Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ
Դեկտեմբեր 27, 2018 | 16:15
Կրթություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆ

Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ակտիվացրել է իր գործունեությունն ինչպես միջազգայնացման ոլորտում, այնպես էլ արդյունավետ համագործակցություն ծավալել միջազգային կառույցների և արտերկրի գիտական հաստատությունների հետ: Այդ գործունեության շրջանակում իրականացրած աշխատանքների մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ:
Faculty-of-Law-summarizes-2018

- Պարո՛ն Ղազինյան, կներկայացնե՞ք միջազգային այն կառույցները և արտերկրի գիտական հաստատությունները, որոնց հետ համագործակցել է ֆակուլտետը վերջին մեկ տարվա ընթացքում:

- Մեր ֆակուլտետն այս տարի ևս արդյունավետորեն համագործակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («GIZ») Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչների իրավական համապատասխանեցման ծրագրի, «IRZ» -ի (Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ) հետ, նախորդ տարի համագործակցության հուշագիր ենք կնքել «ICRC»-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակություն) հետ: Տարբեր ձևաչափերով համագործակցել ենք Ֆրանսիայի, Սլովենիայի և Լեհաստանի առաջատար բուհերի հետ: Բացի այդ՝ վերջին մեկ տարում ֆակուլտետը շարունակել է ակտիվորեն մասնակցել միջազգային մասնագիտական ծրագրերին, իսկ ուսանողները՝ միջազգային մրցույթների ու դատախաղերի:

 - Ձեր ֆակուլտետը և «GIZ»-ի իրավական ծրագիրն արդեն տասը տարի է, ինչ համագործակցում են: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել այս ընթացքում:

-Այս ընթացքում «GIZ»- ի աջակցությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մշակվել են առարկայական նոր ծրագիր, ուսումնական ձեռնարկ, արդիական մեթոդիկայով կազմված քաղաքացիական իրավունք առարկայի խնդրագիրք,  աշխատանքներ են իրականացվել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ (սահմանադրական, քաղաքացիական, վարչական այլ ոլորտներում),  որոնց ակտիվորեն մասնակցել են մեր ֆակուլտետի ներկայացուցիչները, իրականացվել են ճանաչողական այցեր, հրավիրյալ դասախոսների դասախոսություններ, իսկ վերջին տարվա ընթացքում մեր ֆակուլտետի ուսանողներն (շուրջ 25 հոգի) ակտիվորեն ներգրավվել են «GIZ»–ի կողմից կազմակերպված ամառային, աշնանային և ձմեռային  դպրոցներին (սահմանադրական իրավունք, վարչական իրավունք, քաղաքացիական իրավունք):

«GIZ»-ի աջակցությամբ Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան շարունակել է երեխաների շրջանում իրավական գիտելիքների տարածումը (Street Law ծրագիր): Բացի այդ՝ աջակցություն է ցույց տրվել ֆակուլտետի տեխնիկական հագեցվածությունն ապահովելուն, մասնավորապես տրամադրվել են «Dell Touchscteen Ultra HD LED Display» էլեկտրոնային գրատախտակ և «BENQ Digital Projector MW533 (HDMI out)» պրոեկտորներ և այլն, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգի համալսարանի համապատասխան կենտրոնի հետ իրականացվող դասավանդման նոր մեթոդների կիրառումը ֆակուլտետում: Հաջորդ տարի նույնպես  նախատեսվում է նոր տեխնիկական միջոցների տրամադրում:

Համագործակցության շրջանակում հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուսումնական տարվա ընթացքում «Վարչական դատավարություն» դասընթացի մշակման և որպես հիմնական առարկա ֆակուլտետի բակալավրիատի ուսումնական պլան ներմուծելուն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներին աջակցելու ուղղությամբ, ինչը ենթադրում է առարկայական ծրագրի վերանայման գործընթացում գերմանացի փորձագետի ներգրավում և անհրաժեշտ ուսումնական նյութերի մշակում (մեթոդական ձեռնարկի և խնդրագրքի պատրաստում): Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով 2019 թ.-ի փետրվարին «GIZ»- ի  աջակցությամբ նախատեսվում է Իրավագիտության ֆակուլտետի դասախոսական կազմի ճանաչողական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավաբանական բուհեր:


-Իսկ ի՞նչ միջոցառումներ են իրականացվել «IRZ»-ի (Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ) հետ համագործակցության շրջանակում:

- «IRZ»-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցությունն իրականացվում է արդեն 6 տարի: Այս ժամանակահատվածում ֆակուլտետում դասախոսություններ են կարդացել «IRZ»-ի աջակցությամբ հրավիրված շուրջ տասը գերմանացի պրոֆեսորներ, դատավորներ, պրակտիկ աշխատողներ, իրականացվել են ուսանողական դատախաղեր, մեր ուսանողները և երիտասարդ դասախոսները մասնակցել են Գերմանիայում կազմակերպվող ամառային դպրոցների: Բացի այդ՝ աջակցություն է ցույց տրվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին, որոնք իրականացվել են հիմնականում ֆակուլտետի դասախոսների կողմից, իրականացվել է պրոբացիայի հիմնախնդիրներին նվիրված առարկայական դասընթացի ծրագրի մշակում, որը ներդրվել է «Կրիմինալոգիա» միջֆակուլտետային մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանում: Այդ նպատակով իրականացվել է նաև երիտասարդ դասախոսի վերապատրաստում Գերմանիայում:

2018 թ.-ի հոկտեմբերին «IRZ»-ի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցության շրջանակում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած՝ Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված երրորդ միջբուհական դատախաղը: Ֆակուլտետում վերջին տարվա ընթացքում հյուրընկալվել և ուսանողների համար պատիժ նշանակելու հիմնախնդիրներով դասախոսություններ են կարդացել  գործող երեք դատավորներ, որոնցից մեկը նաև դասախոսում է համալսարանում:

Այս ուսումնական տարվա ընթացքում հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Քրեական իրավունքի և Քրեական դատավարության ամբիոնների դասընթացների առարկայական ծրագրերը վերանայելու, խնդրագրքերի մշակման ուղղությամբ, ինչն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նույնպես նախատեսվում է դասախոսական կազմի այցելություն Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավաբանական բուհեր:

- Պարո՛ն Ղազինյան, նախորդ տարի համագործակցության հուշագիր կնքեցիք «ICRC»-ի (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակություն) հետ: 

- «ICRC» կազմակերպության հետ հուշագրի կնքումն իրավաբանորեն ամրագրեց նշված կառույցի հետ Իրավագիտության ֆակուլտետի արդեն 10 տարուց ավելի իրականացվող համագործակցությունը: Նախկինում իրականացված ծրագրերը վերաբերել են հիմնականում  մեր ուսանողների մասնակցությանը միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթներին և ամառային դպրոցներին:

Վերջին տարվա ընթացքում «ICRC» կազմակերպության աջակցությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3 ուսանողներ մասնակցել են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված ամառային դպրոցների, բացի այդ՝ կազմակերպությունը աջակցել է 2018 թ. մեր ուսանողական թիմի մասնակցությանը Նյուրնբերգի միջազգային դատախաղին: Նշված կառույցի աջակցությամբ մեր ուսանողական թիմն այս տարի մասնակցելու է միջազգային մարդասիրական իրավունքի՝ «Jean-Pictet» հեղինակավոր մրցույթին, որը տեղի կունենա 2019 թ. ապրիլին Ֆրանսիայի Օբեռնե քաղաքում:

-Նշեցիք, որհամագործակցում եք նաև արտասահմանյան բուհերի հետ: Ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում այդ համագործակցությունների արդյունքում: 

- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն արդյունավետ համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի Մոնտպելիե համալսարանի հետ, որի հետ  համագործակցության շրջանակում նախորդ տարիներին մեր ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչները դասախոսություններով հանդես են եկել Մոնտպելիեում, ինչպես նաև երկու բուհերի ներկայացուցիչներ մասնակցել են կոնֆերանսների: Նշեմ նաև, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաև Ֆրանսիայի «L՛Ancillaire» կազմակերպության հետ, որը 2016 թ.-ից սկսած ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ձևով կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին: Այս ընթացքում կրթաթոշակ են ստացել 22 ուսանողներ:

Նախորդ տարվա ընթացքում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էին Սլովենիայի Լյուբլյանայի և Պրիմորսկայայի համալսարանների ներկայացուցիչները, որոնք մասնակցեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված գիտաժողովին: Գիտաժողովի ընթացքում նաև համագործակցության հուշագիր է կնքվել Լյուբլյանայի և մեր ֆակուլտետի միջև:

Այս ուսումնական տարվա ընթացքում էլ նախատեսվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի այցելությունը Լյուբլյանայի համալսարան, որտեղ նա հանդես կգա դասախոսություններով:

Տեղեկացնեմ նաև, որ նախորդ տարվա ընթացքում մեր ֆակուլտետում էին հյուրընկալվել Վարշավայի (Լեհաստան) համալսարանի ներկայացուցիչները, որոնք նույնպես մասնակցեցին մեր կողմից կազմակերպված գիտաժողովին: Բազմակողմանի համագործակցության ծրագրեր են իրականացվում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, ՌԴ կառավարությանը կից Օրենսդրության և համեմատական օրենսդրության գիտահետազոտական ինստիտուտի հետ:

- Պարո՛ն Ղազինյան, իսկ ի՞նչ մասնագիտական միջազգային ծրագրերի են մասնակցել Իրավագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները:

- Նախորդ տարվա ընթացքում ԵՊՀ-ի կողմից՝ «NAPA»-ի (Հայաստանում Արդարադատության ակադեմիայի համար հակակոռուպցիոն և մարդու իրավունքներին վերաբերող դասընթացների մշակում) և ամերիկյան «INL» կառույցի աջակցությամբ մշակվել են դասընթացներ (մոդուլներ) ՀՀ արդարադատության ակադեմիայի համար: Ֆակուլտետից ներգրավված են եղել 7 դասախոսներ, որոնք իրականացրել են դասընթացների մշակումը, դասավանդումը և պատրաստել են դասավանդողներ:  Ամերիկյան «HAI» (Անչափահասների արդարադատության բարելավման և դեռահասների՝ մարդու իրավունքների առաջխաղացման) կազմակերպության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համագործակցության շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն՝ տարածաշրջանում անչափահասների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ: Ֆակուլտետից ծրագրին ներգրավված են ավելի քան 10 աշխատակիցներ: Դրա շրջանակում իրականացվել են թրեյնինգներ տարածաշրջանի երկրների մասնագետների մասնակցությամբ, գիտագործնական միջազգային համաժողով, տարբեր քննարկումներ, հրատարակվել են հիմնախնդրին նվիրված մի շարք հոդվածներ: Հաշվի առնելով ծրագրի հաջող ընթացքը՝ համակարգող կողմը առաջարկել է ծրագիրը երկարացնել ևս 3 տարով:

Նախորդ տարվանից սկսած՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը համագործակցում է Միացյալ Թագավորության Նոթինգեմի համալսարանի հետ, որի շրջանակում ամերիկյան «INL» կազմակերպության աջակցությամբ իրականացվում է դասընթացների մշակում ՀՀ փաստաբանների դպրոցի համար: 2019 թ. հունվարի վերջին էլ նախատեսվում է Նոթինգեմի համալսարանի և ԵՊՀ-ի միջև հուշագրի ստորագրում, որն ընդգրկելու է համագործակցության տարբեր ուղղություններ, այդ թվում նաև համատեղ մագիստրոսական ծրագրի իրականացում:  

Արձանագրենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում նախորդ տարվա ընթացքում հյուրընկալվել են նաև արտասահմանյան երկրների իրավակիրառ ոլորտի ներկայացուցիչներ (օրինակ՝ Նիդեռլանդների Թագավորության դատական խորհրդի ներկայացուցիչները), որոնք հանդիպումներ են ունեցել դասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

- Իսկ ի՞նչ մասնակցությունն են ունեցել ուսանողները ֆակուլտետի միջազգայնացման գործում:

- Իրավագիտության ֆակուլտետի ձեռքբերումներից է նաև մեր ուսանողների մասնակցությունը միջազգային մրցույթներին ու դատախաղերին, որոնք աստիճանաբար ընդլայնում են մասնակցության աշխարհագրությունը:

Մասնավորապես այս տարվա ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ներկայացել են միջազգային քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված Նյուրնբերգի դատախաղին, մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված Նելսոն Մանդելայի մրցույթին (Ժնև), միջազգային ներդրումային իրավունքին նվիրված Ֆրանկֆուրտի մրցույթին:

Այս տարի դատախաղերին և մրցույթներին ֆակուլտետի ուսանողական թիմերի մասնակցության շրջանակը ավելի է ընդարձակվել: 2019 թ. ֆակուլտետի թիմերը մասնակցելու են հեղինակավոր մի շարք նմանատիպ մրցույթների:

Մասնավորապես հայտ է ներկայացվել մասնակցելու միջազգային հանրային իրավունքի «JESSUP», մարդու իրավունքների հիմնախնդիրներին նվիրված «ELSA», միջազգային մարդասիրական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված «Jean-Pictet», միջազգային առևտրային իրավունքին նվիրված «Willem C Vis» մրցույթ-դատախաղերին մասնակցելու համար: Նախատեսվում է նաև մասնակցություն միջազգային քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված Նյուրնբերգի, Նելսոն Մանդելայի և Հաագայի մրցույթներին:

Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am