Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Մայիս 20, 2020 | 10:29
Կրթություն

ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:
Educational-new-program-for-students

- Պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշվեց ստեղծել կրթական այս նոր ծրագիրը:

- Բակալավրական կրթական այս ծրագրի ստեղծմանը մենք վաղուց ենք նախապատրաստվել: Ծրագրի իրականացման հիմնական խթանն այն փաստն է, որ աշխարհում այսօր նյութական, մտավոր և ֆինանսական հսկայական ռեսուրսներ են ներառվում նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառներ, քանի որ կիրառական ձեռքբերումները մարդկային կյանքի բոլոր ոլորտներում հսկայական են և խոստանում են գայթակղիչ նոր հեռանկարներ: 

Կրթական ծրագրի ստեղծումը մեզ հեշտությամբ չի տրվել, սակայն պետք է փաստել, որ դրա իրականացումը խոշոր հրամայական է մեր երկրի համար, ինչի վկայությունն է նաև զարգացած երկրների փորձը: Այս առումով նշեմ թեկուզև հետևյալ փաստը. դեռևս 1995 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարին ուղղված զեկուցման մեջ ասվում է, որ ուսումնասիրելով առաջատար գիտական հետազոտությունների լաբորատորիայի ներկայացրած տվյալները՝ կարելի է կատարյալ համոզվածությամբ պնդել, որ նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխելու ուժերի հարաբերակցությունն ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը:

Աշխարհի առաջատար երկրներն արդեն հսկայական միջոցներ են ներդրել այս ուղղությամբ կրթության և գիտական հետազոտությունների իրականացման համար: Մեր ամբիոնը և գիտահետազոտական լաբորատորիան ևս հիմնականում աշխատում են այդ բնագավառում: Մեր գործունեության երկու հիմնական ուղղություններն են նանոֆիզիկան և նյութագիտությունը՝ ռենտգենյան մեթոդների օգտագործմամբ:

Ի դեպ, պետք է փաստել, որ այսօրվա նյութագիտությունն իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է տասնամյակների ընթացքում ձևավորված նյութագիտության  կարծրատիպից: Այսօր պահանջված, ցանկալի հատկություններով նյութերի ստեղծումը շատ դեպքերում իրականացվում է նանոմակարդակներում, ինչը թույլ է տալիս ստեղծել ավելի կառավարելի և կատարյալ, էներգախնայող, քիչ ծախսատար, ավելի հուսալի և հեշտ ինտեգրող սարքային տարրեր, որոնց շնորհիվ մեր կենցաղային, արդյունաբերական և գիտական սարքերը դարձել են մանրաչափային, արագագործ, բազմագործառույթ և, հետևաբար, հարմարավետ: Նանոնյութերի օգտագործման ծավալները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում աճում են շատ բարձր տեմպերով:

Այս բնագավառում մեր ամբիոնի ակտիվ գործունեության վկայությունն է այն, որ ամբիոնի և լաբորատորիայի 28 աշխատակիցներից չորսն այսօր ընդգրկված են Հայաստանի հարյուր արդյունավետ գիտաշխատողների ցուցակում: Մեր ամբիոնը յուրաքանչյուր աշխատանքային երկու շաբաթում գիտական հոդված է հրապարակում միջազգային հեղինակավոր, երկուսից բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Հայաստանում նմանօրինակ արդյունքներ գրանցող սակավաթիվ գիտահետազոտական կազմակերպություններ կան:

Մենք կարծում ենք, որ կրթական այս ծրագրի օգնությամբ իրապես կարող ենք մեր ուսանողներին ընդհուպ մոտեցնել հիմնարար գիտության և ճարտարագիտության այսօրվա հետազոտությունների առաջնագծին:

- Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռելու ուսանողներին:

- Կրթական այս ծրագիրը ճանապարհ է դեպի մտավոր գործունեության և հաջողակ գործարարության ոլորտներ: Այն ապահովում է մուտք դեպի նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառ­ներ, որոնց նվաճումները 21-րդ դարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերու­թյան, էներգետիկայի, բժշկության, բնապահպանության, արհեստական բանականու­թյան և քվանտային նոր տեխնոլոգիաների ոլորտներում արդեն արմատապես փոխում են մարդկության կյանքը:

Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն իրականացնելու են գործող գիտնականներ: Նանոֆիզիկայի բնագավառում մեր ամբիոնում արվում են հետազոտություններ կիսահաղորդչային նանոկառուցվածքների մագնիսական, օպտիկական, կինետիկ և այլ հատկությունների վերաբերյալ և, ըստ էության, ձևավորվել է գիտական հետազոտությունների ընդգրկուն բնագավառ՝ հարակից և նույնիսկ հեռու ոլորտներ կիրառության հեռանկարներով: Օրինակ, կարող է թվալ, որ վերոնշյալ հետազոտությունները կարող են աղերս չունենալ, ասենք, օրինակ, բժշկական գիտության հետ: Մինչդեռ կիսահաղորդչային քվանտային կետերը, ածխածնային նանոխողովակները, ինչպես նաև տարբեր նանոմասնիկները, որոնց վերոնշյալ հատկությունների ուսումնասիրմամբ զբաղվում են մեր ամբիոնի և լաբորատորիայի աշխատակիցները, կարող են էականորեն առնչվել բժշկության մեջ ախտորոշման, դեղերի հասցեական մատակարարման և բուժման խնդիրներին:

Կրթական այս ծրագրի շրջանավարտները հեշտությամբ կարողանալու են գործունեություն ծավալել և դառնալ լավագույն մասնագետներ նմանատիպ շատ ոլորտներում: Վստահ ենք, որ այսպիսի մասնագետների պահանջարկը մեր երկրում շատ մեծ է լինելու, ինչպես ամբողջ աշխարհում:

- Կրթական ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական հագեցվածությունն այս պահին բավարա՞ր է:

- Տեխնիկական հագեցվածությունը չի կարող երբեք բավարար լինել: Այսօր մեր աշխատակիցները կարողանում եմ փորձարարական բնույթի գիտական աշխատանքներ տպագրել միջազգային գիտական հանդեսներում, ինչը վկայում է որոշակի տեխնիկական բազայի առկայության մասին: Սակայն ժամանակակից  ծրագրերի տեխնիկական և տեխնոլոգիական կատարյալ ապահովման համար մեզանում ու հետխորհրդային տարածքում բավարար հագեցվածություն չկա: Եթե որևէ մեկը հակառակն է պնդում, ուրեմն պատկերացում չունի աշխարհում կրթության և գիտության ոլորտներում ներդրումների չափի մասին: Ասվածը, սակայն, չի նշանակում, որ պետք է ոչինչ չանել: Մեր հիմնական ներուժը պրոֆեսորադասախոսական կազմի բարձր արհեստավարժու­թյունն է, ինչը թույլ կտա պատրաստել հիմնարար գիտելիքներով երիտասարդ մասնագետներ, որոնք կկարողանան բացատրել դիտվող ֆիզիկական երևույթներ, կանխատեսել նոր երևույթներ և առաջադրել նոր գաղափարներ:

Այդպիսի մասնագետներն անհրաժեշտ տեխնոլոգիաների առկայությամբ շատ արագ և հեշտությամբ կգործարկեն ժամանակակից «խելացի» սարքեր և կիրագործեն այն գաղափարները, որոնք ծնվում են միայն հիմնարար գիտելիքի առկայությամբ: Մեր պատկերացմամբ, բարձր արհեստավարժության հիմնական երաշխիքը հիմնարար գիտելիքի կուտակումն է: Այդպիսի մասնագետները դառնում են ոլորտի առաջատարներ:

Ցավոք, պետք է նշեմ, որ հիմնարար գիտելիքի կարևորությունն այսօր մեզանում խորությամբ չի ընկալվում, և հաճախ բնագավառը լավ չպատկերացնելու հետևանքով տուրք է տրվում կիրառական «հրաշքների հայտնությանը», որոնք, հեղինակների պնդմամբ, համադարման են ամենայն խնդիրների լուծման: Կարծում եմ, որ հիմնարար գիտելիքներով մասնագետների պատրաստումը կխթանի երկրում ժամանակակից  գիտատեխնիկական ենթակառուցվածքների ձեւավորումը:

- Կրթական նոր ծրագրի շրջանակում միջազգային համագործակցություն նախատեսվո՞ւմ է: Լինելո՞ւ են հրավիրյալ դասախոսներ:


- Անպայմանորեն նախատեսվում է: Մեր ամբիոնը համագործակցում է 16 երկրների գիտնականների հետ. կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, քննարկումներ, տպագրվում են համատեղ հոդվածներ, ինչը լավ հենք է այս ծրագրի հաջող իրագործման համար: Մենք նախատեսում ենք հրավիրել դասախոսներ նաև մեր երկրի գիտակրթական տարբեր կենտրոններից, ինչպեսև մեր համալսարանի տարբեր ֆակուլտետներից:

- Հետագայում այն կարո՞ղ է հիմք հանդիսանալ մագիստրոսական նոր ծրագրի ստեղծման համար:

- Այո՛: Ավելին՝ մենք եկող տարում կձեռնարկենք այս ծրագրի հենքի վրա անգլերենով գործարկվող մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծումը: Մեր ամբիոնի և լաբորատորիայի աշխատանքի արդյունավետությունը, գիտական աշխատանքների արդիականությունը և բազմազանությունը, ինչպես նաև մեր գիտնականների միջազգային հեղինակությունը կարող են գրավիչ լինել  տարածաշրջանի շատ երկրների՝ մագիստրոսական կրթություն ստանալու ցանկություն ունեցող երիտասարդների համար:

Այս բնագավառում նման ծրագիրն, ըստ իս, ունի հաջողելու մեծ հավանականություն:

- Ե՞րբ է գործարկվելու ծրագիրը:

- Ծրագիրը գործարկվելու է 2020 թ. սեպտեմբերից: Ընդունելության համար հատկացված տեղերը, իմ կարծիքով, քիչ են: Հատկացվել են 5 անվճար և 15 վճարովի տեղեր, բայց վստահ եմ, որ «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի պահանջվածությունը հետագայում մեծանալու է:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Հոգեբանության ուսուցումը արտալսարանային միջավայրում. կայացավ «Camp & Therapy» ճամբարը

06.08.2025

«ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը «մուտքն» է դեպի համալսարան»․ Անի Ավետիսյան

05.08.2025

«ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ընդունվելը կյանքիս լավագույն որոշումներից էր». ԵՊՀ մագիստրոս Սիրանուշ Ասատրյան

01.08.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի մասին

07.29.2025

Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

07.22.2025 - 11.01.2025

Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

07.22.2025 - 09.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am