Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը ՀՀ-ում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր
Մարտ 03, 2026 | 10:18
Կրթություն
Հասարակություն
Մշակույթ

Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը ՀՀ-ում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր

Ի պատիվ տաղանդավոր և ազգանվեր հայորդու՝ ՀՀ Կառավարությունը 2017 թվականին մարտի 3-ը Հայաստանում հայտարարեց Գործարարի օր: Խոշորագույն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա պատեհ առիթով համառոտ ներկայացնում ենք մեծ մարդասերի կյանքի ու գործի որոշ դրվագներ: ԵՊՀ-ն շնորհավորում է Գործարարի օրվա կապակցությամբ և կարևորում գործարարների մասնակցությունը համալսարանական նախաձեռնություններին:

Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտութեամբը գնահատել այսպիսի սիրտը: Եւ նա անշուշտ կը գնահատէ ու շատ բարձր կը գնահատէ իր ապագայ պատմութեան մէջ... 

Շիրվանզադե

Ալեքսանդր Մանթաշյանցը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ խոշորագույն գործարարներից է, հայության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ հայկական առևտրական ընկերության հիմնադիրը։ Նրա հիմնադրած «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Մանթաշյանցի անձնական նախաձեռնությունը, գործարար տեսլականը և ազգային պատասխանատվությունը հիմք դարձան ինչպես անհատական հարստության կուտակման, այնպես էլ ողջ կովկասահայության տնտեսական, կրթական և հասարակական վերելքի համար։


Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է 1842 թվականի մարտի 3-ին Թիֆլիսում՝ Հովհաննես Մանթաշյանցի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Գալուստ վարդապետ Փափազյանցի՝ Թիֆլիսի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է հայերենին, վրացերենին և ռուսերենին, իսկ հետագայում՝ Եվրոպայում շրջագայելու ընթացքում՝ նաև անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին։

Պատանեկության տարիներին հոր հետ մեկնել է Պարսկաստան և զբաղվել մանուֆակտուրային առևտրով։ Թեհրանի մեծահարուստ Ասատուր բեգ Առաքելյանը, տեսնելով նրա առևտրական ճարպկությունն ու համարձակությունը, խորհուրդ է տալիս հորը որդուն ուղարկել Եվրոպա՝ առևտրային կապեր հաստատելու։ Ալեքսանդրը շրջագայում է Եվրոպայում, ծանոթանում եվրոպական տարբեր երկրների տնտեսական ու մշակութային կյանքին։ Ի վերջո մնում է Մանչեսթրում և այնտեղից ապրանք ուղարկում Պարսկաստան, ինչի շնորհիվ ընտանիքը Թեհրանում մեծածախ առևտրով զբաղվելու հնարավորություն է ստանում։ Այս փորձառությունը ձևավորում է նրա աշխարհայացքն ու կարծրացնում ապագա գործարարի համառ բնավորությունը իբրև ներքին շարժիչ ուժ: 

Ես Մանթաշովի թոռը չեմ...

Աչալրջության, ճարպկության շնորհիվ նա 20 տարեկանից արդեն հոր հսկողությամբ վարում էր իրենց առևտրային գործերը՝ դրսևորելով բացառիկ կարողություններ և հմտություններ այդ բնագավառում:

1886 թվականին կորցնում է մորը, մեկ տարի անց՝ հորը։ Հոր մահից հետո կազմելով իր կարողության հաշվեկշիռը՝ արձանագրում է 200.000 ռուբլու կապիտալ։ 

Հոր մահից հետո՝ մի երեկո, Մանթաշյանցը կազմում է իր ունեցվածքի հաշվեկշիռը: Զգալի աճն արձանագրելով՝ ուրախ տրամադրությամբ տուն է գնում: Մշտական հաճախորդներից մի հայ վաճառական այդ գոհ տրամադրության համար հետևից կանչում է. «Էնենց է գնում, կարծիս էրկու հարիր հազար ունենայ»: Մանթաշյանցը, որի դրամագլուխը կազմել էր ճիշտ 200.000, հետ նայելով՝ շարունակ կրկնում է. «Էդ մարդը ինչպե՞ս գուշակեց»:

Այդ պահից սկսվում է նրա գործունեության նոր փուլը։ Թիֆլիսյան առևտրի սահմանները նեղ էին թվում, և բազմակողմանի գործունեության պահանջը նրան ուղղորդում է Բաքու։

Բաքուն, «սև ոսկու» մագնիսական ուժով ձգելով ձեռնարկատերերին, դարձել էր նավթարդյունաբերության կենտրոն, որի զարգացման հիմքերը դրել էին շվեդ Նոբել եղբայրները 1875-ին։ Նավթի արդյունահանման ու փոխադրման մեջ ներդնելով բոլորովին նոր համակարգ՝ նրանք կառուցեցին նավթամուղներ, նավթաբարձ նավեր, վագոններ և այդպիսով հեղափոխություն կատարեցին նավթարդյունաբերության ոլորտում, որը «նախկին կրեայական քայլերի փոխարէն հսկայական գնացքով սկսաւ յառաջ երթալ» (Ա․ Սարուխան): Հետագայում Բաքվում հաստատվեց նաև Փարիզի Ռոչիլդների բանկային տունը։ Այս հսկաների ներկայությամբ ասպարեզ է գալիս հայազգի Մանթաշովը, որը կարողացավ ոչ միայն մրցել նրանց հետ, այլև ամրապնդել իր դիրքերն ու դուրս գալ միջազգային շուկա։ 

Ես գրում եմ Մանթաշյանց (ց-ով), որովհետև հանգուցյալն իր անունը հայերեն ստորագրում էր Մանթաշեանց: Ռուսերեն` ըստ իշխող սովորության` Манташев, նույնը և օտար լեզուներով` Mantacheff: Սկզբում օգտագործել է նաև Mantachoff, օ-ով, այս պատճառով էլ նրա հին` Մանչեստրի ծանոթները մինչև վերջ նրա անունը գրում և արտասանում էին Մենթեշով` անգլերեն հնչմամբ:                                                                                                              

Ա․ Սարուխան

Հարստության աճին զուգահեռ` Մանթաշյանցը ներգրավվում է բանկային գործում՝ իր ձեռքում կենտրոնացնելով Կովկասի գլխավոր մասնավոր դրամատներից մեկը՝ Թիֆլիսի առևտրական բանկը։ Մասնաճյուղեր է բացում Բաքվում և Բաթումիում, վարկեր է տրամադրում հայ վաճառականներին՝ նպաստելով նրանց տնտեսական նախաձեռնություններին։ Այսպիսով նա դառնում է ոչ միայն արդյունաբերող, այլև ֆինանսական համակարգի ազդեցիկ գործիչ, որը Ռուսաստանում և Եվրոպայում հայտնի էր որպես «նավթի արքա»։

Նրա ընկերության մասնաճյուղերը գործում էին Ռուսաստանում, Լեհաստանում, Թուրքիայում, Ռումինիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Պարսից ծոցում և Հնդկաստանում։ Ղեկավարների և աշխատողների մեծ մասը հայեր էին։ Նա գործերը վստահում էր կրթված, լեզուների տիրապետող կամ թեև միջնակարգ կրթություն չունեցող, սակայն փորձառու և վստահելի կադրերի՝ յուրաքանչյուրին հանձնարարելով գործ՝ ըստ նախասիրությունների և ընդունակությունների։ Արդյունաբերության վերաբերյալ աշխատանքները՝ կազմակերպումն ու լուծումը, կատարում էին համապատասխան մասնագետները: Ինքը՝ Մանթաշյանցը, անձամբ մասնակցում էր առևտրական գործարքներին, պայմանագրերի կնքմանը, գրագրություններին, բանկերի հետ կազմակերպված հարցերին, նավթահողերի գնմանն ու վաճառքին, տարբեր երկրներում առևտրային գրասենյակների ստեղծմանը: Մանթաշյանցը հիմնում է նաև մետաղյա կառուցվածքների գործարան, արտադրում նավթային ցիստեռներ ու սարքավորումներ, ձեռք բերում շոգենավեր ու առագաստանավ՝ ապահովելով փոխադրման ամբողջ շղթան։

Քանի որ իր էությամբ առավելապես առևտրական էր, քան արդյունաբերող, նա հիմնական ուշադրությունը դարձնում էր վաճառքին ու արտահանմանը։ Իր գրանցած հաջողություններով վաստակում է մրցակիցների նախանձը, որոնք աշխատում էին ամեն տեղ վնասել նրան։ Տևական մրցակցության հետևանքով անկարող լինելով կոտրել Մանթաշյանցի ո՛չ եռանդը, ո՛չ էլ տնտեսական ուժը՝ եվրոպական մի շարք ընկերություններ Գալուստ Գյուլբենկյանի միջնորդությամբ հաճախ դիմում էին Մանթաշյանցին՝ խնդրելով իրենց ասպարեզից դուրս չմղել։

Նրա առաջարկով և անմիջական մասնակցությամբ 1897–1907 թթ. կառուցվել է իր ժամանակի ամենաերկար՝ Բաքու–Բաթում նավթամուղը (835 կմ)։

Այստե՛ղ փորեցեք…

Մանթաշյանց

Բաքվի Նավթարդյունաբերողներն այդ ժամանակ բաժանվում էին երեք խմբի՝ միայն հողատերեր, հողատեր-գործարանատերեր և ամբողջ շղթան տնօրինողներ։ Վերջիններս մշակում-զտում էին ինչպես սեփական հողերի, այնպես էլ այլոց նավթը, արտահանում և՛ իրենց, և՛ ուրիշներից գնած նավթային արտադրանքը:

Մանթաշյանցն այս երրորդ խմբի առաջատարն էր: Թեև չուներ երկրաբանական կրթություն, բնազդով կարողանում էր որոշել նավթաբեր հողերը․ առաջնորդվելով հողի գույնով, հոտով ու փխրունությամբ՝ զգում էր այն տեղը, որտեղից պիտի առատորեն ժայթքեր նավթը՝ դրանով շարժելով հարևան հողատերերի «նախանձը»:

«Այս մարդը բարի աստղի տակ է ծնվել»,- նրա մասին հաճախ էին ասում ժամանակակիցները:

Կենսագիր Սարուխանը Մանթաշյանցին բնութագրում է իբրև զվարթ, լավատես, եռանդուն, երջանիկ և հաջողակ մարդու, որը վիշտ չի տեսել: Մանթաշյանցը կատակասեր էր, ընկերասեր, սիրում էր նաև «քեֆ անել»:

«Ամենամեծ ցավը հոր մահն էր եղած, որին սիրում էր իր ամբողջ ոգով: Առաջին կսկիծն, որ այնուհետեւ զգացած է, իր կնոջ մահուան առթիւ է եղած»,- գրում է նրա կենսագիր Ա. Սարուխանը:

Ակտիվորեն զարգացնելով իր արդյունաբերական և առևտրային գործերը՝ Մանթաշյանցը շատ է զբաղվել նաև ազգային բարերարությամբ։ 

Նա հովանավորել է Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Մանթաշյանը ֆինանսավորել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։

1881 թվականից նա Կովկասի հայոց բարեգործական ընկերության նվիրատուներից էր, հետագայում նաև խորհրդի անդամը։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դարձել նրա պատվավոր նախագահը։ 

Այդ է եղած Կովկասի հայոց հարստության գլխավոր աղբյուրը, որի շնորհիվ հազարավոր հայեր գտել են իրենց նյութական ապահովությունը թե՛ տեղում, թե՛ իրենց ծննդավայրերում: Հայ ժողովրդի զգալի մասն օգտվել է այդ նյութական բարիքներից: Կովկասի հայոց տնտեսական աճին զուգընթաց ավելացել են միջոցները, որոնք էլ զարկ տվեցին հայ ժողովրդի կրթական և հասարակական բարգավաճմանը:                                                                                

Ա․ Սարուխան

Նա Հայ Առաքելական Եկեղեցու բարերարներից էր և հատուկ հարգանք էր տածում Խրիմյան Հայրիկի նկատմամբ։ Կրթաթոշակներով աջակցում էր եվրոպական երկրներում աստվածաբանություն, փիլիսոփայություն, երգարվեստ, բժշկություն ուսանող հայ երիտասարդներին՝ Նիկողայոս Ադոնցին, Կոմիտասին, Ստեփան Շահումյանին և այլոց: 

Մանթաշյանցի նվիրատվության շնորհիվ 1914 թվականին ավարտվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերանորոգումը, որին զուգահեռ ավարտվում է նաև ընդարձակ սրահներով և ընդունարաններով նոր վեհարանի կառուցումը:

Նրա նախաձենությամբ է 1904 թվականին Փարիզում կառուցվում նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

«Փուղ աշխատել» եւ «ազգօգուտ լինել»… Որչափ նա շատ «ազգօգուտ» էր դառնում եւ որքան առատաձեռն կերպով իր ազգի բազմադիմի կարիքներին օգնութեան էր հասնում, այնքան էլ նրա գործերը յաջող էին գնում: Այս տեսակետից նա բախտավոր մարդ էր:                      

Ա. Սարուխան

Ըստ Ա. Սարուխանի «Աղեքսանդր Մանթաշեանց: Մեծ վաճառականն եւ բարեգործը» գրքի և այլ աղբյուրների

Սաթենիկ Բադալյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանը

03.03.2026

Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը ՀՀ-ում պաշտոնապես նշվում է որպես Գործարարի օր

03.03.2026

ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեդիա-Lab» երկշաբաթյա կրթական նախագիծը

02.03.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

«Panmure House» հետազոտական մրցանակ․ մեկնարկել է հայտադիմումների ընդունումը

03.02.2026 - 04.26.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am