Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԵՊՀ-ՈՒՄ
Հուլիս 19, 2019 | 18:00
Քաղաքականություն

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԵՊՀ-ՈՒՄ

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ հայտնելով իր դիրքորոշումը՝ կապված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից կենտրոնի լուծարման վերաբերյալ քննարկումների հետ:
Press-conference-Vahagn-Varagyan

Վահագն Վարագյանը մամուլի ասուլիսի սկզբում հայտնեց, որ վերջին շրջանում շատ է շրջանառվում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը, որպես կառուցվածքային ստորաբաժանում, տարբեր անվանումներով ԵՊՀ-ում գործում է 1990-ական թվականներից:

Նա նշեց, որ հարցը դիտարկում են 3 տեսանկյունից՝ բարոյական, քաղաքական և իրավական: Խոսելով հարցի բարոյական բաղադրիչի մասին՝ Վահագն Վարագյանը փաստեց, որ դեռևս երկու ամիս առաջ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրում էին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդի նախագահը մի քանի անգամ շեշտեց, որ ռեկտորի ժ/պ-ն ընտրվում է օպերատիվ կառավարման համար, որի խնդիրներից մեկը, ըստ կենտրոնի տնօրենի, ըստ երևույթին կենտրոնի լուծարման հարցն է:

Վահագն Վարագյանը փոխանցեց, որ նիստի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել էր համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց գործունեության վերաբերյալ սկսել քննարկումներ՝ տալով հիմնավորումներ և գնահատականներ՝ ելնելով նոր ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունից. «Այսպիսինն էր նրա դիրքորոշումը, որը պետք է արվեր առաջիկայում»:

«Սակայն ընդամենը մեկ ամիս անց ԵՊՀ նախկին ռեկտորը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց գիտխորհրդի կողմից հաստատված՝ համալսարանի կառուցվածքային ստորաբաժումների փոփոխության հարցը, որում ներառված էր նաև մեր կենտրոնի միավորումը Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ: Հենց նիստի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկեց միանգամից քվեարկության դնել նաև կենտրոնի լուծարման հարցը, որը թերևս անօրինական էր: Սակայն եղավ քվեարկություն 3 ասպեկտով, բայց չընդունվեց»,- ասաց Վահագն Վարագյանը:

Վահագն Վարագյանի տեղեկացմամբ, այժմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հարցը քվեարկության է դրվում հարցման կարգով: Նրա փոխանցմամբ, նման ձևով քվեարկության են դրվում այն հարցերը, որոնք չեն ենթադրում քննարկում. «Սակայն այսքան քննարկված, տարբեր տեսակետների թիրախ դարձած հարցը քվեարկության է դրվում հարցման կարգով, ինչը նույնպես անօրինական է: Ստացվում է, որ ամեն ինչ անում են, որ կենտրոնն անօրինական լուծարվի»:

Ներկայացնելով հարցի մյուս բաղադրիչը՝ Վահագն Վարագյանը նշեց, որ իր քաղաքացիական դիրքորոշումը մշտապես հայտնել է սոցիալական հարթակներում. «Բոլորն էլ տեսել են, որ ես չեմ կիսում այս իշխանությունների հայացքները և կառավարման մեթոդները: Այս հարցն այսքան քննարկելով ու շրջանառության մեջ դնելով՝ արդեն կարծում եմ, որ քաղաքական իմ հայացքների համար են փորձում ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել այլակարծությունից, չնայած քաղաքական իմ դիրքորոշումը երբեք իմ պարտականությունների հետ չեմ խառնել»:

Անցնելով հարցի իրավական մասին՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենը հայտնեց, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստն անօրինական է:

«Մի քանի անգամ շեշտել եմ, որ իշխանությունների կողմից, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ոտնահարվում է ԵՊՀ կանոնադրությունը: Ես ենթադրում եմ, որ աշխատանքները համակարգում է նա: Եթե նայենք ԵՊՀ կանոնադրությունը, ապա կտեսնենք, որ կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխության, վերամիավորման, լուծարման վերաբերյալ հարցերը պետք է քննարկվեն գիտական խորհրդում, ապա ռեկտորը դրանք ներկայացնի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Այսինքն՝ պետք է լինեն գիտխորհրդի որոշում և ռեկտորի կողմից ներկայացում, սակայն նիստի ընթացքում լուծարման հարցն օրակարգ է մտցրել Հոգաբարձուների խորհրդի նախագահը, որի իրավունքը նա չուներ: Բացի դրանից՝ տեղեկանք-հիմնավորում է ներկայացրել կենտրոնի գործունեության վերաբերյալ, որին ես պատասխանել եմ՝ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին տեղեկացնելով, որ փաստերը խեղաթյուրված են»:


Հարցի իրավական մյուս կարևոր բաղադրիչը, ըստ Վահագն Վարագյանի, այն է, որ անցկացվում է Հոգաբարձուների խորհրդի նիստ՝ առանց օրակարգի հաստատման. «Ցանկացած մարդ, որն ունի իրավական նվազագույն գիտելիքներ, կարող է փաստել, որ յուրաքանչյուր նիստի սկզբում հաստատվում է օրակարգը, ապա նոր անցնում դրա քննարկմանը»:

Մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու են լուծարում կենտրոնը, այլ ոչ թե փոխում տնօրենին, եթե հիմքում քաղաքական հայացքներն են, Վահագն Վարագյանը պատասխանեց, որ ինքն ունի աշխատանքային անժամկետ պայմանագիր ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի հետ, և իրեն առանց հիմնավորման չեն կարող ազատել աշխատանքից:

«Այժմ նրանք ունեն երկու ճանապարհ: Կամ ինձ պետք է ազատեն աշխատանքից՝ առանց հիմնավորման, որը նաև բարոյական առումով ճիշտ կլիներ, քանի որ կենտրոնը միայն ես չեմ: Կենտրոնն ունի 5.5 հաստիք՝ ներառյալ իմը, և մյուս աշխատակիցների նկատմամբ այս վերաբերմունքը շատ վատ է: Կամ էլ Հոգաբարձուների խորհրդի նախագահը և մյուս կազմակերպիչները պետք է հրապարակային ներողություն խնդրեն կենտրոնի աշխատակիցներից և ասեն, որ ունեցել են իրավական ցածր գիտելիք, սխալվել են, այդ հարցը հանում են օրակարգից և ընդհանրապես չեն խոսում ապօրինի այդ նիստի մասին: Դա կլինի ընդունելի»,- պարզաբանեց Վահագն Վարագյանը:

Նա ասաց, որ անձամբ ինքը չի ակնկալում ներողություն: Պարզապես մտահոգվում է կենտրոնի աշխատակիցների հոգեբանական վիճակով և այն հանգամանքով, որ կիրառվում են տարբեր մեթոդներ. «Աշխատակիցներին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ գործերի առնչությամբ, որոնց հետ կապ չունեին: Այս ամենի լուծումը ներողություն խնդրելն է, իսկ աշխատանքային թերացումների մասին լավ կլինի բարձրաձայնել»:

Լրագրողներից մեկին այն հարցին, թե որն է լինելու իր հաջորդ քայլը, Վահագն Վարագյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով, Հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկում են չանցկացնել քննարկում: Նա ասաց, որ այս ընթացքում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ կարծիքներ են հայտնել կենտրոնի գործունեության վերաբերյալ, բացի դրանից՝ որպես աջակցություն՝ ստացել են բազմաթիվ հաղորդագրություններ և զանգեր. «Երկուշաբթի ես գնում եմ արձակուրդ, կվերադառնամ սեպտեմբերին և կորոշեմ, թե ինչպես եմ պայքարելու իմ իրավունքների համար: Իրավական ճանապարհով պայքարելու առումով դեռևս որոշում չունեմ, բայց չեմ բացառում»:
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե ինչ արդյունավետություն ունի կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ, օրինակ, Դավիթ Պետրոսյանը փաստում էր, որ այն ազդում է ՈՒԽ-ի ինքնավարության վրա, և շրջանառվում էին լուրեր, թե իրականում ցանկություն կա այլ կենտրոն ստեղծելու:

Վահագն Վարագյանն ի պատասխան ասաց, որ այլ կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն իշխանություններին ու ռեկտորին՝ հասկանալու նրանց մտադրությունը: Խոսելով Դավիթ Պետրոսյանի մասին՝ նա ասաց, որ վերջինս եղել է ուսանողական կառույցների ակտիվ անդամ, փորձառություն է ձեռք բերել. «Ինձ համար սկզբունքային է մեզ հետ ճանապարհ անցած մարդկանց մասին ասել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»:

Կենտրոնի գործունեությանն էլ անդրադառնալով՝ Վահագն Վարագյանը փաստեց, որ իր ղեկավարման ընթացքում այն մեթոդական աջակցություն է ցուցաբերել ոչ միայն ՈւԽ-ին: Նրա տեղեկացմամբ, այս ընթացքում ստեղծվել են տարբեր ակումբներ, ուսանողական կառույցներ՝ ռազմական և մարտական ակումբներ, ավագների խորհուրդ, գործում է ՈՒԳԸ-ն և այլն:

Պատասխանելով հարցերին, թե դադարեցնելով իր անդամակցությունը ՀՀԿ-ին՝ հնարավո՞ր է, որ շարունակի ղեկավարել կենտրոնը, և ի՞նչ անելիքներ ունի ԵՊՀ ուսանողությունը՝ կապված կենտրոնի հետ, եթե անցկացված հարցումից հետո մերժել են կենտրոնի փակման առաջարկությունը, Վահագն Վարագյանն ասաց, որ իրականում հարցում չի անցկացվել, հիմնավորում չկա. «Ուղղակի ճաշակի և մոտեցման հարց է: Ցանկանում են ազատվել անցանկալի մարդկանցից, քանի որ առաջիկայում ռեկտորի ընտրություն պետք է լինի, ուզում են ԵՊՀ-ում այնպիսի միջավայր ապահովել, որ այլակարծություն չլինի»:

Պարզաբանելով կուսակցական իր պատկանելիության հարցը՝ Վահագն Վարագյանն ասաց, որ իր համար հայրենիքը գերագույն արժեք է, և հենց նժդեհյան գաղափարախոսությամբ առաջնորդվելն է ՀՀԿ անդամ դառնալու հիմքը եղել. «Իհարկե, դա արդեն քաղաքական գործընթաց է, բայց ես դա երբեք չեմ խառնում համալսարանական իմ գործունեությանը: Ես շարունակելու եմ մնալ ՀՀԿ անդամ»:

Հարցին, թե այս գործընթացները խոչընդոտել են արդյոք կենտրոնի գործունեությանը, Վահագն Վարագյանը պատասխանեց՝ այո՛: Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» ծրագրով սովորող ուսանողների համար պետք է դասախոսություններ անցկացվեին, բայց չստացվեց: Կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ սեպտեմբերին անպայման կկազմակերպվեն դրանք:

Իսկ հարցին, թե ըստ նրա՝ կենտրոնը շարունակելո՞ւ է գործել, Վահագն Վարագյանը պատասխանեց, որ անօրինական փաստերի առկայությամբ պետք է չեղարկել լուծարումը, իսկ հարցին, թե դատական ինչ գործընթացներ կարող են լինել, կենտրոնի տնօրենն ասաց, որ նիստն ապօրինի և անօրինական է, և իր փաստաբան ընկերների հետ քննարկում է դրա վիճարկման հարցը:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե մասնակցելո՞ւ է արդյոք վաղվա նիստին, Վահագն Վարագյանը պարզաբանեց, որ ամեն ինչ կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով. «Ես լսել եմ նաև, որ զանգում են, ասում՝ ստորագրեք կողմ և հետ ուղարկեք: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ կենտրոնը լուծարվի: Վաղն ամփոփվելու են տվյալները: Բարոյական ասպեկտը սա է: Այսքան քննարկվող հարցն այլևս չեն քննարկում»:


Մամուլի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյությում:


Քնար Միսակյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am