Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՄԱՍ 2)
Ապրիլ 24, 2020 | 11:55
Քաղաքականություն

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ՄԱՍ 2)

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Անհրաժեշտ էր անմիջապես ձեռնամուխ լինել քայքայված երկրի տնտեսության ու մշակույթի զարգացմանը, որի համար բարձրակարգ մասնագետների խիստ կարիք էր զգացվում: Չնայած հանրապետության չափազանց ծանր պայմաններին, առաջնահերթ խնդիրներից էր համալսարանի վերականգնումը:
Reopening-of-YSU

Եվ ՀՍԽՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանը 1920 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրեց իր թիվ 1 առաջին հրամանը՝ «Երևանի համալսարանը վերակազմելու մասին»: Որոշվեց Երևանի Աբովյան փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի սև տուֆաշեն երկհարկանի շենքի առաջին հարկը հատկացնել վերաբացվող համալսարանին: Ստեղծվեց հանձնաժողով (նախագահ` Գրիգոր Չուբարյան) վերակազմելիք համալսարանի կանոնադրությունը մշակելու համար:

  

1920 թ. դեկտեմբերի 28-ին լուսժողկոմատում հաստատվեց համալսարանի 57 հաստիք: Սակայն համապատասխան կադրեր չունենալու պատճառով նշանակվեցին 23-ը. Հասարակագիտության ֆակուլտետում՝ Մանուկ Աբեղյան, Նիկոլ Աղբալյան, Արսեն Տերտերյան, Գրիգոր Ղափանցյան, Ռուբեն Աբրահամյան, Լևոն Լիսիցյան, Հակոբ Մանանդյան, Գրիգոր Մելիք-Ալավերդյան, Գուրգեն Պիճիկյան, Սիրական Տիգրանյան, Գուրգեն Էդիլյան, Թորոս Թորամանյան, Գրիգոր  Չուբարյան,  Արշամ  Խոնդկարյան,  Բնագիտական  ֆակուլտետում՝  Ալեքսանդր  Հակոբյան, Տ. Նալբանդյան, Արամ Վարդապետյան, Ավետիք Տեր-Պողոսյան, Դավիթ Զավրիյան, Գուրգեն Գուրգենյան, Ստեփան Ղամբարյան, Կոնստանտին Սավիչ-Զաբլոցկի և Երվանդ Կողբետլյանց:

  

Շուրջ մեկամսյա նախապատրաստական աշխատանքներից հետո համալսարանի հանդիսավոր վերաբացման արարողությունը տեղի ունեցավ 1921 թ. հունվարի 23-ին Ստեփան Շահումյանի անվան բանվորական ակումբի դահլիճում, որի տեղում այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքն է: Առաջին դասախոսությունը կարդալու պատիվն ունեցավ անվանի իրավաբան Գրիգոր Չուբարյանը: Հունվարի 24-ին վերսկսվեցին 1920 թ. մայիսին ընդհատված պարապմունքները: Վերաբացված համալսարանը կոչվեց Երևանի ժողովրդական համալսարան և նախկին մեկ ֆակուլտետի փոխարեն բացվեց երկու` բնագիտական ու հասարակագիտական ֆակուլտետ: Համալսարանի ռեկտոր ընտրվեց ականավոր պատմաբան Հակոբ Մանանդյանը:

 

Սակայն 1921 թ. փետրվարի կեսերին սկսված քաղաքացիական կռիվների հետևանքով Երևանի ժողովրդական համալսարանը դադարեց գործելուց: Ապրիլին քաղաքացիական կռիվներն ավարտվեցին, բայց համալսարանի պարապմունքները հնարավոր եղավ վերսկսել միայն նույն թվականի հոկտեմբերի 10-ին:

 

 1921 թ. համալսարանն ուներ 5 ֆակուլտետ. մանկավարժական, խորհրդային շինարարության, արևելագիտական, գյուղատնտեսական և տեխնիկական:

 

 Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրելու նպատակով 1921-1923 և 1924-1928 թթ. հրավիրվեցին եվրոպական և այլ համալսարաններ ավարտած բանիմաց ու փորձառու մասնագետներ, որոնք տարբեր քաղաքներից անմիջապես ժամանեցին Հայաստան, քանի որ Երևանի համալսարանի վերաբացումը բացառիկ իրադարձություն էր հայ ժողովրդի համար: Այնքան մեծ էր նրանց ոգևորությունն ու մղումը համալսարանում աշխատելու և իրենց գիտելիքներն ուսանողներին փոխանցելու, որ եղան նվիրյալներ, որոնք, ժամանակ չկորցնելով, Երևան ժամանեցին նույնիսկ ապրանքատար գնացքով:

  

Կառավարության 1923 թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ Երևանի ժողովրդական համալսարանը վերանվանվեց ՀՍԽՀ պետական համալսարան:

 

 Համալսարանն իր հիմնադրման առաջին օրերից հատուկ ուշադրություն է դարձրել ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: 1920 թ. պարապմունքների հիմնական ձևը դասախոսությունն էր, որի նյութն ընտրում էին դասախոսները, իսկ Երևանի ժողովրդական համալսարանում, որն արդեն ուներ նաև բնագիտական ֆակուլտետներ, դասախոսությունների հետ մեկտեղ կազմակերպվում էին գործնական, լաբորատոր աշխատանքներ և սեմինարներ, որոնք ամրապնդում ու խորացնում էին ուսանողի՝ լսարանում ստացած տեսական գիտելիքները:

  

Բնագիտական ֆակուլտետներում 1923 թվականից հիմք դրվեց նաև արտադրական պրակտիկային, որը կարևորվում էր ուսանողի տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու առումով: Շուտով այն պարտադիր դարձավ համալսարանի բոլոր ֆակուլտետներում:

 

Ուսուցման գործընթացի առաջնահերթ խնդիրներից էր ուսանողությանն անհրաժեշտ դասագրքերով ու ձեռնարկներով ապահովելը: 1922 թ. համալսարանում ապակետիպ տպագրության սկզբնավորումից հետո դասախոսներից շատերը ձեռնամուխ եղան դասագրքերի թարգմանության և հայերեն ձեռնարկների կազմման գործին:

 

Վերաբացված համալսարանն ուներ աղքատիկ նյութատեխնիկական բազա. չկային լաբորատորիաներ, կաբինետներ, գրադարաններ արհեստանոցներ, գործնական աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ, չէին բավարարում լսարանները:

 

1922-1923 ուստարում համալսարանն արդեն ունենալով հաստատված բյուջե, ինչպես նաև զանազան արտաբյուջետային գումարներ, որոնք ստացվում էին տարբեր կազմակերպություններից, երբեմն էլ առանձին անհատների նվիրատվություններից, սկսեց ընդլայնվել: Հայաստանի ժողովրդական տնտեսության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների համար կադրեր պատրաստելու նպատակով բացվեցին նոր ֆակուլտետներ, ամբիոններ ու մասնագիտություններ, լաբորատորիաներ, կաբինետներ ու արհեստանոցներ: Համալսարանի վարչությունը, կառավարության օժանդակությամբ, հիմնեց քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, հանքաբանության կաբինետ, մեխանիկական արհեստանոց և այլն:

 

1922 թ. համալսարանի դասախոսների ջանքերով ստեղծվեցին վերլուծական քիմիայի, ֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, կենդանիների ֆիզիոլոգիայի, հյուսվածաբանական, իսկ 1925 թ.՝ ֆիզիոլոգիական քիմիայի և դեղագործության լաբորատորիաները, անատոմիայի, ինչպես նաև մի շարք այլ աշխատանոցներ ու արհեստանոցներ, որոնցից յուրաքանչյուրի բացումը կարևոր իրադարձություն էր համալսարանի կյանքում: 1925 թ. համալսարանը դասախոս Հարություն Անժուրին գործուղեց Փարիզ՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, և այդ գործը նա կատարեց պատվախնդրորեն: Այսօր արդեն այդ սարքավորումներից մի քանիսը ԵՊՀ պատմության թանգարանի ցուցանմուշների շարքում են:

 

Հիմնադրված լաբորատորիաների համար տարբեր հանրապետություններից ու արտերկրից ստացվում էին ռենտգեն ապարատ, մանրադիտակներ և այլ թանկարժեք սարքավորումներ: 1926 թ. համալսարանի լաբորատորիաների համար սարքավորումներ է ձեռք բերել նաև անվանի ֆիզիոլոգ, այն ժամանակ Լենինգրադի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Օրբելին:

 

1925 թ. Ալ. Թամանյանի նախագծով սկսվեց անատոմիկումի նոր շենքի կառուցումը, որը նպաստեց համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսումնագիտական աշխատանքների զարգացմանը, իսկ 1927 թ. Տերյան փողոցում կառուցվեց մի նոր մասնաշենք (Պոլիտեխնիկական ինստիտուտի հին մասնաշենքը), որտեղ տեղավորվեցին համալսարանի լաբորատորիաները:

 

Շրջանային փողոցում (այժմ՝ Կորյունի փող.) կառուցվեց երկհարկանի, 25 սենյակից բաղկացած ուսանողական հանրակացարան, որը Երևանի առաջին շենքերից էր, իսկ նույն փողոցի մի այլ հատվածում՝ եռահարկ հանրակացարան՝ դասախոսների համար:

  

1924 թ. Ալ. Թամանյանը նախագծեց ՀՍԽՀ պետական համալսարանի ընդհանուր հատակագիծը, որը մասն էր Երևանի գլխավոր հատակագծի և նախատեսում էր համալսարան 2000 ուսանողի համար: Այն ընդգրկում էր Աստաֆյան (ներկայիս՝ Աբովյան) փողոցում գտնվող հիմնական շենքի շրջակա շուրջ 25 հեկտար տարածք` Աբովյան, Տերյան և Սունդուկյան (այժմ՝ Մաշտոցի պողոտա) փողոցների` Շրջանային (այժմ` Կորյունի) փողոցից հյուսիս ընկած ամբողջ հատվածը: Ըստ այդ հատակագծի` համալսարանի գլխավոր մասնաշենքից հարավ կառուցվեցին Բժշկական ֆակուլտետի տեսական ամբիոնների համալիրը, կլինիկաների շենքերը, ապա՝ Աստղադիտարանը, Գյուղատնտեսական և Պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը:

  

Շինարարական աշխատանքների ծավալումը հնարավորություն ընձեռեց ընդլայնելու բուհի ուսումնաօժանդակ հիմնարկների ցանցը, որի շնորհիվ համալսարանը դարձավ ուսումնագիտական կենտրոն՝ արժանանալով համընդհանուր ճանաչման:

  

1925 թ. համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետը և Մանկավարժական ֆակուլտետի պատմագրական բաժինը տվեցին առաջին 58 շրջանավարտները: 1928-1930 թթ. մանկավարժական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը տվեց 22 շրջանավարտ: Հետագա տարիներին համալսարանն ավարտեցին նորանոր բարձրորակ մասնագետներ՝ տնտեսագետներ, իրավաբաններ, բժիշկներ ու ճարտարագետներ, որոնց կարիքը մեծապես զգացվում էր երկրի կրթության և ժողովրդական տնտեսության տարբեր ոլորտներում:

 

Տեխնիկական ֆակուլտետն ավարտած 47 ճարտարագետները մեծ աշխատանք կատարեցին ինչպես նախագծային հիմնարկների ստեղծման ու նրանց գործունեության ծավալման, այնպես էլ շինարարության բնագավառում, իսկ ճարտարապետներ Հովհաննես Մարգարյանը, Մարկ Գրիգորյանը, Սամվել Սաֆարյանը և ուրիշներ համալսարանն ավարտելուց հետո, ակադեմիկոս Ալ. Թամանյանի ղեկավարությամբ, ձեռնարկեցին քաղաքամայր Երևանի և հանրապետության մյուս քաղաքների ու շրջանների նախագծումն ու կառուցապատումը:

 

Մինչև 1930 թ. չորս անգամ շրջանավարտներ ունեցավ Բժշկական ֆակուլտետը (137 բժիշկ), որոնք հերոսական աշխատանք կատարեցին ինչպես Հայաստանի շրջաններում տարածված համաճարակային հիվանդությունների (հատկապես մալարիայի) դեմ արդյունավետ պայքարում, այնպես էլ առողջապահական գործը կազմակերպելու՝ հիվանդանոցներ և բժշկական կետեր հիմնելու ուղղությամբ:

  

1925-1930 թթ. շրջանավարտների թիվը հասնում էր 931-ի, որոնց մի մասը աշխատանքի անցավ համալսարանում, մյուսը՝ հանրապետության գյուղական շրջաններում, իսկ շատերն էլ գիտահետազոտական գործունեություն ծավալեցին գիտության տարբեր բնագավառներում՝ հետագայում դառնալով անվանի գիտնականներ:

  

Այդուհանդերձ, որակյալ մասնագետների պակասը հանրապետությունում դեռևս զգալի էր: 

  

1923-1924 ուստարվանից համալսարանը ձեռնամուխ եղավ դասախոսական կադրերի պատրաստման կարևոր գործին: Լավագույն ուսանողներն ընդգրկվում էին լաբորանտական և ասիստենտական աշխատանքներում՝ հետագայում դասախոսական աշխատանքի անցնելու նպատակով: Ավագ սերունդը մեծ հոգատարությամբ էր շրջապատում նրանց և աճեցնում բարձրորակ դասախոս-մանկավարժներ: Այս գործընթացը 1928 թվականից ստանում է կազմակերպված բնույթ, երբ ԵՊՀ-ում հիմնադրվում է ասպիրանտուրա: Հաջորդ տարիներին ավելանում է ասպիրանտների թիվը և նրանցից շատերը գործուղվում են գիտական խոշոր կենտրոններում (Մոսկվա, Լենինգրադ) մասնագիտանալու:

  

ՀՍԽՀ լուսժողկոմատը և համալսարանի վարչությունը մտավորականության լավագույն ներկայացուցիչների ուժերի խելամիտ օգտագործման և դասախոսական նոր կադրերի պատրաստման միջոցով կարողացան լուծել համալսարանը պրոֆեսորադասախոսական որակյալ կադրերով ապահովելու դժվարին և խիստ կարևոր խնդիրը: 

 

Հայաստանի կրթական համակարգի ստեղծումը

  

1930 թ. ԽՍՀՄ-ում իրականացվում է բարձրագույն դպրոցի ընդհանուր վերակառուցում: Համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հիմքի վրա ՀՍԽՀ ժողկոմխորհի 1930 թ. մարտի 7-ի որոշմամբ արդեն ստեղծվել էր Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական  Հանրապետության  ժողովրդական  կոմիսարների  խորհրդի 1930 թ. հունիսի 14-ի որոշմամբ վերակառուցվեց նաև ՀՍԽՀ պետական համալսարանը: Մի քանի ֆակուլտետների հիմքի վրա ստեղծվեցին ինքնուրույն ինստիտուտներ. Տեխնիկական ֆակուլտետը վերածվեց Ինժեներատեխնիկական (շինարարական) ինստիտուտի, Տնտեսագիտական ֆակուլտետը` Առևտրակոոպերատիվ ինստիտուտի, Բժշկական ֆակուլտետը` Բժշկական ինստիտուտի, Մանկավարժական ֆակուլտետը` Մանկավարժական ինստիտուտի: Վերջինս 1930-1933 թթ. զբաղեցնում էր համալսարանի շենքը և կոչվում էր Մանկավարժական ինստիտուտ:

 

Այսպիսով, համալսարանի հիմքի վրա ձևավորվեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը:

  

1933 թ. հունիսի 10-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ ՀՍԽՀ Ժողկոմխորհի կառուցման հանձնաժողովին առաջարկվում է երկամսյա ժամկետում կառուցել համալսարանի շենքի երրորդ հարկը:

 

Այդ շրջանում Խորհրդային Միության ողջ տարածքում մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնումը, իրոք, կենսական անհրաժեշտություն էր, մինչդեռ համալսարանները ճյուղային ինստիտուտների վերածելը ոչ միայն չէր արդարացվում, այլև կոպիտ սխալ էր, որը, բարեբախտաբար, շտկվեց և որոշ ժամանակ անց համալսարանները կրկին վերաբացվեցին:

 

ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի 1933 թ. հուլիսի 15-ի որոշմամբ, որը բխում էր երկրի ժողովրդական տնտեսության, գիտության ու տեխնիկայի զարգացման առավել բարձր պահանջներից, նույն թվականի սեպտեմբերին կրկին վերաբացվում է Երևանի պետական համալսարանը՝ իր մեջ միավորելով Մանկավարժական և Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտները: Սեպտեմբերի 10-ին տեղի է ունենում համալսարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Աղասի Խանջյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը և ուրիշներ:

 

1934 թ. համալսարանից Մանկավարժական ֆակուլտետը վերստին անջատվում է և նրա հիմքի վրա ստեղծվում է մանկավարժական ինստիտուտը՝ որպես ինքնուրույն կառույց: Նույն թվականին բնագիտական ֆակուլտետը բաժանվում է երկու՝ Կենսաբանական և Քիմիական ֆակուլտետների, իսկ Տնտեսագիտական ֆակուլտետի բաժինների հիման վրա ստեղծվում են Երկրաբանական-աշխարհագրական և Խորհրդային շինարարության առանձին ֆակուլտետները: 1934-1935 թթ.  զգալի աշխատանք է տարվում համալսարանում ուսումնագիտական գործընթացի բարելավման ուղղությամբ:

 

1936-1937 ուստարում համալսարանում գործում էր ութ ֆակուլտետ. Պատմության, Բանասիրական, Իրավաբանական, Երկրաբանական-աշխարհագրական, Քիմիական, Կենսաբանական, Ֆիզիկամաթեմատիկական, Տնտեսագիտական:

ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվ. պատմության թանգարանի

տնօրեն  Հեղինե Գասպարյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Դիվանագիտության տեսություն ու արվեստ․ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը ԵՊՀ-ում

04.06.2025

Արտաքին քաղաքական թեմաներով հետազոտական աշխատանքներ, օտարազգի նոր ընկերներ և ունեցածի վերարժևորում. ԵՊՀ ուսանողը՝ Զալցբուրգի...

03.06.2025

ԵՊՀ-ում բացվեց Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն․ ՀՀ վարչապետը ծանոթացավ համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին

03.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Սովորիր Իրաքում» նախաձեռնությունը

06.04.2025 - 06.30.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am