Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «ՈՒՍԱՆՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԹԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարտ 05, 2019 | 15:30
Կրթություն

«ՈՒՍԱՆՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԹԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Վահագն Գևորգյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով բնագիտության ոլորտում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի:
Vahagn-Gevorgyan-in-focus

Վահագնը մեզ հետ զրույցում պատմում է իր հաջողությունների ու նվաճումների, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը յուրաքանչյուր տարի անցկացնում է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը: Այն անցկացվում է 2 փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ առանձին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով տարբեր ոլորտների ուսանողների միջև:

Այս տարի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ 15 բուհ ներկայացնող 37 ուսանող, որոնցից 8-ը սովորում են ԵՊՀ-ում: Վահագն Գևորգյանը ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:

Դեռևս դպրոցական վաղ տարիքից ես արդեն որոշել էի՝ կենսաբան եմ դառնալու:

2013 թ. ընդունվել եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ ուսանելու տարիներին ընտրել եմ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:

Բայց մինչ ԵՊՀ ընդունվելն իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից է 2013 թվականին Շվեյցարիայում անցկացված կենսաբանության միջազգային օլիմպիադայում ձեռք բերած բրոնզե մեդալը, որի համար ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել եմ հավաստագրով և խրախուսական նվերով:

Մեր ֆակուլտետում մթնոլորտն այնքան դրական է. դասախոսական կազմը շատ է օգնում ուսանողներին իրենց գիտական առաջընթացի համար: Առաջին կուրսում ակտիվ ուսանող եմ եղել, մասնակցել եմ ԵՊՀ-ում կազմակերպվող մի շարք միջոցառումների, սակայն տարիների ընթացքում, ավելի խորանալով մասնագիտության մեջ, սկսել եմ ավելի ակտիվ լինել գիտական աշխարհում:

Աշխարհի տարբեր երկրների գիտական ամսագրերում տպագրել եմ գիտական մի շարք հոդվածներ: Այս հարցում ինձ աջակցել են և՛ ֆակուլտետի դասախոսները, և՛ իմ ամբիոնի վարիչը: Ես այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ դեռևս երկրորդ կուրսից մեծ ոգևորությամբ աշխատում եմ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, սկզբում՝ որպես լաբորանտ, այնուհետև՝ որպես գիտաշխատող:

Ես համոզված եմ՝ ԵՊՀ-ում շատ կան լավագույն ուսանողներ, սակայն նրանք իրենց նպատակներին հասնելու համար պետք է ճիշտ ճանապարհ գծեն:

Ուսանողը պետք է իր շուրջը եղած ռեսուրսները ճիշտ օգտագործի: ԵՊՀ-ում առկա են այնքան ռեսուրսներ, որոնք մեր ուսանողները ճիշտ չեն օգտագործում: Ուսանողները դասախոսներից այնքան սովորելու բան ունեն. ուսանողը չպետք է սահմանափակվի միայն դասախոսություններով, այլ դասաժամերից դուրս պատրաստակամ դասախոսների հետ պետք է տարբեր փորձեր իրականացնի ԵՊՀ-ում գործող լաբորատորիաներում:

Հաջողության հասնելու համար մարդը պետք է հասկանա՝ ինչ է իրեն պետք, ու գծի նպատակին հասնելու ճանապարհը: Ամենակարևորն այն է, որ մարդը պետք է հաջողության հասնելու համար հաղթահարի իր մեջ եղած վախերը, ինչպես նաև աշխատասեր լինի:

Շատ ուսանողներ ավարտում են իրենց ֆակուլտետը՝ չգիտակցելով՝ ինչ են ուզում, ու ինչ է իրենց պետք: Կարծում եմ, որ յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիքից պետք է հասկանա՝ ինչ է ուզում դառնալ և ինչու, որպեսզի բուհում սովորելու տարիներին օգտագործի իրեն ընձեռված բոլոր հնարավորությունները՝ նպատակին հասնելու համար:

Նույնիսկ եթե մասնագիտական դասաժամերն ավելանան, ունենանք ավելի գերժամանակակից լաբորատորիաներ, միևնույն է, ուսանողները պետք է հասկանան, որ իրենք պետք է հարթեն իրենց ճանապարհը:

Դրա համար ուսանողը, գիտական ուսումնասիրություն կատարելուց զատ, պետք է տեղեկացված լինի նաև իր ոլորտին առնչվող աշխարհում իրականացվող ուսումնասիրություններին:

Ուսումն ավարտելուց հետո նախատեսում եմ զբաղվել գիտական աշխատանքով և տպագրել բազմաթիվ հոդվածներ: Նպատակս այն է, որ իմ ուսումնասիրությունների արդյունքները կիրառական բնույթ ունենան: Այժմ ես սնկերի կենսաքիմիայի հետ կապված ուսումնասիրություններ եմ կատարում, որոնց նպատակն է սնկերում նոր միացություններ հայտնաբերելը, որոնք էլ հետագայում հնարավոր է կիրառություն ունենան բժշկության և դեղաբանության մեջ:

Եթե կարողանամ ստեղծել դեղամիջոցներ կամ սննդային հավելումներ, որոնց շնորհիվ կփոխվի մարդկանց կյանքը, ես այն կհամարեմ մեծ հաջողություն: Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի փոքր հետազոտություններից են սկիզբ առնում կարևոր հայտնագործությունները: Գիտական իմ ուսումնասիրություններն իրականացնելու համար ես օգտագործում եմ ԵՊՀ-ում ինձ ընձեռված բոլոր հնարավորությունները:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը

13.08.2025

Գիտություն առանց սահմանների. գիտական նոր համագործակցություն ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի միջև

11.08.2025

Ֆիզիկայից դեպի ՏՏ ոլորտ․ ԵՊՀ ուսանողի հաջողության պատմությունը

08.08.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթի մասին

07.29.2025

Դամբարթոն Օուքսի անվան կրթաթոշակային մրցույթ

07.22.2025 - 11.01.2025

Ամերիկյան խորհրդի կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորություն

07.22.2025 - 09.01.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am