Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Բախտաղեկի եկեղեցին՝ պատմական Անիի մշակութային ինքնատիպության խորհրդանիշ
Հոկտեմբեր 16, 2025 | 11:45
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ

Բախտաղեկի եկեղեցին՝ պատմական Անիի մշակութային ինքնատիպության խորհրդանիշ

Բախտաղեկի եկեղեցու հայտնաբերմամբ ազդարարվեցին պատմական մայրաքաղաք Անիի գիտական ուսումնասիրությունները: Այս մասին ընդգծում է ԵՊՀ դասախոս, դոցենտ Զարուհի Հակոբյանը: Նրա խոսքով՝ Բախտաղեկի եկեղեցին ունեցել է «Դրախտային այգու» նկարագիր՝ ողողված կենդանիների և թռչունների պատկերներով:

«Անիում 1892 թ. պեղված Բախտաղեկի եկեղեցու քանդակային հարդարանքը» գիտական հոդվածը հեղինակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Զարուհի Հակոբյանն իր կրտսեր գործընկեր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Դիանա Գրիգորյանի հետ: 

Ներկայում 12-13-րդ դարերի եկեղեցին նշմարվում է ընդամենը իր մի քանի ոչ մեծ բեկորներով: Ըստ Զարուհի Հակոբյանի՝ կորսված եկեղեցու քանդակային հարդարանքի տեսական վերականգնումը կօգնի ընդգծել տարածաշրջանում Անիի մշակութային ինքնատիպությունը: 

- Տիկի՛ն Հակոբյան, ինչո՞վ է առանձնահատուկ Անիի Բախտաղեկի եկեղեցու քանդակային հարդարանքը: Ե՞րբ է պեղվել եկեղեցին, ի՞նչ գտածոներ են հայտնաբերվել:

- Դեռ 19-րդ դարի վերջին տարիներին Անիում հայտնաբերված Բախտաղեկի եկեղեցին (պայմանականորեն վերագրվել է եկեղեցու ներսում բացված արձանագրության մեջ հիշատակված անունը), որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է նաև Ս. Գրիգոր կամ Խաչուտի անվամբ, առանձնանում էր իր հարուստ արտաքին քանդակային հարդարանքով՝ կամարների վերևը եզրավորող «Դրախտային այգու» հորինվածքով: Բախտաղեկի եկեղեցին հայտնաբերվել է Անիում կատարված պեղումների հենց առաջին տարում՝ 1892 թ., որով էլ ազդարարվել են պատմական մայրաքաղաքի գիտական ուսումնասիրությունները: Ցավոք, եկեղեցին բացվել է ոչ կանգուն վիճակում, տեղում հայտնաբերվել են վերջինիս բազմաթիվ բեկորներ՝ զարդաքանդակ կամ արձանագիր: Հետագայում այս բեկորների որոշ մասը համալրել է Անիի թանգարանի (հնադարանի) հավաքածուն:

- Գտածոների վրա ո՞ր սրբերի ու կենդանիների պատկերներն են եղել, ի՞նչ նշանակություն է ունեցել կենդանիների պատկերումը: 

- Այսպես կոչված «Դրախտային այգու» հորինվածքը մեզ հայտնի է դեռ Զվարթնոցի տաճարից և, ամենայն հավանականությամբ, այստեղ հղում է կատարվել հայկական արվեստի թերևս ամենահայտնի և առանցքային հուշարձանին: 

Թե՛ նախատիպում, թե՛ Բախտաղեկի եկեղեցում, որտեղ գեղարվեստական գաղափարը հետագա զարգացում էր ստացել, բուսազարդ ետնախորքի վրա պատկերվում են կենդանիներ և մարդիկ: Եթե Զվարթնոցում գերակշռում են մարդկանց կերպարները, և հայտնի է միայն մեկ արջի/առյուծի պատկեր, ապա Անիի Բախտաղեկի եկեղեցու «Դրախտային այգում» տեսնում ենք հիմնականում կենդանիների և թռչունների պատկերներ և մեզ հայտնի (հնարավոր է, որ միակը չէ) միայն մեկ մարդու՝ ողջ հասակով կանգնած ֆիգուր: Կենդանիների և թռչունների պատկերներն են հենց խորհրդանշում դրախտային իդեալական աշխարհը և մտովի տանում են մեզ դեպի աստվածաշնչյան այգին: Զարմացնում է կենդանիների բազմազանությունը, որոնց շարքում կարելի է տեսնել ինչպես իրական (առյուծ, աղավնի), այնպես էլ միֆական (հուշկապարիկ կամ սֆինքս) կենդանիների պատկերներ: Հենց խառնածին էակների առկայությունն է առաջին հերթին հուշում վերացական աշխարհի մասին: Մարդու ֆիգուրի այստեղ գտնվելը հուշում է, որ այս կերպարը կա՛մ սուրբ է, կա՛մ վերին արքայությանը արժանացած կերպար: Այս իմաստով շատ սերտ է կապը Զվարթնոցի պատկերագրական շարքի հետ: 

- Բախտաղեկի եկեղեցին ինչի՞ հետևանքով է ավերվել: Ներկայում առկա բեկորները, որոնք փաստում են եկեղեցու գոյությունը, որտե՞ղ են պահվում: 

- Բախտաղեկի եկեղեցու կառուցման ստույգ թվականը մեզ հայտնի չէ, ինչպես նաև չգիտենք եկեղեցու խոնարհման պատճառները, վստահաբար դա տեղի է ունեցել վաղուց՝ հերթական թշնամական ասպատակությունների արդյունքում:

Եկեղեցու կառուցման ժամանակը պետք է դիտարկել 12-րդ և 13-րդ դարերի սահմանագծին՝ Անիի ծաղկման երկրորդ շրջանում, երբ երկրի կառավարիչներն էին Զաքարյան եղբայրները: Եկեղեցու պեղումներից հետո բաց երկնքի տակ հայտնված բեկորների մի մասը անհետացել է դեռ 1894-1904 թթ. ժամանակահատվածում, իսկ մյուս մասը, որը տեղափոխվել էր թանգարան, ոչնչացվել է 1918 թ. թուրքական հարձակումների ժամանակ: Մեր օրերում տեղում փաստագրվել են միայն մի քանի ոչ մեծ բեկորներ: Այսօր եկեղեցու մասին մեր պատկերացումները և հետազոտությունները հիմնվում են միայն Անիի հնագիտական պեղումների շրջանում արված և հրաշքով փրկված արխիվային լուսանկարների և գրառումների վրա: Լուսանկարների մեծ մասը պահվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտում, լուսանկարներ կան նաև Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես նաև Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) արխիվում: Պետք է նշել, որ մեր ուսումնասիրության ընթացքում մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՃՈՒՀ աշխատակիցները: 

- Նշեցիք, որ եկեղեցու տարածքում ներկայում փաստագրվել են միայն մի քանի ոչ մեծ բեկորներ, այսինքն՝ այդ տարածքից եկեղեցու գոյության մասին պատկերացում հնարավո՞ր չէ կազմել:

- Անիի այն հատվածը, որտեղ գտնվել է Բախտաղեկի եկեղեցին, մեր օրերում ներկայացնում է ամայի տարածք՝ բաց դաշտ։ Դժվար է պատկերացնել այստեղ երբեմնի վեր խոյացող վեհաշուք կառույցը: Պատմական Անիի տարածքում եկեղեցին շահեկան դիրք է ունեցել, այն տեղակայված է եղել Կարուց դռնից՝ դարպասներից ոչ հեռու՝ միջնաբերդից հյուսիս: 

- Ո՞ր եկեղեցիների հետ է համալիր կազմել Բախտաղեկի եկեղեցին:

- Զաքարյան եղբայրների օրոք Անի քաղաքում կառուցված եկեղեցիները Բագրատունիների ժամանակաշրջանից տարբերվում են թե՛ իրենց ճարտարապետական հորինվածքով, թե՛ հատկապես արտաքին քանդակային հարուստ հարդարանքով և այդ, այսպես կոչված, «անիական» գեղարվեստական ոճը մենք տեսնում ենք 13-րդ դարի մայրաքաղաքի մի շարք եկեղեցիներում: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ հարդարանքի նման սկզբունք բացակայում է նույն ժամանակաշրջանի Հայաստանի այլ վայրերում կառուցված եկեղեցիներում: Հետևաբար, մենք կարող ենք դիտարկել այն որպես «անիական գեղարվեստական ոճ», որը, ինչպես արդեն նշեցի, իր մտահղացմամբ սերում է 7-րդ դարում կառուցված Զվարթնոց տաճարից: Բախտաղեկի եկեղեցու հարդարանքի ոճը տեսնում ենք Անիի երկրորդ ծաղկման շրջանի մի շարք եկեղեցիներում՝ Տիգրան Հոնենցում (1215 թ.), Աղջկաբերդում (1199-1207 թթ.) և Կուսանաց (Բեխենց) վանքում:

- Ձեր հոդվածում եկել եք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է տեսականորեն վերականգնել Բախտաղեկի եկեղեցու քանդակային հարդարանքը: Կա՞ն բավարար ստույգ նկարագրություններ այդ գործընթացն իրականացնելու համար, և ի՞նչ կարևորություն ունի եկեղեցու քանդակային հարդարանքի տեսական վերականգնումը:

- Բախտաղեկի եկեղեցու քանդակային հարդարանքի ուսումնասիրությունը և տեսական վերակազմությունը կարևոր է մի քանի տեսանկյուններից:

Նախ՝ ամբողջանում է Զաքարյանների շրջանի Անիի եկեղեցաշինական ընդհանուր պատկերը։ Ըստ իրենց ինքնատիպ հարդարանքի՝ այդ եկեղեցիները համակարգվում են՝ կազմելով առանձին խումբ, և արդյունքում ավելի հասկանալի են դառնում մայրաքաղաքի գեղարվեստական ավանդույթը և միտումները, որոնք շատ դեպքերում անկրկնելի են: Այդ առանձնահատկությունները և գեղարվեստական գծերը նաև թույլ են տալիս տեսնել Հայաստանի այլ վայրերում կառուցված վանական համալիրների և եկեղեցիների հարդարանքում մայրաքաղաքային ոճի հեռու արձագանքները: Դա լուծում է նաև մի շարք կարևոր այլ հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանում Անիի ունեցած դերը և մշակութային ինքնատիպությունը, շատ առումներով նաև անկրկնելիությունը: 

- Ո՞ր աղբյուրներից եք օգտվել այս հետազոտությունը կատարելիս:

- Աղբյուրները, որոնցից օգտվել ենք, կարելի է համարել դասական, քանի որ ժամանակին դրանք գրառվել են Ն. Մառի, Հ. Օրբելու, Թ. Թորամանյանի, ինչպես նաև Ն. Մառի երիտասարդ գործընկերներ Ն. Սիչովի և Կ. Լեոնտևի կողմից: Այս աղբյուրների մեծ արժեքը նրանում է, որ պարունակում են հուշարձանի բեկորների նկարագրությունները, այդ թվում՝ Թ. Թորամանյանի կողմից կատարված բեկորների համարակալումն ու «Դրախտային այգու» վերակազմությունը, ինչի շնորհիվ մենք գրեթե ամբողջական պատկերացում ենք կազմում վերջինիս հորինվածքի մասին: Հասկանալի է, որ այդ աղբյուրներում քիչ է վերլուծական հատվածը, որն էլ պայմանավորված էր տվյալ ժամանակահատվածում առկա ընդհանուր գիտելիքների և տեղեկությունների պակասով: Հենց այդ բացն էլ փորձել ենք լրացնել մեր ուսումնասիրության շրջանակում: Եվ, ընդհանրապես, պետք է ասել, որ վերջին տարիներին զգալի աճել է հետաքրքրությունը պատմական Անիի և նրա հուշարձանների նկատմամբ, ի հայտ են գալիս տարբեր միջազգային հրատարակություններ, սակայն դրանց շարքում դեռ քիչ են հայ գիտնականների ուսումնասիրությունները: Ես առաջին հերթին նկատի ունեմ պատմական մայրաքաղաքի ճարտարապետությանն ու արվեստին նվիրված աշխատանքները: Միևնույն ժամանակ, պետք է տեղեկացնեմ, որ նման հետազոտություններ ընթացքի մեջ են, և հուսանք՝ շուտով դրանք կհանձնվեն ընթերցողի դատին:

Նարա Մարտիրոսյան
  • Բեռնել
    1.	Անի, Բախտաղեկի եկեղեցի, եռաչափ մոդելավորմամբ վերակազմություն, տեսքը հարավ–արևելքից, հեղ.` ճարտ. Ա. Հակոբյան, եռաչափ մոդելավորող` Պ. Ֆրանկյան, 2011 թ.
  • Բեռնել
    6.	Տիգրան Հոնենց (Ս. Գրիգոր) եկեղեցու հյուսիսային ճակատի քանդակազարդ գոտու դրվագ, լուս.՝ Դ. Գրիգորյանի, 2018 թ.
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ-ում անցկացվեց «Electionville» կրթական խաղը

    17.10.2025

    «Կանանց հաջողությունը քաղաքական դաշտում կախված է նրանց կարողությունից՝ միաժամանակ համապատասխանելու թե՛ առաջնորդի, թե՛ կնոջ...

    17.10.2025

    «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» թեմայով ամառային դպրոց ԵՊՀ-ում

    16.10.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Վիգոյի համալսարան, Իսպանիա

    10.13.2025 - 10.26.2025

    Կրթաթոշակի հնարավորություն ԱՄՆ-ում

    10.10.2025 - 11.02.2025

    «ARISC». 2025-2026 ուստարվա ֆինանսավորման ծրագրեր

    10.10.2025 - 12.05.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am