Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում մեկնարկեց «YereMUN 2026»-ը՝ երիտասարդներին միավորելով համաշխարհային մարտահրավերների քննարկման շուրջ
Հուլիս 06, 2026 | 15:55
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն

ԵՊՀ-ում մեկնարկեց «YereMUN 2026»-ը՝ երիտասարդներին միավորելով համաշխարհային մարտահրավերների քննարկման շուրջ

ԵՊՀ-ում մեկնարկել է «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2026» («YereMUN 2026») միջազգային համաժողովը, որը համախմբել է ավելի քան 200 երիտասարդի Հայաստանից և արտերկրից։ Համաժողովի մասնակիցները ՄԱԿ-ի մոդելի ձևաչափով քննարկում են միջազգային օրակարգի առանցքային հարցեր՝ զարգացնելով դիվանագիտական, բանակցային և առաջնորդական հմտությունները։

ՄԱԿ-ի մոդելավորման ձևաչափով կազմակերպվող համաժողովը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալու որպես տարբեր երկրների պատվիրակներ, ներկայացնելու այդ երկրների դիրքորոշումները, մասնակցելու բանավեճերի, վարելու բանակցություններ և քննարկելու ժամանակակից աշխարհի ամենաբարդ խնդիրները՝ անվտանգությունից և մարդու իրավունքներից մինչև կլիմայական փոփոխություններ, արդարություն, մշակութային բազմազանություն և տարածաշրջանային կայունություն։
 

«YereMUN 2026»-ի գլխավոր թեման լեզուն է՝ որպես հաղորդակցության, փոխըմբռնման, համագործակցության և խաղաղ երկխոսության հիմք։ 

Լեզուն՝ որպես երկխոսության հիմք

«Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2026» համաժողովի հիմնադիր նախագահ, «YereMUN» ՀԿ ղեկավար Վրույր Հլղաթյանը, ներկայացնելով այս տարվա համաժողովի գաղափարական առանցքը, ընդգծեց, որ լեզվի թեման ընտրված է ոչ պատահականորեն։ Նրա խոսքով՝ համաժողովի ընթացքում քննարկումները կանցկացվեն անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, իսպաներենով և հայերենով, սակայն բազմալեզու ձևաչափը պարզապես տեխնիկական լուծում չէ․ այն խորհրդանշում է մի կարևոր իրողություն՝ լեզուն կամուրջ է մարդկանց միջև։

«Լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ։ Այն հնարավորություն է տալիս հասկանալու միմյանց, ճանաչելու այլ մշակույթներ, մտածելու տարբեր կերպ և ձևավորելու վստահություն։ Այսօր, երբ աշխարհում հաճախ մարդիկ խոսում են ոչ թե միմյանց հետ, այլ միմյանց դեմ, մենք ցանկանում ենք, որ երիտասարդները սովորեն երկխոսել և համագործակցել»,- նշեց նա։

Վրույր Հլղաթյանի խոսքով՝ «YereMUN»-ի գլխավոր առաքելություններից մեկն այն է, որ երիտասարդները ոչ միայն ծանոթանան միջազգային հարաբերությունների կառուցվածքին, այլև սովորեն պատասխանատվություն կրել լսելու, հակառակ տեսակետը հասկանալու և հարգելու միջոցով։ Նա ընդգծեց, որ այս քննարկումները պարզապես ակադեմիական վարժություններ չեն, այլ պատասխանատվության դպրոց, որտեղ դիվանագիտությունը սկսվում է հենց խոսելու, լսելու և փոխզիջում գտնելու կարողությունից։


Համաշխարհային օրակարգը՝ երիտասարդների քննարկման սեղանին

«YereMUN»-ի ձևաչափը հիմնված է ՄԱԿ-ի աշխատանքի մոդելավորման վրա, սակայն դրա օրակարգում են իրական աշխարհի մարտահրավերները։ Համաժողովի մասնակիցները քննարկում են պատերազմների, տեղահանությունների, կլիմայական ճգնաժամի, ապատեղեկատվության, մարդու իրավունքների, միջազգային առևտրի, մշակութային երկխոսության և համաշխարհային անհավասարության խնդիրներ՝ փորձելով գտնել հիմնավորված և կիրառելի լուծումներ։

Կարևորելով կրթության դերը՝ Վրույր Հլղաթյանը հիշեցրեց ՄԱԿ-ի ստեղծման հիմնարար գաղափարը՝ պետությունները պետք է շարունակեն խոսել միմյանց հետ նույնիսկ այն ժամանակ, երբ տարաձայնություններ ունեն։ Նրա խոսքով՝ բազմակողմ համագործակցությունը շարունակում է մնալ հակամարտություններից խուսափելու արդյունավետ ճանապարհներից մեկը, իսկ «YereMUN»-ը երիտասարդներին սովորեցնում է երկխոսության մշակույթ։


Դիվանագիտությունը սկսվում է կրթությունից

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, կարևորելով նման հարթակների դերը երիտասարդների առաջնորդական և հաղորդակցական կարողությունների ձևավորման գործում, նշեց, որ վերջին տարիներին հետևել է «YereMUN»-ի զարգացմանը և մեծ գոհունակությամբ է տեսնում, թե ինչպես է աճել նախաձեռնության մասնակիցների թիվն ու միջազգային ընդգրկվածությունը։

Դեսպանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովին մասնակցում են ոչ միայն բուհերի ուսանողներ, այլև դպրոցականներ։ Նրա խոսքով՝ հենց այդ վաղ փուլում է ձևավորվում երիտասարդի՝ որպես ակտիվ քաղաքացու և պատասխանատու որոշում կայացնողի մտածողությունը։

Նիլակշի Սահա Սինհան անդրադարձավ նաև արհեստական բանականության թեմային՝ մատնանշելով, որ այն այսօր դարձել է ժամանակի ամենաազդեցիկ գործիքներից մեկը, սակայն պետք է մնա գործիք և երբեք չփոխարինի մարդու ինքնուրույն մտածողությանը, վերլուծությանը և արժեքային կողմնորոշմանը։

«Երիտասարդները ոչ միայն վաղվա, այլև այսօրվա առաջնորդներն են։ Նրանք առաջարկում են նորարարական լուծումներ, պաշտպանում մարդու իրավունքները, աջակցում մարդասիրական նախաձեռնություններին և զարգացնում համայնքները։ Հենց երիտասարդներն են կրելու այսօրվա որոշումների հետևանքները՝ կլիմայի փոփոխությունից մինչև արհեստական բանականության կարգավորում, հակամարտությունների լուծում և միջազգային առևտուր։ Եթե երիտասարդները ներկա չեն որոշումների կայացման գործընթացին, նրանց շահերը չեն ներկայացվի»,- ասաց դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ դիվանագիտությունը միայն բարձր մակարդակի բանակցությունները չեն։ Այն սկսվում է շատ ավելի առօրեական, բայց ոչ պակաս կարևոր հարթություններից՝ համայնքային ներգրավվածությունից, մշակութային փոխանակումներից, խաղաղաշինությունից, համագործակցությունից և միմյանց լսելու պատրաստակամությունից։


Մասնակիցների փորձառությունը

ՄԱԿ-ի գրասենյակի գործընկերությունների և զարգացման հարցերով ֆինանսական խորհրդատու Արևիկ Անափիոսյանը «YereMUN»-ը բնութագրեց որպես համաշխարհային քաղաքացի լինելու փորձադաշտ՝ մի տարածք, որտեղ երիտասարդները սովորում են ոչ միայն խոսել, այլև լսել, մտածել, համադրել և միայն հետո արձագանքել։

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհը գնալով ավելի բարդ է դառնում նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, շարունակվող հակամարտությունների և խորացող սոցիալական խնդիրների պատճառով։ Այս բարդ աշխարհում կողմնորոշվելու գլխավոր գործիքը կրթությունն է, սակայն կրթությունը պետք է ընկալել լայն իմաստով՝ որպես սովորելու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու շարունակական գործընթաց։

Արևիկ Անափիոսյանն ընդգծեց նաև, որ այսօր աշխարհում ապրում է շուրջ 1.2 միլիարդ երիտասարդ, սակայն նրանց ձայնը դեռևս բավարար չափով ներկայացված չէ այն սենյակներում, որտեղ որոշումներ են կայացվում։ Միաժամանակ, շուրջ 273 միլիոն երեխա և երիտասարդ դեռևս հասանելիություն չունի կրթությանը, և այս իրողությունը լրացուցիչ պատասխանատվություն է դնում կրթվելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն ունեցող երիտասարդների վրա։

«Անտարբերությունը երբեք լուծում չէ։ Երբ անտարբեր ենք անարդարության նկատմամբ, այն խորանում է։ Երբ անտարբեր ենք ատելության խոսքի նկատմամբ, այն դառնում է սովորական։ Երբ անտեսում ենք կլիմայական փոփոխությունները, վտանգի տակ է հայտնվում մեր ապագան։ Անտարբերության հակառակ կողմը ներգրավվածությունն է՝ երկխոսությունը, կրթությունը, գիտական հետազոտությունը, խաղաղաշինությունը և համագործակցությունը»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ «YereMUN»-ի արժեքներից մեկն այն է, որ մասնակիցները հաճախ ներկայացնում են տարբեր երկրների դիրքորոշումները։ Այս փորձը, որքան էլ բարդ լինի, սովորեցնում է դուրս գալ սեփական համոզմունքների սահմաններից, հարգել այլ տեսակետներ և ավելի պատասխանատու կերպով մասնակցել միջազգային երկխոսությանը։

«YereMUN»-ի կարևորությունը լավագույնս երևում է մասնակիցների փորձառության միջոցով։ Մասնակից Մարի Ղուկասյանի խոսքով՝ նման համաժողովներում ներգրավվելու իր հիմնական նպատակը նոր գիտելիք և փորձ ձեռք բերելն է, ինչպես նաև տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչների հետ շփման միջոցով ավելի լայն աշխարհայացք ձևավորելը։

Մարի Ղուկասյանը մատնանշեց նաև, որ նախորդ տարի «YereMUN»-ին մասնակցությունը կարևոր փորձ էր իր համար։ Ըստ նրա՝ հանձնաժողովների աշխատանքից բացի՝ համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումներն ու քննարկումները փորձառու մասնագետների հետ էական ազդեցություն են ունեցել իրենց՝ որպես ապագա դիվանագետների և միջազգային հարաբերություններով հետաքրքրվող երիտասարդների զարգացման վրա։

«Այս տարի ևս ակնկալում եմ, որ համաժողովը կստեղծի նոր գիտելիքներ ձեռք բերելու, տարբեր մարդկանց հետ ծանոթանալու և իրական միջազգային գործընթացներն ավելի լավ հասկանալու հնարավորություն»,- ասաց նա։

Մասնակից Դան Խանը, որն այս տարի ներգրավված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի նախագահի կարգավիճակով, առանձնացրեց համաժողովի մեկ այլ կարևոր շերտ՝ աջակցող և անվտանգ միջավայրի ստեղծումը, հատկապես՝ սկսնակ պատվիրակների համար։

«Իմ նպատակն է աջակցել հատկապես սկսնակ պատվիրակներին՝ զարգացնելու իրենց դիվանագիտական հմտությունները։ Որպես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի նախագահներ՝ մենք օգնում ենք մասնակիցներին ավելի լավ հասկանալու միջազգային հարաբերությունները, զարգացնելու վերլուծական մտածողությունը և սովորելու առաջարկել իրատեսական ու արդյունավետ լուծումներ»,- նշեց նա։

Դան Խանի համոզմամբ՝ նման համաժողովները պետք է լինեն բաց և աջակցող միջավայր բոլոր մասնակիցների համար, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ազատ արտահայտել իր կարծիքը՝ առանց վախի, ճնշման կամ ինքնաարտահայտման սահմանափակման։

Մասնագիտանալով կենսաբժշկական գիտությունների ոլորտում՝ նա նշեց, որ համաժողովն օգնում է ավելի լավ հասկանալու առողջապահության, մարդու իրավունքների և գլոբալ համագործակցության խնդիրները։

Նա ընդգծեց նաև, որ «YereMUN»-ը կարևոր քայլ է իր ապագա կարիերայի տեսանկյունից, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ և դիվանագիտությամբ՝ պահպանելով միջազգային լայն աշխարհայացք։ Նրա խոսքով՝ այսօրինակ հարթակները զարգացնում են դիվանագիտական մտածողությունը, սովորեցնում են հասկանալ միջազգային գործընթացները և լսել տարբեր տեսակետներ։

Նշենք, որ «YereMUN 2026»-ը կամփոփվի հուլիսի 10-ին՝ այս օրերին համախմբելով երիտասարդներին միջազգային օրակարգի շուրջ քննարկումների, բանակցությունների և փորձի փոխանակման համար։

Մերի Սողոյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Միջազգային փորձ, մասնագիտական աճ և համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ուսանողները Եկատերինբուրգից վերադարձել են նոր...

    21.07.2026

    30 տարի ԵՊՀ հրատարակչական գործի զարգացման ճանապարհին. Արա Բարխուդարյանը պարգևատրվեց արծաթե մեդալով

    21.07.2026

    Կենսաբանը, պատմաբանը, սոցիոլոգն ու ծրագրավորողը՝ մեկ թիմում. Ծաղկաձորում անցկացվել է «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանը

    20.07.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Նանոբժշկության համաշխարհային խորհրդաժողով» («World Congress on Nanomedicine»). մասնակցության հրավեր

    07.21.2026

    Կայուն զարգացմանը նվիրված «SustainMV» առցանց ամառային դպրոցին մասնակցելու հրավեր

    07.20.2026 - 08.18.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am