Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Ֆիզիկան ամեն ինչի հիմնաքարն է»․ ԵՊՀ ասպիրանտ Արեգ Գրիգորյանի ուղին՝ մանկության «ինչու»-ներից մինչև գիտական հետազոտություն
Նոյեմբեր 28, 2025 | 12:45
Գիտություն
Ուսանողական

«Ֆիզիկան ամեն ինչի հիմնաքարն է»․ ԵՊՀ ասպիրանտ Արեգ Գրիգորյանի ուղին՝ մանկության «ինչու»-ներից մինչև գիտական հետազոտություն

ԵՊՀ ասպիրանտ Արեգ Գրիգորյանն իր մանկության «ինչու»-ները վերածել է գիտական հետազոտության՝ տիեզերքի ամենախորքային հարցերն ու օրենքները հասկանալու նպատակով։ Նա ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի հաղթողներից է։ Արեգի հետ զրուցել ենք հետազոտության կարևորության, գիտնականի աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև մասնագիտության ընտրության մասին։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Արեգ Գրիգորյանը «Որոշ քվանտային երևույթներ կոր տարածությունում կոսմոլագիայիում կիրառություններով» խորագրով գիտական նախագծի շրջանակում հետազոտություններ է կատարում՝ հասկանալու քվանտային դաշտերի վարքը կոր տարածություններում և տեսնելու, թե այդ դաշտերը ինչ հետևանքներ կարող են ունենալ։

«Ցանկանում ենք հասկանալ՝ արդյո՞ք այդ հետևանքները կարող են ազդել կոսմոլոգիական էվոլյուցիայի վրա, և արդյո՞ք այդ ազդեցությունները տեսականորեն հնարավոր է կապել դիտվող երևույթների հետ»,- ասում է նա։

- Արե՛գ, կարո՞ղ եք նշել՝ ինչո՞ւ է թեման կարևոր, և ի՞նչ նշանակություն կարող է այն ունենալ տիեզերքի կառուցվածքի և կոսմոլոգիայի համար:

- Ներկայում մարդկությունն ունի բնությունը նկարագրող մի շարք տեսություններ, որոնցից ամենահաջողվածներից են Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը (general relativity-GR), որը բնութագրում է զանգվածի և էներգիայի ազդեցությունը տարածաժամանակի վրա, և ստանդարտ մոդելը (standard model-SM), որը ցույց է տալիս՝ ինչպես են մասնիկներն իրենց դրսևորում, փոխազդում, ծնվում և անհետանում։ Այս տեսությունները առանձին-առանձին շատ լավ են աշխատում, սակայն բարդությունը ծագում է, երբ փորձում ենք այս երկուսը դիտել մեկ համընդհանուր տեսության շրջանակում։ GR-ը բնութագրում է գրավիտացիան՝ որպես տարածաժամանակի երկրաչափություն, իսկ SM-ը օգտագործում է քվանտային մեխանիկան և քվանտային դաշտի տեսությունը (QFT)՝ մասնիկների վարքը բնութագրելու համար։ Մեր ունեցած մոդելներն իրար հակասում են այն դեպքերում, երբ տարածաժամանակի կորությունը և քվանտային էֆեկտները դառնում են համեմատելի։

Այս խնդիրները ուսումնասիրելու համար մեր հետազոտության շրջանակում օգտվում ենք QFT-ից և ուսումնասիրում որոշ քվանտային էֆեկտներ կորացված տարածության ֆոնին։ Կոսմոլոգիայի ժամանակակից տեսությունները մեզ հուշում են, որ վաղ տիեզերքը եղել է շատ խիտ, տաք և արագ ընդարձակվող։ Այսպիսի պայմաններում GR-ի և QFT-ի միջև փոխազդեցությունները շատ կարևոր են, իսկ դրանց բնույթը՝ ոչ տրիվիալ։ Շատ հնարավոր է, որ այդ փոխազդեցություններն են «սերմ» դարձել այսօրվա տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքի համար։

Հետազոտության շրջանակում GR-ի և QFT-ի մասին մեր գիտելիքները կիրառելով՝ փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսի քվանտային էֆեկտներ կարող են ի հայտ գալ կոնկրետ տարածաժամանակային որոշ կորացումների դեպքում, և արդյոք այդ էֆեկտները կարող են ունենալ դիտելի հետևանքներ։ Դրանք հասկանալով՝ հնարավոր է կարողանանք բացատրել որոշ չբացատրված երևույթներ, ինչպես նաև զարգացնել եղած կոսմոլոգիական մոդելները, որոնք ավելի լավ կհամապատասխանեն դիտվող տիեզերքին։

- Ո՞ր փուլում են ուսումնասիրությունները, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հետազոտությունից։

- Ուսումնասիրությունը սկզբնական՝ հետազոտական փուլում է։ Աշխատում եմ խորացնել և հղկել գիտելիքներս, ինչպես նաև շարունակում եմ ծանոթանալ այս ոլորտում ընթացող այլ աշխատանքների։

Հետազոտության վերջնանպատակն է պարզել, թե ինչպես են որոշ քվանտային դաշտեր իրենց դրսևորում որոշակի տարածաժամանակի երկրաչափության և տոպոլոգիայի պայմաններում։ Ակնկալում ենք, որ այս աշխատանքի արդյունքում կունենանք ավելի հստակ տեսական պատկերացում և հաշվարկներ քվանտային դաշտի վարքի վերաբերյալ։ Ի վերջո, ակնկալում ենք տպագրել առնվազն հինգ հոդված։

Ճիշտ է, արդյունքները գործնական կիրառություն չեն ունենա, սակայն կզարգացնեն մեր պատկերացումները GR-ի և QFT-ի խաչմերուկում տեղի ունեցող երևույթների մասին։ Ավելի լավ կհասկանանք, թե ինչ նոր մեխանիզմներով կարող են քվանտային դաշտերը ազդել վակուումի էներգիայի վրա, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել և կունենա տիեզերքի անցյալի և ապագայի վրա։ Կունենանք տեսական գործիքներ, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրելու քվանտային դաշտերը ոչ տրիվիալ երկրաչափություններում (ինչպիսիք են, օրինակ, FRW, AdS և լրացուցիչ կոմպակտ տարածությունները)։

ԵՊՀ ուսանողը, որը տարիներ առաջ համալսարան է եկել բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու նպատակով, նշում է՝ նմանօրինակ ծրագրերը խրախուսում են ուսանողներին ձևակերպելու լուրջ խնդիրներ, ինչպես նաև տրամադրում են անհրաժեշտ միջոցներ՝ օգտվելու միջազգային համագործակցության ընձեռած հնարավորություններից և ապահովելու հետազոտության արդիականությունը:

«Փոքրուց հետաքրքրվել եմ «ինչո՞ւ»-ով և ցանկացել եմ ստանալ հարցերիս պատասխանները, իսկ կամայական «ինչո՞ւ»-ն վերջում հանգում է ֆիզիկային։ Ուստի ֆիզիկան ընտրելը շատ բնական որոշում էր»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ ֆիզիկան ուսումնասիրում է բնության օրենքները, որոնք էլ դիտվող բոլոր երևույթների պատճառն են։

- Արե՛գ, ի՞նչն է Ձեզ գրավում Ձեր մասնագիտության մեջ և ոգեշնչում՝ գիտական հետազոտություններ կատարելու ընթացքում։

- Սիրում եմ, որ առօրյայում հանդիպող երևույթների մեծ մասը կարողանում եմ մեկնաբանել ֆիզիկայի հիմնարար օրենքներով։ Շատ հաճելի է, որ կարողանում եմ պարզեցնել երևույթների պատճառներն այնքան, որ բացատրեմ նաև այն մարդկանց, որոնք ֆիզիկայով չեն զբաղվում։ Սա նաև հնարավորություն է տալիս կանխագուշակելու որոշ գործընթացների ավարտը, ինչը շատ ոգեշնչող է։

Տեսնում եմ նաև ֆիզիկայի գրեթե բոլոր ոլորտների կիրառությունները ամենօրյա կյանքում՝ սկսած համակարգչային տեխնիկայում կիրառվող քվանտային ֆիզիկայից, GPS համակարգերում կիրառվող ընդհանուր հարաբերականության տեսությունից մինչև ինքնաթիռի շարժիչի թիակների նյութերի համար անհրաժեշտ պինդ մարմնի ֆիզիկան (այսպիսի օրինակներն անսահմանափակ են):

Անհայտը ուսումնասիրելու ճանապարհը լի է հետաքրքիր և օգտակար բացահայտումներով, ինչն էլ հենց ֆիզիկայով զբաղվող մարդու համար ամենահաճելի բանն է։ Հասկանում եմ, որ ֆիզիկան ամեն ինչի հիմնաքարն է։

- Որպես երիտասարդ հետազոտող՝ ո՞րն է Ձեր ամենամեծ դժվարությունը, և ինչպե՞ս եք խնդիրները հաղթահարում։

- Գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ինչի հետևանքով ընդլայնվում է այն գիտելիքի ծավալը, որն անհրաժեշտ է գիտությամբ զբաղվելու համար։ Գնալով ավելի է դժվարանում հայտնիի սահմաններում (այդ սահմաններն ընդլայնելու նպատակով) բոլոր կարևոր ոլորտներին տիրապետելը։ Ուսանողական տարիներին դժվար է հիմնովին հասկանալ այն ամենը, ինչ ուսանում ես։ Երբ սկսում ես իրական հետազոտությամբ զբաղվել, հաճախ ստեղծվում է տպավորություն, որ սովորածիդ այնքան էլ լավ չես տիրապետում, որքան կցանկանայիր: Այս ամենին զուգահեռ՝ առաջանում է նաև գումար աշխատելու անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ բարդություն է ստեղծում։

- Եթե կարողանայիք փոխել ֆիզիկայի որևիցե օրենք, ո՞րը կլիներ դա, և ինչպե՞ս այն կփոխեր տիեզերքը։

- Աշխարհը հասել է արդի կայուն վիճակին ֆիզիկայի գործող օրենքների շնորհիվ։ Դրանց մեջ որևէ փոփոխություն միանշանակ կհանգեցնի անկայունության կամ աղետի։ Ըստ իս՝ ֆիզիկայի օրենքներում միակ փոփոխությունը, որից աղետ չի առաջանա, ժամանակի և լիցքի նշանները փոխելն է, ինչպես նաև «հայելային աշխարհ» մտնելը (զույգությունը փոխելը), քանի որ այսօրվա պատկերացումներով լիցք-զույգություն-ժամանակ սիմետրիան (CPT symmetry) պահպանվում է։ Այդ դեպքում աշխարհում ոչ մի փոփոխություն պետք է որ չլինի։

- Յուրաքանչյուր գիտնական ունի մի նոր բան բացահայտելու ցանկություն․ ո՞րն է Ձերը։

- Կարծում եմ՝ ժամանակակից կոսմոլոգիան մի շարք թերի կողմեր ունի, որոնք լրացնելու անհրաժեշտություն կա։ Կոսմոլոգիայի տեսությունը տրամաբանորեն այնքան էլ համատեղելի չէ ֆիզիկայի մյուս բաժինների հետ։ Այդ իսկ պատճառով կցանկանայի առաջ քաշել նոր, առավել համահունչ կոսմոլոգիական մոդել։ Միգուցե դա զուգորդվի ավելի ընդլայնված գրավիտացիայի տեսությամբ, որի արդյունքում քվանտային գրավիտացիայի տեսության անհրաժեշտություն չի էլ ծագի։

- Արե՛գ, որպես երիտասարդ ֆիզիկոս՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանում գիտության զարգացման համար։

- Ամենակարևորը հանրության բոլոր մակարդակներում գիտության կարևորության գիտակցումն է։ Պետք է հասկանալ, որ այն պետությունը, որն ունի ուժեղ գիտություն և բարձրակարգ գիտնականներ, միաժամանակ ունի հուսալի հիմք՝ գիտական ձեռքբերումները տնտեսության մեջ կիրառելու և սեփական զարգացման ամուր սյուները կառուցելու համար։

Հայաստանը պետք է ակտիվորեն ներգրավված լինի միջազգային գիտական ծրագրերում, քանի որ դրանց միջոցով հնարավոր է ոչ միայն զարգացնել գիտական ներուժը, այլև ապահովել գիտելիքների և տեխնոլոգիաների շարունակական թարմացում։ Անհրաժեշտ է գիտակցել նաև, որ գիտության ներդրումների արդյունքները միշտ չէ, որ կանխատեսելի են, սակայն բոլոր դեպքերում դրանք ունեն զարգացման մեծ ներուժ։

Կարծում եմ՝ կարևոր է նաև կենտրոնանալ միայն մասնագիտական առարկաների խոր ուսումնասիրության վրա։

Նշենք, որ Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտը, հետազոտությանը զուգահեռ, ցանկանում է լրացնել չիմացածը, հղկել թույլ կողմերն ու սովորել արդյունավետ հետազոտություն կատարել։ Նրա նպատակն է ապագայում դառնալ այնքան հմուտ ֆիզիկոս, որ կարողանա ձևակերպել ճիշտ և խորքային հարցեր՝ ֆիզիկայի սահմաններն ընդլայնելու համար։

«Այժմ, հետազոտական աշխատանքի հետ համատեղ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնում զբաղվում եմ իմ թեկնածուական (PhD) աշխատանքով»,- ամփոփում է Արեգը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինը

28.11.2025

Գիտության կեսդարյա ուղի․ աշխատաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված պատմաբան Հայրապետ Մարգարյանին

28.11.2025

«Ֆիզիկան ամեն ինչի հիմնաքարն է»․ ԵՊՀ ասպիրանտ Արեգ Գրիգորյանի ուղին՝ մանկության «ինչու»-ներից մինչև գիտական հետազոտություն

28.11.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բոլոնիայի համալսարան, Իտալիա

11.27.2025 - 12.07.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կոիմբրայի համալսարան, Պորտուգալիա

11.26.2025 - 12.07.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Վիտովտ Մեծի համալսարան, Լիտվա

11.26.2025 - 12.07.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am