանդիպել էիք նման սոսկալի տեսարանների հայերի ցեղասպանության մասին գրքերում։ Եվ ապա հաջորդում է միտքը՝ ուրեմն այդ ամբողջը ճի՜շտ էր․․․ Իսկ Ձեր գրքի վերջին՝ երրորդ մասը, ակնարկ է գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի մասին, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Կարո՞ղ ենք ասել, որ պատմական վկայությունները Ձեր գրքում հաստատվում են գեղարվեստական պատկերներով։ 

- Այո՛: Արվեստը կարող է գնալ դեպի խորքը։ Կարծում եմ՝ արվեստն ունի կարողություն՝ բացահայտելու մի ճշմարտություն, որն ավելի զորեղ է, քան այն, ինչ կարող ենք փոխանցել ընդամենը վկայություններով ու փաստաթղթերով։ Ես ամբողջովին համաձայն եմ այն գաղափարի հետ, որ գրականությունն այստեղ ունի հսկայական առաքելություն։ Եվ ոչ միայն հանուն նրա, որ պատմի և ներկայացնի անցյալը, որը երբեմն պատմաբանները կարող են շրջանցել։ Նաև նրա համար, որ փորձի հասկանալ և վերակառուցել այն ամբողջ գործուն հուզական աշխարհը, որը պատասխանատու էր նման խոշտանգումների և անհեթեթության համար։ 

Արվեստն առանձնահատուկ է նրանով, որ պարզապես չի գործում և չի փորձում գործել այնպես, ինչպես մենք ստեղծում ենք աշխարհը։ Արվեստն ինքը մի ամբողջական աշխարհ է։ Արվեստն ունակություն է՝ ներկայում մարմնավորելու այն ամենը, ինչ իրականում տարբեր ժամանակներում է տեղի ունենում։ Այնպիսի տպավորություն է, թե կոնկրետ փաստը արվեստի և երևակայության շնորհիվ խտացնում է իր շուրջ ասված ամեն ինչ, այն ամենը, ինչ հնարավոր է դրա մասին մտածել, իմանալ և այլն։ 

- Հայերեն հրատարակության նախաբանում Դուք գրում եք, որ հայկական մշակույթի ու պատմության հանդեպ Ձեր համակրանքն ու հիացմունքը գերազանցում են Ձեր՝ զուտ փիլիսոփայական հետաքրքրությունը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ 

- Շատ տարօրինակ պատմություն է։ Ուզու՞մ եք լսել: 

Տարիներ առաջ իմ եղբայրը լեյկեմիա ուներ և ապրելու համար իմ արյունը պետք է ստանար։ Կատակելով այդ մասին՝ նա ասում էր․ «Քանի որ հիմա քո արյունն ունեմ, երևի միևնույն խենթ հետաքրքրություններն ունեմ, ինչ դու»։ Մենք հաճախ չէինք շփվում, որովհետև նա Ֆրանսիայում էր ապրում, իսկ ես՝ Բելգիայում։ Բայց մի անգամ՝ Սուրբ Ծննդյան օրերին, մենք զարմացած հայտնաբերեցինք, որ միմյանց համար նույն նվերն էինք պատրաստել։ Ես նրան նվիրել էի դուդուկի ձայնասկավառակ, իսկ նա ինձ՝ դուդուկ։ Մենք չգիտեինք, որ երկուսս էլ սիրահարված ենք այդ երաժշտությանը։ Նա նաև կոմպոզիտոր էր և ասաց ինձ. «Եթե դու սովորես դուդուկ նվագել, ես մի բան կհորինեմ մեզ համար։ Երկուսիս համար»։ Եվ ես սկսեցի ուսուցչի օգնությամբ դուդուկ նվագել սովորել Բրյուսելում: Ամեն օր վարժվում էի, բայց հետո եղբայրս մահացավ, և մենք երբեք միասին չնվագեցինք: Նա երբեք ինձ համար ոչինչ չհորինեց, որովհետև չհասցրեց... 

Դուդուկի հետ այդ անձնական կապը, որ նաև կապ էր եղբորս հետ, մի փոքրիկ, բայց շատ ազդեցիկ զգացմունքային պատճառ էր։ Հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունս միայն դրանով չէր պայմանավորված, բայց այդ կապն արթնացրեց իմ հետաքրքրությունը։ Բրյուսելում սկսեցի նաև արևմտահայերենի դասերի հաճախել մի հայ ուսուցչի մոտ։ Ինչքան ավելի շատ եմ սովորում, այնքան ավելի է մեծանում ներգրավվելու ցանկությունս, բայց միևնույն ժամանակ հիասթափվում եմ, երբ լսում եմ հայերի հայերեն զրույցները և չեմ կարողանում հետևել, երկու իմաստալից բառ ասել (ծիծաղում է- Մ․ Կ․)․․․ Կնոջս, երեխայիս հետ քանիցս եղել ենք Հայաստանում ու այստեղ նաև մի քանի ընկեր ունենք՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և ուրիշներ։ 2015թ․ նրանց հետ խորհրդաժողով կազմակերպեցի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Վաչե Շարաֆյանին խնդրեցի որևէ երաժշտական ստեղծագործություն գրել այդ առիթով, և դա ավելի ամրապնդեց մեր կապերը Հայաստանի հետ։

- Շնորհակալություն, պարոն Բրեյըր․․․ Ես շարունակ իմ հարցերն եմ տալիս, իսկ կա՞ ինչ-որ հարց, որ Դուք ունեք։  

- Այո՛, մի կարևոր հարց կա, որը ուզում եմ տալ: Ինձ շատ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կընդունվի այս գիրքը Հայաստանում։ Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք այն կարող է փիլիսոփայական առումով որևէ ներդրում ունենալ Հայաստանում ընթացող որոշ քննարկումներում՝ ոչ միայն ակադեմիական, այլև ավելի լայն՝ ընդհանուր ինտելեկտուալ հետաքրքրությունների մակարդակով։ 

- Կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ասել Ձեր ընթերցողներին։ 

- Իհարկե, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ցուցաբերած հետաքրքրության համար և միաժամանակ խնդրել, որ կարդան այն հեղինակների գործերը, որոնց ես հղում եմ անում, և իհարկե, անպայման կարդան Էդգար Հիլզենրաթի գիրքը։ Իմ կարծիքով դա հայոց ցեղասպանության մասին լավագույն գիրքն է, ամենաուժեղ վեպը։ 

Հորդորում եմ շատ զգայուն լինել ստի նկատմամբ, որովհետև սուտը կապված չէ միայն սխալ բաներ պնդելու հետ։ Սուտը կապված է նաև լեզվի որոշակի օգտագործման ձևի հետ, օրինակ՝ խոսքի տոնի, որով խոսում է մարդը։ Դա այն է, ինչին կարող ես սովորել ուշադրություն դարձնել։ Խուսափել ծեծված մտքերից, լինել համբերատար, մտորող, շատ ընթերցել, շատ լսել և այդպես շարունակ։ Անհրաժեշտ է խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․․․

Հավելենք, որ Ռոլանդ Բրեյըրը մասնակցել է հունիսի 12-13-ը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացած «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով «Նվաճումը պատմության մեջ» վերնագրով զեկուցմամբ:

Մարիամ Կարապետյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ իրանագետները` Կոպենհագենում. փորձի փոխանակում գիտելիքի և մշակույթի շուրջ

16.06.2025

Խուսափել քննարկում կամ պատկերներ պարտադրելու հեշտ ճանապարհից․ Ռ․ Բրեյըր

16.06.2025

«Ամենադժվար նյութն անցնելիս, եթե հաճույքը տեղ չունեցավ, չի մարսվի». Լևոն Սարգսյան

14.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսվել է

06.16.2025 - 06.30.2025

Ամառային դպրոցի ընդունելություն ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում

06.16.2025 - 06.27.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար դիմում ներկայացրած հավակնորդների անվանացանկ

06.12.2025 - 06.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am