Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում կայացավ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ԳԽ արտահերթ երկրորդ նիստը
Դեկտեմբեր 12, 2025 | 14:31
Հասարակություն
Քաղաքականություն

ԵՊՀ-ում կայացավ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ԳԽ արտահերթ երկրորդ նիստը

ԵՊՀ-ում այսօր շարունակվեց ուսումնական ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման գործընթացը։ Երկրորդ նիստին ֆակուլտետների, ինստիտուտների և կենտրոնների ղեկավարները ներկայացրին տարվա ընթացքում կատարված աշխատանքները, կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման ու բարելավման ծրագրերը։

Տարեվերջյան ամփոփիչ գործընթացի երկրորդ նիստի շրջանակում իրենց հաշվետվությունները ներկայացրին ուսումնական 11 ստորաբաժանումների ղեկավարները։ Այս նիստի ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսումնամեթոդական և գիտական գործունեության արդյունքներին, ինչպես նաև այն հարցերին, որոնք պահանջում են հետագա զարգացում ու նոր նպատակների սահմանում։ Հանդիպումն անցավ գործնական և համագործակցային մթնոլորտում՝ ապահովելով արդյունավետ քննարկումներ և նոր հեռանկարների ձևակերպում։

Օրակարգի հաստատումից հետո ԳԽ անդամները ներկայացրին հաշվետվությունները։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն առանձնացրեց մի քանի առանցքային ուղղություններ՝ դիմորդների հետ տարվող աշխատանքների զարգացում, կրթական ծրագրերի բարելավում և ուսանողների ու դասախոսական կազմի ներգրավվածության բարձրացում։ Դեկանն ընդգծեց ֆակուլտետի ակտիվ համագործակցությունը դպրոցների հետ՝ նշելով 30-ից ավելի այցելություններ, ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքների պաշտպանություններ ու պատմության օլիմպիադայի կազմակերպումը, որն այս տարի ունեցել է աննախադեպ մասնակցություն։ Նա կարևորեց կրթական ծրագրերի վերանայմանն ու արդիականացմանը միտված քայլերը, ինչպես նաև «Կովկասագիտություն» կրթական ծրագրում միաժամանակ վրացերենի ու ադրբեջաներենի դասավանդման ներդրումը․ 2025-2026 ուսումնական տարվանից ուսանողները սովորելու են և՛ վրացերեն, և՛ ադրբեջաներեն, ինչը կմեծացնի մասնագիտության մրցակցային առավելությունները։ Հաշվետվության կարևոր շեշտադրումներից էր ուսանողական կյանքի ակտիվացումը՝ կամավորական խմբերի ձևավորումը, սեմինարների ու գիտաժողովների անցկացումը, քննությունների արդար ու վերահսկելի կազմակերպման նոր մեխանիզմները։

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան անդրադարձավ ֆակուլտետի բազմաճյուղ գործունեությանը՝ ընդգծելով, որ վերանայվել են մագիստրատուրայի կրթական որոշ բաղադրիչներ, կազմակերպվել է նոր ձևաչափով պրակտիկա։ Նա նշեց նաև, որ ուսանողները մասնակցել են միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների ու հետազոտական նախագծերի։ Դեկանն անդրադարձավ նաև գիտահետազոտական ակտիվությանը, արտասահմանյան գործընկեր բուհերի հետ համագործակցության ամրապնդմանը, միջազգային այցելությունների աճին, օտարերկրյա ուսանողների թվի աճին, ինչպես նաև ենթակառուցվածքային բարեփոխումներին։ Դ․ Գազարովայի գնահատմամբ՝ տարին եղել է արդյունավետ, իսկ առաջիկա նպատակներից են դիմորդների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը, կրթական ծրագրերի թվային հավատարմագրումը, ուսանողների միջազգային շարժունակության ընդլայնումը և ֆակուլտետի 50-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի կազմակերպումը։

ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արթուր Ավագյանը նշեց, որ 2024–2025 ուսումնական տարին եղել է զարգացման, ինչպես նաև համապարփակ արդիականացման շրջան․ դիմորդների մասնագիտական կողմնորոշման նոր նախաձեռնությունների շնորհիվ դիմորդների թիվն աճել է մոտ 10%-ով, թարմացվել են մի շարք առարկայական ծրագրեր՝ զարգացնելով արդեն իսկ գոյություն ունեցող «AI», «Cloud», «Data Science» և ժամանակակից վեբ տեխնոլոգիաների հետ կապված բովանդակությունը, իսկ ուսանողները պահպանել են 100%-անոց զբաղվածությունը ոլորտի առաջատար ընկերություններում։ Նա առանձնահատուկ կարևորեց ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ կատարված աշխատանքները՝ միտված թե՛ թվային կրթական միջավայրի կատարելագործմանը, թե՛ ֆիզիկական աշխատանքային պայմանների բարելավմանը։ Տնօրենն ասաց, որ ստեղծվել են համակարգչային երկու նոր լաբորատորիաներ, կատարելագործվել է «E-learning» հարթակը, արդիականացվել են «Registrar» ու «Supervision» համակարգերը, համալսարանական «Moodle» («E-learning») ուսումնական միջավայրին ամբողջությամբ ինտեգրվել է ակադեմիական ազնվության ապահովման «Turnitin» համակարգը։

Ա․ Ավագյանի խոսքով՝ կենտրոնը շարունակելու է խորացնել համագործակցությունը «MIT»-ի և արտասահմանյան այլ կառույցների հետ, ինչպես նաև ընդլայնելու է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում՝ ապահովելով ծրագրերի համապատասխանությունը ՏՏ ոլորտի՝ արագ փոփոխվող պահանջներին։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գալստյանը, ներայացնելով ֆակուլտետի գիտակրթական գործունեությունը, նշեց, որ ֆակուլտետում գործող Քիմիայի գիտահետազոտական կենտրոնը շարունակում է ակտիվ գիտական գործունեություն ծավալել իր 37 աշխատակիցներով, որոնցից 23-ը ներգրավված են նաև ուսումնական գործընթացում։ Տարվա ընթացքում կենտրոնի աշխատակիցների 33 գիտական հոդվածներից 30-ը տպագրվել են միջազգային գրախոսվող ամսագրերում։ Ա․ Գալստյանը շեշտեց, որ հետազոտական ծրագրերին մասնակցել են նաև ուսանողները։ Ֆակուլտետն ունեցել է արդյունավետ միջազգային և տեղական համագործակցություններ՝ ապահովելով համատեղ դրամաշնորհներ ու բարձր վարկանիշային հրատարակություններ։

Ա․ Գալստյանի խոսքով՝ առաջիկա ուսումնական տարվա գլխավոր նպատակներն են ֆակուլտետի տարածքների վերանորոգման ու կահավորման ավարտը, բակալավրիատի նորացված կրթական ծրագրերի լիարժեք ներդրումը և դրանց համապատասխանեցումը մագիստրատուրայի կրթական բաղադրիչներին։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է ընդլայնել նյութատեխնիկական բազան, ներգրավել նոր մասնագետներ, ակտիվացնել միջազգային համագործակցությունները, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել ապագա դիմորդների հետ հանդիպումները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ 2024–2025 ուստարում ֆակուլտետում վերանայվել և արդիականացվել են կրթական ծրագրերը, թարմացվել են բակալավրի և մագիստրոսական մի շարք ծրագրեր, ներդրվել են ժամանակակից պահանջներին համապատասխան դասընթացներ, ինչպես նաև մշակվել են միջազգային գործընկեր հաստատությունների չափանիշներին համահունչ ծրագրեր։ Ֆակուլտետը կարևոր առաջընթաց է արձանագրել ուսանողների առաջադիմության բարելավման, գիտական ակտիվության բարձրացման, ուսանողների միջազգային ներգրավվածության ընդլայնման և կրթաթոշակային հնարավորությունների ավելացման ուղղություններով։ Զուգահեռաբար իրականացվում են աշխատաշուկայի հետ համատեղ նախաձեռնություններ, մի շարք ծրագրերի միջազգային հավատարմագրում, ինչպես նաև մագիստրոսական նոր ծրագրերի լիցենզավորում։

Ֆակուլտետը հաջորդ ուսումնական տարում նպատակ ունի շարունակելու դիմորդների հետ տարվող ակտիվ աշխատանքները, խթանելու գիտահետազոտական գործունեությունը և ընդլայնելու միջազգային կապերը՝ դասախոսների շարժունության ու համագործակցային նախաձեռնությունների միջոցով։ Նախատեսվում է խորացնել գործատուների հետ համագործակցությունը, ինչպես նաև կազմակերպել «Փոխակերպվող տնտեսություն» գիտաժողովը, որի անցկացումը ֆակուլտետում դարձել է ավանդույթ։

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանը նշեց, որ 2024–2025 ուսումնական տարում ֆակուլտետը իրականացրել է «Դեպի ԻԿՄ» իրազեկման ծրագիրը՝ դպրոցներում կազմակերպելով լայնածավալ հանդիպումներ։ Տարվա ընթացքում թարմացվել են կրթական ծրագրերը, ավելացվել են մեքենայական ուսուցման և տվյալագիտության նոր դասընթացներ, ընդլայնվել է ավտոմատացված քննությունների համակարգը, կազմակերպվել են միջմասնագիտական թեզերի պաշտպանություններ։ Ուսանողները արձանագրել են բարձր արդյունքներ, այդ թվում՝ միջազգային ծրագրավորման օլիմպիադաներում։

Նա նշեց, որ 2025–2026 ուսումնական տարում ֆակուլտետը նախատեսում է կատարել մի շարք շարունակական և նպատակային քայլեր։ Մասնավորապես՝ ներդնել և կատարելագործել կրթական ծրագրերը՝ «Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)» և «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությունները արդիական պահանջներին համապատասխանեցնելու և հավատարմագրում ստանալու նպատակով։ Նախատեսվում է ակտիվացնել ամբիոններում գիտահետազոտական աշխատանքները և ավելացնել գիտական հրապարակումների թիվը բարձր ազդեցության գործակցով հանդեսներում։ 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ վերջին տարիներին գիտության ֆինանսավորման աճը զգալիորեն ակտիվացրել է ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքները․ ավելացել է դրամաշնորհների թիվը, ձեռք են բերվել ժամանակակից թանկարժեք լաբորատոր սարքավորումներ, հրապարակված գիտական հոդվածների քանակը աճել է ավելի քան 53%-ով, իսկ միջազգային շտեմարաններում («Scopus», «Web of science») հրապարակումները՝ 63%-ով։ Ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվել են մոտ երկու տասնյակ սեմինարներ, կազմակերպվել մի շարք գիտաժողովներ՝ ակտիվ համագործակցելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու միջազգային կառույցների հետ։ Զարգացվել են ուսանողների պրակտիկաները, ընդլայնվել է գործընկեր կազմակերպությունների շրջանակը, վերանորոգվել և վերազինվել են լաբորատորիաներ։ Դեկանի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է շարունակել կրթական ծրագրերի արդիականացումը, գիտական ենթակառուցվածքների զարգացումը, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդումը և ԵՊՀ ռազմավարությանը համահունչ բարձրորակ գիտահենք կրթության ապահովումը։

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեությունն ու արձանագրած արդյունքները, կարևորեց, որ ինստիտուտի գիտահետազոտական և ուսումնական գործունեությունը ուսումնական տարում ակտիվ է եղել․ կատարվել են ասիմետրիկ սինթեզի և կենսաբժշկական սքրինինգի հետազոտություններ, ձեռք է բերվել ֆինանսավորում ազգային ու միջազգային դրամաշնորհների շրջանակում, կազմակերպվել են գիտաժողովներ և սեմինարներ, իսկ ուսանողները ներգրավվել են գիտական աշխատանքներում։ Հաջորդ քայլերի հիմնական ուղղությունները ներառում են՝

  • կրթական ծրագրերի ընդլայնում (հատկապես՝ կրկնակի դիպլոմով և օտար լեզվով), 

  • գիտական ներուժի ամրապնդում (դրամաշնորհների խթանում և միջազգային համագործակցության խորացում),

  • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի կենտրոնի կարողությունների ընդլայնում, 

  • ուսանողների ու շրջանավարտների ակտիվ ներգրավում,

  • մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի իրականացում, արդյունաբերության ոլորտի կառույցների հետ համագործակցության խթանում և այլն։ 

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանն ասաց, որ ինստիտուտը համագործակցություն է հաստատել «Grovf» և «Boo Vision» ձեռնարկությունների հետ, որի շրջանակում մի շարք ուսանողներ արդեն պրակտիկա են անցնում կամ աշխատում նշյալ կազմակերպություններում։

Խ. Ներկարարյանը, անդրադառնալով հետագա անելիքներին, նշեց, որ հաջորդ ուսումնական տարում առաջնահերթություն կտրվի ուսանողների տեխնիկական հմտությունների զարգացմանը ֆիզիկատեխնոլոգիական լաբորատորիաների ակտիվացման միջոցով։ Նախատեսվում է շարունակել աշխատանքները՝ ուղղված «Ռադիացիոն բժշկության ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի լիցենզավորմանը, ինչպես նաև գործող օրենքին համահունչ, գիտական ինստիտուտների և նախորոշված տեխնոլոգիական կլաստերի հետ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ներդաշնակ համագործակցության սկզբունքների հստակեցմանը։

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն արձանագրեց, որ հաշվետու տարում ֆակուլտետում շարունակվել են կրթական ծրագրերի արդիականացումը և միջազգային հավատարմագրումը։ Բակալավրի 4 ծրագրերից 3-ը («Մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն») և մագիստրոսական 5 ծրագրերից 3-ը («Մաթեմատիկա և կիրառություններ», «Ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն») ընթացիկ տարում ստացել են միջազգային հավատարմագրում գերմանական ASIIN գործակալության կողմից։ Ֆակուլտետի ուսանողները հաջողություն են գրանցել Բուլղարիայում կայացած Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում․ ԵՊՀ թիմի 4 մասնակիցներից 2-ը նվաճել են ոսկե, երկուսը՝ բրոնզե մեդալներ։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, ամփոփելով ֆակուլտետի արձանագրած հաջողությունները, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետը ակտիվ մասնակցություն է ունեցել դրամաշնորհային և միջազգային գիտական նախաձեռնություններին։ Կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ, սեմինարներ և պանելային քննարկումներ՝ տեղական և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ։

Գործընկերների հետ համագործակցության շրջանակում կնքվել են հուշագրեր՝ ուսանողական պրակտիկաների, ուսումնական ծրագրերի արդիականացման և գիտակրթական համագործակցության համար։ 

Հաշվետու ժամանակաշրջանում խորացվել է շրջանավարտների հետ համագործակցությունը․ ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակի միջոցառումներին հրավիրվել են ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ, որոնց հետ տարվել են տարբեր աշխատանքներ ֆակուլտետի աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար: Միջոցառումների շրջանակում ստեղծվել է ֆակուլտետին կից խորհրդատվական մարմին, որի կազմում ընդգրկվել են ֆակուլտետի՝ իրենց մասնագիտական գործունեության մեջ զգալի հաջողությունների հասած  շրջանավարտներ։ 

Նիստի ավարտին փակ և գաղտնի քվեարկության արդյունքում հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի անդամների ներկայացրած բոլոր հաշվետվությունները։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Զբոսաշրջության ոլորտը և միջազգային փորձը. Հոկայդոյի համալսարանի պրոֆեսորը՝ ԵՊՀ-ում

    12.12.2025

    ԵՊՀ-ում կայացավ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ԳԽ արտահերթ երկրորդ նիստը

    12.12.2025

    Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը և ոլորտում առկա մարտահրավերները. հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

    11.12.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Տարտուի համալսարան, Էստոնիա

    12.11.2025 - 12.25.2025

    Դրամաշնորհ՝ հայագիտական թեմաներով զբաղվող հետազոտողների համար

    12.11.2025 - 02.01.2026

    Բակալավրիատական (եռամյա) և մագիստրոսական (երկամյա) կրթական ծրագրերի հնարավորություն. Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան (Հունգարիա)

    12.08.2025 - 12.15.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am