Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մարտ 09, 2020 | 14:59
Հասարակություն

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Ysu.am-ը զրուցել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունու հետ «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեության և Ֆրանկֆուրտում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովի մասին:
about-Union-Against-Genocide

- Պարո՛ն Հայրունի, «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի կազմում գրեթե բացառապես թուրք և քուրդ մտավորականներ են համախմբված, հունվարի 18-ին Ֆրանկֆուրտում կազմակերպել էր  Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողով։ Կարո՞ղ եք տեղեկություն տրամադրել այդ մասին։

 

Մայնի Ֆրանկֆուրտում Ալի Էրտեմի նախագահությամբ թուրք և քուրդ մտավորականների կողմից հիմնադրված «Ցեղասպանության հակառակորդների միությունը» ավելի քան 20 տարի է, ինչ հետևողական պայքար է մղում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար՝ հանդես գալով բազմաբնույթ նախաձեռնություններով։ Գրեթե ամեն տարի՝ ապրիլին, նրա ներկայացուցիչներ գալիս են նաև Հայաստան՝ միասին ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անցյալ տարվա ապրիլին, օրինակ, միության մի բազմանդամ պատվիրակություն էր ժամանել, որը Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո հանդիպում ունեցավ նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ՝ ներկայացնելով ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրենց կողմից իրականացվող պայքարը և միաժամանակ հավաստելով  իրենց միության անվերապահ զորակցությունն այդ նպատակով մեր կողմից տարվող աշխատանքներին։ Ինչպես միության անդամներն այնուհետև իրենց շնորհակալագրերում նշում էին, այդ հանդիպումը նրանց նոր լիցքեր և վճռականություն է հաղորդել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար իրենց պայքարը շարունակելու հարցում։

            Միությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է նաև Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ։ Նախորդ տարիներին մեծ մասամբ տեղի էին ունենում փողոցային ցույցեր և հանրահավաքներ։ Իսկ ահա այս տարի՝ փետրվարի 15-ին, այդ նպատակով կազմակերպվեց համաժողով, որն աչքի էր ընկնում ներկայացուցչական բարձր մակարդակով․ ի թիվս այլ անհատների ու կազմակերպությունների՝ մասնակցում էին և ելույթներով հանդես եկան նաև Թուրքիայից Եվրոպա տեղափոխված Թուրք աշխատավորների համադաշնությունը, ինչպես նաև Ֆրանկֆուրտի թուրքական համայնքային կենտրոնը։ Քանի որ համաժողովի հիմնական հասցեատերը թուրք և քուրդ հասարակությունն էր, այն անցկացվեց թուրքերեն։ Դա ուներ նաև այն առավելությունը, որ ելույթներն ու քննարկումները մասնակիցների և ընդհանրապես նշված հասարակության համար լիովին հասկանալի էին։ Մասնակիցների թիվը մոտ 100 էր։ Միջոցառումն ուղեկցվում էր նաև տպավորիչ երաժշտական կատարումներով, որոնք կազմակերպել էր Ֆրանկֆուրտի թուրքական համայնքային կենտրոնի նախագահ Բյուլենտ Գյուլն իր՝ «Էթնոտոլիա» երաժշտական խմբի հետ միասին։

 

- Ի՞նչ առանցքային նշանակություն ունեցող ելույթներ կային, և ի՞նչ ուղերձներ էին դրանք պարունակում։

- Միջոցառման բացումը տեղի ունեցավ ստամբուլահայ երիտասարդ, «Նոր զարթոնք» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկի ելույթով, որը ներկայացրեց Հրանտ Դինքի գործունեությունն ու այն հետքերը, որ թողել է Թուրքիայի հասարակական գիտակցության մեջ։ Նրա՝ բարձրակարգ թուրքերեն և խիստ բովանդակալից ելույթը հիացրեց բոլոր ներկաներին

Այնուհետև ելույթով հանդես եկավ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված Թուրք աշխատավորների համադաշնության  բանախոսը, որը, ներկայացնելով Հրանտ Դինքի կենսագրությունը, հանգամանալից անդրադարձ կատարեց նրա հանդեպ իրագործված ոճրագործությանը։ «Ֆաշիստական թուրքական պետությունը և նրա ներկայիս ներկայացուցիչ՝ Արդարության և զարգացման կուսակցությունն են, որոնք կայացրել են Հրանտ Դինքի սպանության վճիռը և հանձնարարել դրա իրագործումը,- հայտարարեց նա իր ելույթում,- Հրանտ Դինքը դարձավ թիրախ, քանի որ հավատում էր, որ թուրք, քուրդ, լազ և հայ ճնշված ազգերը կարող են համատեղ և իրավահավասար ապրել, ու որևէ քայլ չնահանջեց իր պայքարից։ Ցեղասպանական քաղաքականությունը, որն իրագործվել է հայերի, եզդիների, ասորիների, քաղդէացիների և հույների հանդեպ, այսօր ուղղվում է բոլոր փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի և ալևիտների դեմ։ Հրանտ Դինքի սպանությունը նաև հայերի և այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ թուրքական պետության թշնամական կեցվածքի մի ինդիկատոր է։ Այդ սպանությունը չի կարող պատմության կողմից մոռացվել։ Մտավորական և լրագրող Հրանտ Դինքը, որը դարձավ խաղաղության խորհրդանիշ և հայտնի է որպես ճերմակ աղավնի, կշարունակի բոլոր ճնշվածների համար մնալ խաղաղության ջահակիրը։ Մենք չե՛նք մոռանալու Հրանտ Դինքին սպանողներին։ Հրանտ Դինքն անմահ է»։

 

Թուրքական համայնքային կենտրոնի նախագահ Օզգյուր Մուրատն իր ելույթում անհրաժեշտ համարեց Դինքի սպանությունը դիտարկել Հայոց ցեղասպանության համատեքստում՝ նշելով, որ Դինքի նպատակներն ու երազանքները նույնպես լիարժեք չեն ընկալվի, եթե այդ համատեքստում չդիտարկվեն։ Թուրքիայում սոցիալական արդարությունն ու իրավահավասարությունը, որին ձգտում էր Դինքը, ըստ բանախոսի, կարող են իրականություն դառնալ միայն ցեղասպանության փաստի ընդունման և դրան զոհ դարձած ժողովուրդների հանդեպ ատելության վերացման դեպքում։ «Որպես համայնքային կենտրոնի նախագահ,- նշեց բանախոսն իր եզրափակիչ խոսքում,-կկամենայի հայտարարել, որ մենք այսուհետ ևս կանգնած ենք լինելու ճնշված ժողովուրդների կողքին, որոնք մատնվել են ցեղասպանության ու կոտորածների»։

 

Այնուհետև ելույթ ունեցավ «Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրտեմը։ Ողջունելով ներկաներին՝ նա ընդգծեց, որ միությունը երբևէ չի դադարելու բախել իր առջև դեռ շարունակ փակվող դռները, որոնց ետևում թուրք ազգայնական մտածողության կրողներն են, և չի դադարելու ջանքեր գործադրել՝ այդ մտածողությունը փոխելու միջոցով արդարության համար իր պայքարում նորանոր աջակիցներ ձեռք բերելու նպատակով։ «Մենք վճռականորեն պայքարելու ենք այն ընկալման դեմ, որն արդարությունը փորձում է փնտրել մութ իշխանության՝ շարունակ փոփոխվող ձեռքերի մեջ։ Քանի որ ցեղասպանական վարչակարգը, որն Արևմտյան Հայաստանի, Պոնտոսի, Միջագետքի ժողովուրդներին, մասնավորապես հայ ժողովրդին, հույներին, ասորիներին և եզդիներին սպանդի է ենթարկել, մեծագույն խոչընդոտ է արդարության հասնելու ճանապարհին։ Նույն կառավարությունն այսօր ալևիտներին և քուրդ ժողովրդին է համարում խոչընդոտ, որը պետք է վերացվի ազգային պետություն ունենալու համար։ Ճնշված ժողովուրդներից զատ՝ հետապնդումը թիրախավորում է յուրաքանչյուր անհատի, որը հանդես է գալիս հանուն մարդկային արժանապատվության։ Մեր օբյեկտիվ իրատեսությունը մեզ ցույց է տալիս, որ թուրքական պետության կողմից հետապնդվող բոլորի ճակատագիրն աղերսվում է ցեղասպանության զոհերի ճակատագրին։ Մենք պահանջում ենք, որ մեր երկրի իշխանությունները պաշտպանեն ժողովրդավարությունը, իրավունքներն ու ազատությունները, որ արդարադատությունը պայքարի ցեղասպանության ժխտման դեմ։ Մենք պահանջում ենք, որ նրանք ապրիլի 24-ին տան այն նշանակությունն ու կարևորությունը, որն այդ օրն ամփոփում է, այլ խոսքերով, որ նրանք առերեսվեն իրենց արյունոտ, մութ անցյալին»։

Առաջադրելով այն հարցը, թե ինչու հնարավոր չեղավ պաշտպանել Դինքին և փաստելով, որ դա անզեն մարդկանց կողմից զինված բռնապետության դեմ դուրս գալու ճանապարհով իրատեսական չէր կարող լինել, Ալի Էրտեմը կատարեց նաև ուշագրավ եզրահանգումներ։ «Ինչո՞ւ մենք չկարողացանք պաշտպանել Հրանտ Դինքին,- նշեց նա,-  մենք պարտավոր ենք այդ հարցին պատասխան գտնել։ Ես կարծում եմ, որ մենք կյանքի բնական ռեֆլեքսներից պետք է դասեր քաղենք՝ այդ հարցին պատասխանելու համար։ Բնագետները, որոնք ուսումնասիրում են անգղերի կամ բազեների  կողմից հարձակման ենթարկվող երամների վարքագիծը, արձանագրում են հետևյալ փաստը։ Այն պահից, երբ թռչունները հարձակումը նկատում են, նրանք տասնյակներով և նույնիսկ հարյուրներով սկսում են թռչել հարձակվողների առջև և նրանց շատ մոտիկ։ Այդ իրավիճակում հարձակվողը չի կարողանում վճռել՝ ում հետապնդի, հոգնում է, հասնում գլխապտույտի և չի կարողանում իր որսը ձեռք բերել։ Պաշտպանության այդ բնազդը փրկում է թռչունների կյանքը։ Եթե մենք Հրանտի իդեալները կարողանայինք դարձնել մեր իդեալները, մենք կկարողանայինք կանգնել մարդասպանի, այլ խոսքով ասած՝ պետության առջև և հաշվետվություն պահանջել նրանից։ Եթե դուք՝ բոլորդ, Հրանտ և մենք՝ բոլորս, հայեր լինեինք, ապա մենք, Հրանտին չպահելով մեր առաջին շարքում, կկարողանայինք խանգարել մարդասպանին՝ իրականացնելու իր գործողությունը։ Ես կարծում եմ, որ մենք մեծ «ներողություն ենք պարտք» Հրանտին և հայ ժողովրդին, ցեղասպանության զոհերին, քանի որ չենք կարողացել այդ մարդկային համերաշխությունը ցուցաբերել։ Ես նաև գտնում եմ, որ անհնար է անտեսել այն անհրաժեշտ, մեծ դասը, որը մենք պետք է այդ սխալից քաղենք»։

Համաժողովում ելույթ ունեցավ նաև «Ցեղասպանության հակառակորդների միության» գործուն անդամներից մեկը՝ ազգությամբ քուրդ Էրան Գյունդուզը, որը ջերմ հարաբերություններ ուներ Դինքի հետ և 2005 թ․ մի հարցազրույց էր վարել, ներկայացրեց մի շարք հուզիչ վերհուշ-վկայություններ իրենց անձնական հանդիպումներից։ Այդ արժեքավոր հարցազրույցը, ի դեպ, արդեն մատչելի է նաև հայալեզու ընթերցողին հետևյալ կայքէջում՝ https://akunq.net/am/?p=70105։ Հղում կատարելով թուրք պատմաբան Թաներ Աքչամի այն դրույթին, որ Դինքը դարձավ Թուրքիայի հասարակության Մարտին Լյութեր Քինգը, Էրան Գյունդուզը նույնպես այն համոզումը հայտնեց, որ սեփական անցյալի, սխալների և անիրավությունների, մեղքերի և վայրագությունների հետ չառերեսվող հասարակությունը և պետությունը ապագա չունեն։

Կարևոր է, որ համաժողովի կողմից նաև մի կոչ հղվեց հասարակայնությանը՝ Դինքի հիշատակի մեծարմամբ հանդես գալու վերաբերյալ։

- Պարո՛ն Ալի Էրտեմը, Ձեզ ուղարկելով համաժողովում ներկայացված ելույթների տեքստերը և հանգամանալից իրազեկելով դրա ընթացքի մասին, նաև ներկայացրել է մի շարք նկատառումներ իրենց անելիքների վերաբերյալ։ Մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը։

- Այո՛, պարոն Էրտեմն իր նամակում ներկայացրել է մի շարք նկատառումներ այդ մասին ու նաև ի մի է բերել Հայաստանից և ԵՊՀ-ում կազմակերպված՝ վերոնշյալ հանդիպումից իր տպավորությունները։ «Մենք հետևողականորեն կազմակերպում ենք միջոցառումները և փորձում ենք միաժամանակ մոբիլիզացնել իրենց ժողովրդավարական-առաջադիմական համարող այլ մարդկանց և կազմակերպությունների,- գրում է նա,- ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս մեր ղեկավար վերնախավը Թուրքիայի «ապագան» կառուցում է կեղծիքների և զրպարտությունների վրա՝ ուղղված այն ժողովուրդներին (առաջին հերթին՝ հայերին), որոնց նա մոտ անցյալում խոշտանգել, անպատվել, սպանել և իրավազրկել է։

Միջնակարգ դպրոցներում և համալսարաններում, մզկիթներում և զորանոցներում, հասարակական կյանքում մեր ղեկավար վերնախավը փորձում է ճշմարտությունն աղավաղել, աղճատել և պատմության կեղծ պատկեր ներկայացնելով ու իր քաղաքացիների «ուղեղը լվանալով»՝ նրանց ձևախեղել։ Նա փորձում է պատերազմական հանցագործություններով և մարդկայնության դեմ հանցագործություններով պահել իր իշխանությունը։ Ջիհադիստներին բացահայտորեն աջակցելը, օտար տարածքների (հյուսիսային Սիրիա) գրավումը և քուրդ ժողովրդի դեմ ցեղասպանական հարձակումները ցույց են տալիս, որ իշխանական վերնախավն անուղղելի կրկնահանցագործ է։ Սիրելի՛ Աշոտ, ուրախալիորեն ես տեղյակ եմ պատմության հանդեպ քո դիրքորոշմանը, ծանոթացել եմ նաև մի քանի այլ հայ պատմաբանների, ինչպես նաև քո որոշ գործերին։ Բարեբախտաբար, ես ունեցել եմ նաև ձեր աշխատություններն այլ վստահելի աղբյուրների հետ համեմատելու հնարավորություն։ Ձեզ մոտ իրավիճակն այլ է։ Ինչպես նաև ես քո գրքի դեպքում եմ արձանագրել՝ շարադրանքը հիմնված է ժայռակոփ հիմքերի և ըստ այդմ՝ ճշմարտության վրա։ Այդտեղ ես շատ բան եմ տեսնում նաև մեր սեփական պատմությունից, որը մեր հասարակությունից գաղտնի է պահվում։ Ես ճշմարտությունից և օբյեկտիվությունից հեռանալու նույնիսկ նվազագույն փորձ չեմ տեսնում։ Հայ պատմաբանները շարադրում են պատմությունը՝ այն գալիք սերունդներին փոխանցելու համար, որպեսզի դրանից սովորեն և հայ հասարակության ապագան կառուցեն։ Ես նախանձում եմ ձեր դպրոցներին, համալսարաններին, ես նախանձում եմ ձեր աշակերտներին և ուսանողներին։ Նրանք բարեբախտություն ունեն կրթվելու առաջնակարգ մասնագիտական ուժերի, ազնիվ և շիտակ ուսուցչական ու դասախոսական վերնախավի (պրոֆեսորներ, դոցենտներ, ուսուցիչներ) կողմից։ Նրանք իրավունք կունենան հավատով լի նայելու ապագային։ Մեզ մոտ իրավիճակը միանգամայն այլ է։ Մենք ունենք կեղծիքների մի արդյունաբերություն՝ մի ցեղասպան իշխանություն վայրագ բռնության և ճնշման միջոցով պահպանելու, թուրքական հասարակության ապագան ավերելու համար։ Իհարկե, այդպես ավերվում է նաև թուրքական տիրապետության տակ գտնվող ճնշված ժողովուրդների ապագան։ Այստեղ գրվում է մի այնպիսի «պատմություն», որը պետք է արդարացնի հանցագործությունը։ Դա մեր դառն իրականությունն է, որի մեջ ես թուրքական պետությունը բարեփոխելու որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Խնդրում եմ ինձ սխալ մի հասկացիր։ Ես հոռետես չեմ։ Չնայած այդ դառն իրականությանը՝ ես հավատում եմ հասարակության խղճին, որը մենք պետք է հետագայում ևս շարունակ առավել զգայուն դարձնենք։ Հենց որ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԽԱՎԱՐԻ մեջ լույս ճառագի, կգա թուրքական տիրապետության վերջին ժամը։ Այնուհետև այլևս ոչ մի ցեղասպան իշխանություն չի կարողանա գոյատևել։ Ես չեմ կարող մարգարեություն անել, թե դրանից հետո ավերակներից ինչ կստացվի, բայց ամեն դեպքում ցեղասպանությունից տուժած ժողովուրդների, Մերձավոր Արևելքի և առհասարակ մարդկության համար ավելի լավ կլինի»։

- Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ նշանակություն և կարևորություն ունի «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեությունը։

- Թուրք և քուրդ մտավորականներին համախմբող որևէ այլ կազմակերպություն, որը միանշանակ և անվերապահ պայքարում է Հայոց ցեղասպանության և թուրքական վարչակարգի կողմից այլ նմանօրինակ ոճրագործությունների ճանաչման համար, թերևս չկա։ Եթե Թուրքիան երբևէ պետք է ճանաչի ցեղասպանությունը, ապա դա կարող է լինել այդ երկրի հասարակության իրազեկման դեպքում։ Սա նկատի ունենալով՝ անհնար է գերագնահատել «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեությունը։ Պարոն Էրտեմը և իր գործընկերները հետևողական ջանքեր են գործադրում թուրքական ու առհասարակ թրքախոս հասարակությանը ցեղասպանության մասին իրազեկելու համար և մեծ կարևորություն են տալիս այդ ճանապարհին թուրքական սփյուռքի՝ այլ կառույցների հետ համագործակցությանը։ Այս համաժողովը, որին մասնակցում էին թուրքական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նույնպես փաստեց դա, և պատահական չէ, որ այն արդեն բազմաթիվ արձագանքներ է ստացել թուրքական սփյուռքի որոշ շրջանակների կողմից։ Եթե մենք ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում ենք դասում և հետամուտ ենք դրան, ապա պետք է մեծապես կարևորենք այս կազմակերպության գործունեության նշանակությունը՝ ապահովելով մեր աջակցությունը։ Թուրքական վարչակարգի ժխտողական քաղաքականությունն ամենից շատ երկյուղում է իր հասարակության իրազեկումից, ինչին ուղղված են «Ցեղասպանության հակառակորդների միության» ջանքերը։

Անի Պողոսյան

 

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am