Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ Հարությունյանը
Փետրվար 20, 2026 | 10:41
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ Հարությունյանը

Կլիմայի փոփոխությունը (ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում) բացասաբար է անդրադառնում բերքի քանակի և որակի վրա: Սակայն, սրան զուգահեռ, ջերմաստիճանի ակտիվ բարձրացումը նպաստում է խաղողագործության գոտիների ընդլայնմանը դեպի ավելի բարձրադիր տարածքներ և ստեղծում է արժեքավոր սորտերի մշակման հնարավորություններ։ Այս մասին փաստում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Նարեկ Հարությունյանը, որը հեղինակել է «Կլիմայի փոփոխությունը և ռիսկերի կառավարումը խաղողագործության մեջ (Վայոց ձորի մարզի օրինակով)» վերտառությամբ գիտական հոդվածը:

Նարեկ Հարությունյանի հետազոտությունը նվիրված է Վայոց ձորի մարզում խաղողագործության վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատմանը և ռիսկերի կառավարման մեխանիզմների հիմնավորմանը։ 

ԵՊՀ դոցենտը ներկայացրել է կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա, հնարավոր բացասական հետևանքների մեղմման ուղիները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում խաղողագործության զարգացման առաջընթացին ու մարտահրավերներին։

Կլիմայի փոփոխությունը երկակի ազդեցություն ունի բերքի վրա

Հետազոտության շրջանակում կատարվել է ագրոկլիմայական ռեսուրսների տարածաժամանակային վերլուծություն՝ կիրառելով ակտիվ ջերմաստիճանների գումարի, +30°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թվի, բացարձակ նվազագույն ջերմաստիճանների և վեգետացիոն շրջանի տեղումների ցուցանիշները։ Գնահատվել են նաև ռելիեֆի, բարձրության, լանջերի թեքության և կողմնորոշման ազդեցությունները խաղողագործության տարածքային կազմակերպման վրա։

Պարզվել է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացման, տեղումների նվազման և գոլորշիացման աճի, ինչի հետևանքով ուժեղանում են երաշտային պայմանները, և աճում են եղանակային անբարենպաստ երևույթների ռիսկերը, որոնք բացասաբար են ազդում բերքի քանակի և որակի վրա։ Միաժամանակ, ակտիվ ջերմաստիճանների ավելացումը նպաստում է խաղողագործության գոտիների ընդլայնմանը դեպի ավելի բարձրադիր տարածքներ (մինչև շուրջ 2000 մ) և արժեքավոր սորտերի մշակման հնարավորությունների ստեղծմանը։

Այսպիսով, կլիմայի փոփոխությունն ունի երկակի ազդեցություն․ այն մի կողմից՝ մեծացնում է արտադրական ռիսկերը, մյուս կողմից՝ ձևավորում է զարգացման նոր հնարավորություններ, ինչը պահանջում է հարմարվողական միջոցառումների և արդյունավետ ռիսկերի կառավարման իրականացում։

Դիմացկուն սորտերի ներդրում, ոռոգման համակարգերի բարելավում, բարձրադիր և արևկող լանջեր՝ խաղողագործության տարածքների համար. ինչպե՞ս մեղմել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը

Կլիմայի փոփոխության պայմաններում խաղողագործության ռիսկերի նվազեցումը հնարավոր է հետևյալ հիմնական միջոցներով․

  • կլիմայական սթրեսների նկատմամբ դիմացկուն սորտերի ընտրություն և ներդրում,

  • պաշտպանական ագրոտեխնիկական միջոցառումների կիրառում՝ կլիմայական անբարենպաստ երևույթների վնասները նվազեցնելու համար,

  • ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում և ոռոգման համակարգերի բարելավում,

  • կլիմայական ռիսկերի գնահատում և ապահովագրական մեխանիզմների ներդրում,

  • խաղողագործության տարածքային օպտիմալացում առավել նպաստավոր բարձրադիր և արևկող լանջերում։

Այս միջոցառումները նպաստում են ոլորտի հարմարվողականության բարձրացմանը և կայուն զարգացման ապահովմանը։

ՀՀ Վայոց ձորի մարզում ձևավորված միկրոկլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության զարգացման համար

Վայոց ձորի խաղողագործությունն ունի հազարամյա պատմություն, ինչի վկայությունն է Արենի-1 քարանձավում հայտնաբերված գինեգործական համալիրը, որը համարվում է աշխարհում հայտնի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը և թվագրվում է Ք.ա. 4-րդ հազարամյակով։

Վայոց ձորը տիպիկ լեռնային տարածաշրջան է, որտեղ ձևավորվել է փոխկապակցված և բազմազան միկրոկլիմայական պայմանների համակարգ, որը նպաստավոր միջավայր է ստեղծում խաղողագործության զարգացման համար։ Բնական գործոնների այս համակցությունը տարածաշրջանը դարձնում է ագրոէկոլոգիական հետազոտությունների համար ներկայացուցչական և գիտական առումով կարևոր օբյեկտ։

Նման ուսումնասիրությունները կարևոր են ոչ միայն գիտամեթոդական տեսանկյունից և կարող են կիրառական նշանակություն ունենալ լեռնային այլ տարածքների ագրոէկոլոգիական գնահատման համար, այլև հնարավորություն են տալիս գիտականորեն հիմնավորելու կլիմայի փոփոխության պայմաններում Վայոց ձորի խաղողագործության հարմարվողականության ուղիները և մշակելու արդյունավետ կառավարման լուծումներ։

Խաղողագործության զարգացման համար փաստագրված արդյունքները

Հետազոտության շրջանակում կատարված ագրոկլիմայական ռեսուրսների տարածաժամանակային գնահատման արդյունքում արձանագրվել են հետևյալ հիմնական դրույթները․

  • դիտվում է օդի միջին ջերմաստիճանի և ակտիվ ջերմաստիճանների գումարի աճի կայուն միտում,

  • վեգետացիոն շրջանի ընթացքում արձանագրվում է տեղումների հարաբերական նվազում և գոլորշիացման ինտենսիվության բարձրացում, ինչը նպաստում է խոնավության դեֆիցիտի խորացմանը,

  • հարավային, արևելյան և արևմտյան կողմնորոշում ունեցող լանջերը բնութագրվում են առավել նպաստավոր ջերմային և լուսային պայմաններով, մինչդեռ հյուսիսային լանջերը համեմատաբար սահմանափակ հնարավորություններ են ստեղծում խաղողագործության զարգացման համար,

  • հիմնավորվել է խաղողագործության տարածական ընդլայնման հնարավորություն դեպի ավելի բարձրադիր գոտիներ՝ մինչև շուրջ 2000 մ բացարձակ բարձրություն,

  • առանձնացվել և քարտեզագրվել են խաղողագործության համար ագրոկլիմայական առավել բարենպաստ տարածքները։

Արդյունքները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունը միաժամանակ առաջացնում է ինչպես արտադրական ռիսկեր, այնպես էլ զարգացման նոր հնարավորություններ, ինչը պահանջում է հարմարվողական և գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումների կիրառում։

Ոլորտի կայուն զարգացման ուղին

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Վայոց ձորի ագրոկլիմայական պայմանները կլիմայի փոփոխության ազդեցությամբ ենթարկվում են էական վերափոխումների, որոնք ունեն երկակի բնույթ։ Ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը և գոլորշիացման աճը նպաստում են խոնավության դեֆիցիտի խորացմանը և ուժեղացնում խաղողագործության արտադրական ռիսկերը։ Միաժամանակ, ակտիվ ջերմաստիճանների ավելացումը և լեռնային ռելիեֆի միկրոկլիմայական բազմազանությունը ստեղծում են խաղողագործության տարածքային ընդլայնման և բարձրարժեք սորտերի մշակության նոր հնարավորություններ, մասնավորապես՝ ավելի բարձրադիր գոտիներում։

Ուստի հիմնավորվում է, որ ոլորտի կայուն զարգացումը հնարավոր է միայն կլիմայական ռիսկերի գնահատման, հարմարվողական ագրոտեխնոլոգիաների ներդրման և ռացիոնալ տարածքային կառավարման պայմաններում, ինչը հնարավորություն կտա նվազեցնելու բացասական հետևանքները և արդյունավետորեն օգտագործելու ձևավորվող ագրոկլիմայական նոր ներուժը։

Ներառվել են նոր սորտեր, աճում են խաղողագործական-գինեգործական ձեռնարկությունները, իսկ միջազգային առևտրի սահմանափակումները պետք է հաղթահարվեն. Հայաստանում խաղողագործության զարգացումն ու առկա մարտահրավերները 

Խաղողագործությունը՝ ՀՀ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության ռազմավարական նշանակության ոլորտներից մեկը, անմիջական կապ ունի ինչպես տեղական տնտեսության կայունության, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ճանաչման հետ։ Վերջին տարիներին ոլորտում նկատվում է բազմակողմանի զարգացում, որը բնութագրվում է հետևյալ հիմնական ուղղություններով.

Արտադրության ծավալների և սորտային բազմազանության ընդլայնում: Հայաստանում արձանագրվում է խաղողի մշակության ծավալների աստիճանական ընդլայնում՝ ներառելով նոր սորտեր և բազմազանեցնելով գինեգործական արտադրությունը: Միջազգային ճանաչում է վայելում Արենի սորտը, որը հանդես է գալիս որպես հայկական խաղողի տեսակ և նպաստում է արդյունաբերության մրցունակության բարձրացմանը:

Արտադրողների թվի աճ և տեխնոլոգիական արդիականացում: Նկատվում է փոքր և միջին խոշորության խաղողագործական-գինեգործական ձեռնարկությունների կայուն աճ: Նման զարգացումը համակցվում է արտադրական գործընթացների արդիականացման հետ՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և կառավարման մեթոդներ, որոնք բարելավում են արտադրության որակը և արդյունավետությունը:

Արտահանման ընդլայնում և միջազգային ճանաչում: Հայկական գինիները հաջողությամբ ներկայացվում են միջազգային ցուցահանդեսներում և գինեգործական փառատոներում, ինչը նպաստում է հայկական գինեգործության համաշխարհային ճանաչմանը և արտաքին շուկաներին ինտեգրմանը:

Տեխնոլոգիական նորարարություն: Շատ արտադրողներ ուշադրություն են դարձնում ոչ միայն քանակական աճին, այլև բարձրորակ գինիների արտադրությանը՝ համադրելով ավանդական և ժամանակակից գինեգործական տեխնոլոգիաները: Այս մոտեցումը նպաստում է արտադրության մրցունակության և արդյունաբերության կայուն զարգացման ապահովմանը:

Գինու զբոսաշրջության զարգացում: Հայաստանյան խաղողագործությունը կապակցվում է արդեն կայացած գինեգործության և գաստրոնոմիական մշակույթով, ինչը նպաստում է ինչպես ներազգային սպառմանը, այնպես էլ գինու զբոսաշրջության զարգացմանը՝ զուգորդված հյուրանոցային և մշակութային ծրագրերով, օրինակ, «Areni Wine Festival» և «Yerevan Wine Days» ամենամյա միջոցառումները, որոնք խթանում են ոլորտի տեսանելիությունը և տնտեսական ազդեցությունը։

Տնտեսական ազդեցություն և ոլորտային մարտահրավերներ: Խաղողագործությունն ու գինեգործությունը համարվում են գյուղատնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը, սակայն ոլորտը շարունակում է առնչվել մի շարք մարտահրավերների հետ՝ ներառյալ շուկայի բազմազանացումը, կապիտալ ներդրումների կայունության ապահովումը, միջազգային առևտրի սահմանափակումների հաղթահարումը և տեխնոլոգիական նորարարությունների արդյունավետ ներդրումը:

Այսպիսով, ներկայում Հայաստանի խաղողագործությունը գտնվում է ակտիվ զարգացման և վերակազմավորման փուլում, որի առանձնահատկություններն են սորտային բազմազանության ընդլայնումը, արտադրության արդիականացումը, միջազգային շուկաներին ինտեգրումը, բարձրորակ արտադրության վրա կենտրոնացման և մշակութային համադրության զարգացումը։ Այն ունի բարձր տնտեսական, սոցիալական և մշակութային ներուժ՝ լինելով ռազմավարական նշանակության ոլորտ, որի զարգացման ուղղությունը միտված է արդյունաբերության կայունության, բարձրորակ արտադրանքի և միջազգային ճանաչման ապահովմանը:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ...

20.02.2026

«Ծառա Սիմոնը». թատերական ներկայացում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում

19.02.2026

Գիրք նվիրելու օրը ԵՊՀ-ում նշանավորվեց գրադարանի վերաբացմամբ

19.02.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն․ Բեռլինի ազատ համալսարան, Գերմանիա

02.19.2026 - 03.06.2026

«Կայուն նյութերի և կառուցվածքների մեխանիկա» (Mechanics of Sustainable Materials and Structures) կրթական ծրագրին դիմելու հնարավորություն

02.18.2026 - 02.20.2026

Կրթաթոշակային ծրագրով ուսումնառության հնարավորություն շվեդական համալսարաններում

02.18.2026 - 02.25.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am