Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին»․ ԵՊՀ-ում մեկնարկել է ուսանողների կարիերայի զարգացմանն ուղղված նոր ծրագիր
Ապրիլ 07, 2026 | 16:51
Կարիերա
Կրթություն
Ուսանողական

«Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին»․ ԵՊՀ-ում մեկնարկել է ուսանողների կարիերայի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը նախաձեռնել է «Կարիերայի կողմնացույց. գտի՛ր քո ուղին» խորագրով նոր ծրագիրը՝ աջակցելու ուսանողներին և նորավարտներին կարիերայի առաջին քայլերն առավել վստահ կատարելու և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման հարցում։ Ծրագրի մեկնարկային միջոցառումը «Կարիերայի առաջին քայլերը. գործատուների սպասելիքները» խորագրով պանելային քննարկումն էր, որը նպատակ ուներ քննարկելու աշխատաշուկայի արդի միտումները, կարիերայի մեկնարկային քայլերը, ԱԲ-ի կիրառումը հարցազրույցների պատրաստվելիս և կիրառական այլ հարցեր։

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը շարունակական զարգացող նախաձեռնություն է՝ միտված ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների միջև համագործակցության արդյունավետ հարթակ ձևավորելուն։ Այն բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ խմբային և անհատական խորհրդատվություններից։

Խմբային ձևաչափի շրջանակում գործընկեր կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները հանդես կգան որպես փորձառու խորհրդատուներ՝ կիսվելով ոլորտի գործնական գիտելիքներով և ներկայացնելով այն հմտությունները, որոնք այսօր առավել պահանջված են աշխատաշուկայում։ Այս հանդիպումները հնարավորություն կտան ուսանողներին համադրելու համալսարանում ստացած տեսական գիտելիքները գործատուների իրական պահանջների հետ և ստանալու անմիջական պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը անհատական խորհրդատվություններն են, որոնք անցկացվելու են առավել կիրառական ձևաչափով և ուղղված են յուրաքանչյուր ուսանողի մասնագիտական կայացմանը և ինքնաներկայացման հմտությունների զարգացմանը։

Այս փուլում նախատեսվում է անցկացնել հարցազրույցներ, վերլուծել մասնակիցների ուժեղ և թույլ կողմերը, մշակել և խմբագրել ինքնակենսագրականներն ու մոտիվացիոն նամակները, աջակցել անձնական և թվային մասնագիտական իմիջի ձևավորմանը, ինչպես նաև ուղղորդել կարիերայի անհատական քարտեզի մշակմանը։

Անհատական խորհրդատվությունները կանցկացվեն ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողների ներգրավմամբ՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի թիմի մասնագիտական աջակցությամբ։

Ծրագրի մասնակից կազմակերպությունների համար ևս նախաձեռնությունը ստեղծում է համագործակցային կարևոր հարթակ։ «Կարիերայի առաջին քայլերը. գործատուների սպասելիքները» թեմայով պանելային քննարկման շրջանակում խոսելով հարցազրույցների պատրաստվելիս ԱԲ գործիքների կիրառման մասին՝ «HR Drone» և «M-One» ընկերությունների համահիմնադիր Նարեկ Հակոբյանը նշեց՝ արհեստական բանականության կիրառումը հարցազրույցի պատրաստվելու գործընթացում կարող է արդյունավետ լինել ոչ միայն դիմորդի, այլև ընդունող կազմակերպության համար։ Նրա խոսքով՝ ԱԲ գործիքների միջոցով ձևավորված պատասխաններն ինքնին տեսանելի են գործատուների համար, սակայն կարևորվում է դրանց ճիշտ կիրառությունը։

«Եթե դիմորդը կարողանում է ճիշտ հրահանգների և գործիքների կիրառման միջոցով ստանալ իրեն անհրաժեշտ պատասխանը, ապա դա լիովին ողջունելի է։ Կարևորն այն է, թե ինչպես է կիրառվում գործիքը»,- մատնանշեց նա։

Սոֆթ Կոնստրակտ Հոլդինգ ընկերության հավաքագրման խմբի մենեջեր Էմմա Մարգարյանը փաստեց՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ ընկերության բազմաթիվ հաստիքներ համալրվել են ԵՊՀ ուսանողներով և շրջանավարտներով։

«Երբ ստանում եմ ԵՊՀ ուսանողի ինքնակենսագրականը, արդեն վստահություն եմ ունենում, որ տվյալ թեկնածուն ունի ամուր մասնագիտական հիմք թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքների առումով։ Համալսարանական կրթությունը սահմանափակված չէ նեղ մասնագիտական շրջանակով»,- ընդգծեց նա։

ԵՊՀ շրջանավարտները հաջողությամբ կարողանում են աշխատանք գտնել իրենց մասնագիտական ոլորտում․ այդ մասին են փաստում «Ինեկոբանկ» ՓԲԸ ՄՌԿ դեպարտամենտի տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանի և «Վիվա Արմենիա» ՓԲԸ ՄՌԿ վարչության ղեկավար Մարիանա Էդիլյանի ներկայացրած տվյալները, ըստ որոնց՝ նշյալ ընկերությունների աշխատակիցների զգալի մասը ԵՊՀ շրջանավարտներ են։

«Մեր ընկերությունում աշխատում է շուրջ 1000 աշխատակից, որոնցից ավելի քան 25 տոկոսը ԵՊՀ շրջանավարտներ կամ ներկայիս ուսանողներ են։ Եթե դիտարկենք վերջին երկու տարվա տվյալները, ապա ավելի քան 120 ուսանող աշխատանքի է անցել մեզ մոտ։ Հատկանշական է նաև այն, որ յուրաքանչյուր հաջորդ տարի մոտ 50 տոկոսով ավելանում է աշխատանքի ընդունվող ԵՊՀ շրջանավարտների թիվը, ինչը խոսում է համալսարանի պատրաստած մասնագետների պահանջված լինելու մասին»,- շեշտեց Հեղինե Միքայելյանը։

Մինչ աշխատանքի անցնելը ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենում փորձնակություն անցնելու գործընկեր կազմակերպություններում։ Փորձնակության տարբեր ծրագրեր է առաջարկում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը, որի հետ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տևական ժամանակ է, ինչ համագործակցում է։

«ԵՊՀ-ի հետ ունենք երկարամյա համագործակցություն փորձնակության ծրագրերի շրջանակում։ Շատ ուսանողներ գալիս են մեզ մոտ որպես փորձնակ և հաջողությամբ շարունակում իրենց մասնագիտական ճանապարհը մեր կազմակերպությունում»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության ՄՌԿ բաժնի տնօրեն Նելլի Փուրթոյանը։

ԵՊՀ շրջանավարտ, HR մասնագետ Գոռ Գրիգորյանի համար այս նախաձեռնությունը գործնական կարևոր նշանակություն ունի։ Ըստ նրա՝ պանելային քննարկման ընթացքում ներկայացված խորհուրդներն ու ուղեցույցները կարող են օգտակար լինել երիտասարդների համար։

ԵՊՀ եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Արմենուհի Հովակիմյանի խոսքով՝ այս միջոցառմանը մասնակցելը չափազանց հետաքրքիր փորձառություն էր։ Ըստ նրա՝ մասնագետների խորհուրդները, հատկապես՝ ճիշտ ինքնակենսագրական կազմելու, հարցազրույցի ընթացքում ճիշտ դրսևորվելու և կարիերայի առաջին քայլերը ճիշտ կատարելու վերաբերյալ, շատ կարևոր են ուսանողների համար, քանի որ օգնում են ավելի հստակ պատկերացնելու մասնագիտական ուղին։

«Armenian Card» ՓԲԸ ՄՌԿ բաժնի պետ Ռիմա Զաքարյանի խոսքով այս ծրագիրն իսկապես շատ լավ նախաձեռնություն է թե՛ ուսանողների, թե՛ գործատուների համար․ «Այն նպաստում է երիտասարդների զարգացմանն ու մասնագիտական աճին, ինչպես նաև հնարավորություն է տալիս գործատուներին ավելի լավ ճանաչելու ապագա մասնագետներին և ներգրավելու նրանց իրենց թիմերում։ Համոզված եմ՝ ուսանողները նոր շունչ և նոր գաղափարներ կբերեն յուրաքանչյուր կազմակերպություն»։

ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանը, կարևորելով նախաձեռնության շարունակական բնույթը, ասաց. «Սա մեկնարկային ծրագիր է, և լիահույս եմ, որ այն երկարաժամկետ ընթացք կունենա՝ ծառայելով համալսարանի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական կայացման գործընթացին»։

Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում ուսանողներն ու շրջանավարտները կդառնան առավել վստահ իրենց մասնագիտական ոլորտում, ավելի հստակ կպատկերացնեն իրենց կարիերայի զարգացման ուղին, իսկ գործատուները հնարավորություն կունենան բացահայտելու իրենց պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետների։

Մերի Սողոյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար կարևոր է բուհում աշխատել իրական նախագծերի շուրջ». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրի...

    08.04.2026

    Գիտություն, հետազոտություն և ապագայի լուծումներ․ ԵՊՀ ասպիրանտի նախագիծը

    08.04.2026

    «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին»․ ԵՊՀ-ում մեկնարկել է ուսանողների կարիերայի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

    07.04.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ ԵՊՀ-ում

    04.10.2026 - 05.20.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am