Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբեր 21, 2021 | 18:43
Գիտություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ

Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
Edward-Chubaryan-died

Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953 թ. ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ՝ այն ժամանակ Ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Էդվարդ Չուբարյանը գիտական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներին։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1958-1961 թթ., Է. Չուբարյանն ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ Տեսական ֆիզիկայի ամբիոնում, այնուհետև՝ 1961-1965 թթ., աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ և 1975 թվականից՝ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972 թ.)՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։

1965-1970 թթ. համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։ 1985-2000 թթ. և 2006-2013 թթ. Էդվարդ Չուբարյանը եղել է Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչը։ 1991-2006 թթ. աշխատել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտորի պաշտոնում։ 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մինչև 2018 թ. ղեկավարել է Տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանն ասաց, որ Էդվարդ Չուբարյանն ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի աշակերտների առաջին սերնդի վառ ներկայացուցիչ է, աշակերտներ, որոնք իրենց ուսուցչի հետ միասին կանգնած են Հայաստանում տեսական ֆիզիկայի դպրոցի ստեղծման ակունքներում։

«Ակադեմիկոս Չուբարյանի ակտիվ ջանքերով է, որ ԵՊՀ-ում ստեղծվել և ներդրվել են տեսական ֆիզիկայի դասընթացներ՝ նախկին Խորհրդային միության կրթական համակարգի լավագույն ավանդույթներով։ Մշտապես կապված լինելով ռուսական առաջավոր գիտական կենտրոնների հետ՝ Չուբարյանն իր համախոհների հետ  Հայաստան են տեղափոխել նաև գիտական լավագույն ավանդույթները։ Նրա հեղինակած դասագրքերի հիման վրա է կարդացվում «Քվանտային մեխանիկա» դասընթացը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում։ Դրանց շարունակական արդիականացումը մշտապես եղել է Էդվարդ Չուբարյանի ուշադրության կենտրոնում»,- փաստեց Արամ Սահարյանը։

Էդվարդ Չուբարյանի գիտական գործունեությունը նվիրված է եղել Այլասերված նյութի թերմոդինամիկայի և գերխիտ աստղերի կոնֆիգուրացիաների տեսությանը, որի հիմքը 1960-ականների սկզբում դրել էին ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը և Գ. Սահակյանը: Նշված բնագավառում կատարած աշխատանքների համար Է. Չուբա­րյա­նը, գիտական խմբի մյուս մասնակիցների հետ 1970 թ. արժանացել է Լե­նի­նյան կոմերիտության մրցանակի դափնեկրի կոչման: Հետագա տարիներին նա ամբիոնի աշխատակիցների հետ համատեղ կատարել է աշխատանքների շարք` նվիրված Բաբախիչների  (պուլսա­րների) մագնիսասֆերայի տեսությանը:

Էդվարդ Չուբարյանի գիտահետազոտական աշխատանքների մեկ այլ ուղղություն կապված է եղել ակադեմիկոս Վ. Համբարձումյանի կոսմոգոնիական սկզբունքի տեսական հիմնավորմանը գրավիտացիայի այլընտրանքային տեսություններին։ Արամ Սահարյանի խոսքով, հատուկ ուշադրության են արժանի նրա աշխատանքները գրավիտացիայի երկ­մետ­րիկական տեսություններում:

«Դրանցում կապ է գտնված կորացած մետ­րի­կայի ու հարթ տարածության «հենքային»  մետրիկայի միջև և առա­ջար­կված է դրանց մի­ար­ժեք ընտ­րու­թյան չափանիշը: Է. Չուբարյանը ձգողականության երկմետրիկական տեսության շրջա­նակում մշակել է ստատիկ կենտրոնահամաչափ գերխիտ կոնֆիգուրա­ցիա­ների մոդելներ, հաշվարկվել են դրանց զանգվածները, շառավիղները և ներքին կառուցվածքը, ցույց է տրվել, որ այդպիսի կոնֆիգուրացիաների զանգվածը կարող է մեկ կարգով մեծ լինել, քան Այնշթայնի տեսությունում: Գրավիտացիայի տեսության այդ տարբերակի շրջանակում մշակվել է պտտվող գերխիտ աստղերի տեսությունը: Նյութի առանցքահամաչափ բաշխման համար երկմետ­րիկական տեսության հավասարումների՝ Է. Չուբարյանի կողմից գտնված վակու­ումա­յին լուծու­մը միակ անալիտիկ լուծումն է երկմետրիկական տեսության լուծումների դասում»,- փաստում է Արամ Սահարյանը:

Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների։ Դրանք զեկուց­վել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահ­մա­նյան գիտական շրջանակներում:

Մեծ են Էդվարդ Չուբարյանի ծառայությունները ֆիզիկոսների բարձրորակ կադրերի պատ­րաստման գործում: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար կարդացել է «Քվանտային մեխանիկա», ինչպես նաև «Տեսական ֆիզիկայի հա­տուկ դասընթացներ» դասընթացները: Գիտնականի ղեկավարությամբ պաշտպանվել են յոթ թեկ­նա­­­ծուական ատենախոսություն: Լի­նե­լով Երևանի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտոր՝ պրոֆեսոր Չուբարյանը մեծ ուշադրություն է դարձրել ուսումնական գործընթացի կազմակերպ­մա­նը, ակտիվ մասնակցել է համալսարանական ուսուցման բարեփոխման գործին:

Նա դասավանդումն ակտիվորեն զուգակցել է գիտական գործունեության հետ՝ այդ աշխատանքում ներգրավելով երիտասարդների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ ավարտական թեզեր և թեկնածուական ատենախոսություններ։ Ակադեմիկոս Չուբարյանի աշակերտն է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը։ Է․ Չուբարյանը եղել է նաև մի քանի դոկտորական ատենախոսությունների խորհրդատու, երկար տարիներ ղեկավարել է «Տեսական ֆիզիկա» մասնագիտական խորհուրդը։ Այդ տարիներին պաշտպանած բոլոր հայցորդները լավ հիշում են նրա բարյացկամ վերաբերմունքը։ Նա մշտապես օգտագործում էր իր բարձր հեղինակությունն ուսանողներին, ասպիրանտներին ու երիտասարդ գիտնականներին օժանդակելու համար։ Նրա երաշխավորությամբ մեծաթիվ երիտասարդներ են իրենց գիտական գործունեությունը շարունակել նախկին ԽՍՀՄ և միջազգային գիտական կենտրոններում»,- պատմում է Արամ Սահարյանը։

Կրթությանը մատուցած իր ուրույն ծառայությունների և անձնական մեծ ներդրման համար Է. Վ. Չուբարյանը 1984  թ. պարգևատրվել է «Խաչատուր Աբովյան» մեդալով: 1970 թ. նրան շնորհվել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ` «Առանցքահամաչափ ձգողական դաշտերն Էյնշտեյնի տեսության մեջ» աշխատանքի համար, 1985 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» պատվո նշանով: Էդվարդ Չուբարյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով, Ֆ. Նանսենի հուշամեդալով: 2006 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչումը:

«Անհրաժեշտ է ընդգծել նաև այն կարևոր ավանդը, որ ներդրել է ակադեմիկոս Չուբա­րյա­նը՝ օժանդակելով Դուբնայի (Ռուսաստան) միջուկային հետազոտու­թյուն­ների միացյալ ինստիտուտի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական կապերի ստեղծ­ման և խորացման գործում: Դուբնայում աշխատել են և շարունակում են աշխատել բազմաթիվ տաղանդավոր տեսաբան ֆիզիկոսներ, որոնք եղել են ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտներ»,- փաստում է Արամ Սահարյանը:

Բեղուն գիտամանկավարժական գործունեության հետ միասին Էդվարդ Չուբարյանն ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ: Նա եղել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի պրոբլեմային խորհրդի անդամ, դոկտորական ատենախոսություն­նե­րի պաշտպանության երկու մասնագիտացված խորհուրդների անդամ (Տեսական ֆիզիկայի 046 մասնագիտական խորհրդի նախագահ), ԵՊՀ-ի և Ֆի­զի­­կայի ֆակուլտետի գիտական խորհուրդ­ների անդամ:

«Մեծ գիտնականի, հոգատար ուսուցչի, համեստ ու շիտակ հայորդու հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, աշակերտների, ուսանողների ու բոլոր նրանց մտքերում, որոնք բախտ են ունեցել շփվել Էդվարդ Վարդանի Չուբարյանի հետ»,- նշեց ԵՊՀ ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանը։ 

Տեղեկացնենք, որ Էդվարդ Չուբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 17։30-20։00։

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Եռակողմ հուշագիր՝ հանուն արդարադատության համակարգի զարգացման և ամրապնդման

30.05.2025

ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը

30.05.2025

Նոր լեզու, նոր երկիր, նոր հնարավորություն. օտարերկրյա ուսանողները ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները

30.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am