Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Գիտական հոդվածից մինչև հրապարակում․ ինչպես է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցում հետազոտողներին
Ապրիլ 21, 2026 | 14:05
Կրթություն
Հետազոտություն

Գիտական հոդվածից մինչև հրապարակում․ ինչպես է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցում հետազոտողներին

«Գիտական հրապարակումների ոլորտում փորձառությունս այդքան էլ մեծ չէր, ուստի հետազոտությանս ընթացքին առնչվող թեթևակի անվստահություն ունեի»,- ասում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ Պավլիկ Ճաղարյանը, որը դիմել է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն՝ իր գիտական աշխատանքը առավել համակարգված և հիմնավորված ներկայացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում առաջացած հիմնական դժվարությունները կապված էին ակադեմիական տեքստի կառուցվածքի, գիտական աղբյուրների ընտրության և հետազոտական մեթոդաբանության հստակեցման հետ, ինչի համար նա որոշել է օգտվել կենտրոնի աջակցությունից։

Անձի հոգեկան հմտություններին վերաբերող հետազոտություն էի սկսել, որը ներառում էր նաև հոգեչափողական գործիքի՝ հարցարանի տեղայնացում։ Հիմնախնդիրը տևական ժամանակ ուսումնասիրելուց հետո հարցարանի հեղինակից՝ Սթիվեն Բուլլից ստացա համապատասխան թույլտվությունը և տեղայնացման գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար որոշեցի օգտվել կենտրոնի խորհրդատվական ծառայությունից, քանի որ հոգեբանի գործնական աշխատանքի զգալի փորձ ունենալով հանդերձ՝ գիտական հրապարակումների ոլորտում փորձառությունս այդքան էլ մեծ չէր, ուստի հետազոտությանս ընթացքին առնչվող թեթևակի անվստահություն ունեի։ Դիմեցի հիմնականում աշխատանքի կառուցվածքը բարելավելու և գիտական հիմնավորումների ներկայացումը ավելի ճիշտ կազմակերպելու նպատակով։

Խորհրդատվությանը գրանցվել եմ մեկ անգամ։ Խորհրդատուն ս․գ․թ․ Հարություն Վերմիշյանն էր, որի «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն» դասընթացին մասնակցում էի այդ ժամանակ, ինչով էլ պայմանավորված էր ընտրությունս։ Խորհրդատվության ընթացքը արդյունավետ է եղել, բոլոր հարցերիս տրվել են սպառիչ պատասխաններ։ 

Կենտրոնի աջակցությամբ աշխատանքս դարձել է առավել համակարգված, տրամաբանական և ակադեմիական առումով՝ հիմնավորված։ Մասնավորապես հղկվել են ակադեմիական տեքստ կառուցելու, գիտական աղբյուրների ընտրության, հետազոտական մեթոդների և գործիքների նախորոշման հմտություններս։


Հետազոտողի և պայմանագրային զինծառայողի աշխատանքը համատեղող ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հոգեբան, մայոր Պավլիկ Ճաղարյանը ԵՊՀ էր եկել զինվորական հանդերձանքով։ Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե ինչու է դիմել ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոն։ ԵՊՀ ասպիրանտը, որը ուսումնասիրում է հոգեբանական կարգավորման ռազմավարությունների յուրացման ազդեցությունը անձնակազմի պատրաստության արդյունավետության վրա, ակտիվ մասնակցում է Ակադեմիական գրագրության կենտրոնի կողմից կազմակերպվող սեմինարներին։ Մասնավորապես, նա առանձնացնում է Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վիկտոր Աղաջանյանի «Ակադեմիական հետազոտության հրատարակումը» թեմայով դասախոսությունը՝ նշելով, որ այն հատկապես ուսուցողական և կիրառական նշանակություն է ունեցել իր համար։

Պավլիկ Ճաղարյանը, ընդգծելով, որ նման ձևաչափի հանդիպումները կարևոր դեր ունեն երիտասարդ հետազոտողների համար, առաջարկում է ընդլայնել թեմատիկ սեմինարների քանակը և պարբերաբար թարմացնել գործնական ուղեցույցներն ու նյութերը, որպեսզի դրանք ավելի հասանելի և օգտակար լինեն ինքնուրույն աշխատանք կատարող հետազոտողների համար։

Ասպիրանտը աշխատել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, կենտրոնի խորհրդատու Հարություն Վերմիշյանի հետ։ Վերջինս նշում է՝ երիտասարդ հետազոտողները հաճախ ունենում են անհատական խորհրդատվության անհրաժեշտություն՝ սկսած հղումների ճիշտ ձևակերպումից մինչև համապատասխան գիտական ամսագրի ընտրություն և հոդվածի կառուցվածքի մշակում։ 

«Ամենահաճախ տրվող հարցերը վերաբերում են նրան, թե ինչպես գրել միջազգային գրախոսվող ամսագրերի չափանիշներին համապատասխանող հոդված»,- մատնանշում է նա՝ կարևորելով մեթոդաբանական մտածողության ձևավորումը։

Ըստ նրա՝ հետազոտողները հաճախ չեն վստահում իրենց ընտրած մեթոդներին կամ դժվարանում են կապել հետազոտական տվյալներն ու եզրակացությունները։ Հարություն Վերմիշյանի խոսքով՝ մեկժամյա խորհրդատվությունները հիմնականում ուղղորդող բնույթի են և նպատակ ունեն զարգացնելու ոչ միայն ակադեմիական գրագիտությունը, այլև քննադատական մտածողությունը։ Նրա համոզմամբ՝ շատ դեպքերում մեկ կամ երկու հանդիպումը բավական է հետազոտողին ճիշտ ուղղությամբ տանելու համար, իսկ հետագա հաջողությունը մեծապես կախված է արդեն ասպիրանտի ինքնուրույն աշխատանքից և հետևողականությունից։

Ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին որակյալ ակադեմիական տեքստեր ստեղծելու հարցում աջակցող Աննա Փոլադյանը, որը նույնպես կենտրոնի խորհրդատուներից է, նշում է, որ իր աշխատանքը ներառում է հետազոտական գործընթացի գրեթե բոլոր առանցքային փուլերում ուղղորդում։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի խոսքով՝ կարևոր է ոչ միայն թեմայի ընտրությունը, այլև դրա արդիականության և գիտական նորույթի հստակ ձևակերպումը, ինչպես նաև հետազոտության նպատակների և խնդիրների ճիշտ սահմանումը։ Դոցենտը շեշտում է, որ կարևոր է՝ հետազոտողը կարողանա հիմնավորել իր գաղափարները և ձևակերպել հետևողական ու համոզիչ եզրակացություններ։

Խոսելով կենտրոնի աջակցությանը դիմողների հիմնական խնդիրների մասին՝ նա նշում է, որ շատերը դժվարանում են ձևակերպել հստակ գիտական խնդիր կամ ընտրել համապատասխան թեմա։ Հաճախ դիմումները վերաբերում են նաև տվյալների վերլուծությանը, փաստարկների կառուցմանը և գաղափարների հիմնավորմանը։ Բացի դրանից՝ երիտասարդ հետազոտողները դիմում են խորհրդատվության՝ միջազգային գրախոսվող ամսագրերում հրապարակման գործընթացի, ինչպես նաև տեղական և միջազգային դրամաշնորհային հայտերի պատրաստման և ներկայացման հարցերով։

«Հաճախ ներկայացվում են միայն փաստեր՝ առանց գրականության տվյալների հիման վրա դրանց քննադատական վերլուծության։ Կամ՝ եզրակացությունները չեն բխում ներկայացված տվյալներից։ Պարբերությունները հաճախ չունեն տրամաբանական հաջորդականություն, տեքստում օգտագործվում են խոսակցական արտահայտություններ կամ ոչ ակադեմիական բառապաշար, անբավարար չափով են օգտվում նոր տպագրված գրականությունից, ինչը խոչընդոտում է որակյալ աշխատանք ստանալու գործընթացը»,- ասում է խորհրդատուն։

Վերջին շրջանում նկատվում է կենտրոնի գործունեության ակտիվացում, ինչը, ըստ ԵՊՀ դոկտորական կրթության կենտրոնի տնօրենի Արմեն Սարգսյանի, պայմանավորված է իրազեկման աշխատանքների ընդլայնմամբ։ Նրա խոսքով՝ սեմինարների, դասախոսությունների և անհատական խորհրդատվության միջոցով կենտրոնը նպաստում է ասպիրանտների և հայցորդների ակադեմիական գրագրության հմտությունների զարգացմանը՝ միաժամանակ ընդլայնելով ծառայություններից օգտվողների շրջանակը և աջակցելով համալսարանի ռազմավարական նպատակների իրագործմանը։

«Կենտրոնի գործունեության բոլոր փուլերում էլ կան անփոփոխ առաջնահերթություններ, որոնք բխում են կենտրոնի առաքելությունից։ Այդուհանդերձ, հաշվի առնելով մեր իսկ արձանագրած խնդիրներն ու բարեփոխման ենթակա ուղղությունները՝ ներկա փուլում առավել կենտրոնացած ենք կենտրոնի գործունեության վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու, ծառայությունները դիվերսիֆիկացնելու, ներգրավված շահառուների շրջանակը և խորհրդատուների կազմը ընդլայնելու, ինչպես նաև ռազմավարական պլանավորման որակը բարձրացնելու աշխատանքների ուղղությամբ»,- շեշտում է նա։

Կենտրոնի գործունեության ընթացքում կազմակերպվել և նոր ոգով կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ ինչպես հայաստանյան մասնագետների, այնպես էլ տարբեր երկրներից հրավիրված պրոֆեսորների մասնակցությամբ, ինչը նպաստել է փորձի միջազգային փոխանակմանը։ 

Խոսելով կենտրոնի առաջիկա տարիների ռազմավարական նպատակների մասին՝ Արմեն Սարգսյանը նշում է․ «Նպատակ ունենք խորհրդատուների ինստիտուտն աստիճանաբար առավել մասնագիտակենտրոն դարձնելու, այն համալրելու միջազգային հեղինակություն ունեցող մասնագետներով։ Բացի դրանից՝ կարևոր ենք համարում ԵՊՀ տեսանելիությունը միջազգային հարթակներում բարձրացնելուն ուղղված աշխատանքները»։ 

Նշենք, որ կենտրոնի գործունեությանը, խորհրդատուներին ծանոթանալու համար բոլոր հետաքրքրվածները կարող են այցելել ԵՊՀ պաշտոնական կայքէջի Ակադեմիական գրագրության կենտրոնին նվիրված բաժին։ Առավել հանգամանալից տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ դոկտորական կրթության կենտրոն։ 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտական հոդվածից մինչև հրապարակում․ ինչպես է ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը աջակցում հետազոտողներին

21.04.2026

«Առանց մեծ վնաս պատճառելու որոշել ենք ծառերի տարիքը». ԵՊՀ ուսանողների հերթական պրակտիկան «Ջրվեժ» անտառպարկում

21.04.2026

Ուսանողների հարցերին պատասխանում է ՀՀ նախագահը. հանդիպում ԵՊՀ-ում

20.04.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Ուսուցիչների վերապատրաստման հրավեր

05.06.2026 - 05.08.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am