30 տարի ԵՊՀ հրատարակչական գործի զարգացման ճանապարհին. Արա Բարխուդարյանը պարգևատրվեց արծաթե մեդալով Գնահատանքի արժանացավ ԵՊՀ հրատարակչության օպերատիվ պոլիգրաֆիական աշխատանքների պատասխանատու Արա Բարխուդարյանի՝ երեք տասնամյակ տևած մասնագիտական ուղին։ Երկարամյա բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական վարպետության և գործունեության 30-ամյակի առթիվ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նրան պարգևատրեց ԵՊՀ արծաթե մեդալով։
Կենսաբանը, պատմաբանը, սոցիոլոգն ու ծրագրավորողը՝ մեկ թիմում. Ծաղկաձորում անցկացվել է «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանը Ի՞նչ արդյունք կստացվի, եթե մեկ թիմում աշխատեն, օրինակ, ֆիզիկոսը, լեզվաբանը, հոգեբանն ու մաթեմատիկոսը։ Ծաղկաձորում անցկացված «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանի շրջանակում այս հարցի գործնական պատասխանը համատեղ փնտրեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ մշակելով նախագծային առաջարկներ։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական նախաձեռնությունը՝ միջազգային հեղինակավոր հարթակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ հրատարակված «Կենսաբանական գիտություն և նորարարություն՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» («Biological Science and Innovation for Achieving the Sustainable Development Goals») գիրքը կարևոր ձեռքբերում է ոչ միայն ֆակուլտետի, այլև ամբողջ համալսարանի գիտական գործունեության միջազգային ճանաչման ճանապարհին։ Հրատարակությունից ընդամենը երկու շաբաթ անց գիրքն ամբողջությամբ ներառվել է «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում, իսկ գրքի բոլոր 17 գլուխները նույնպես ինդեքսավորվել են՝ գիտական արժեքով համարժեք լինելով Q4 կարգի միջազգային ամսագրում հրապարակված հոդվածների։ Սա հեղինակներին հնարավորություն է տալիս բարձր վարկանիշ ունեցող գիտական հարթակում իրենց հետազոտությունները ներկայացնելու միջազգային ակադեմիական հանրությանը։
Ի՞նչ կրթություն է պետք փոփոխվող աշխարհին․ քննարկում ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ Արդյո՞ք ժամանակակից կրթական համակարգերը համահունչ են 21-րդ դարի արագ փոփոխվող աշխարհի պահանջներին։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի «Կրթության փոխակերպումներ» խորագրով քննարկման ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են կրթության վերաիմաստավորման անհրաժեշտությանը, միջառարկայական կապերին, տեխնոլոգիական զարգացումների ազդեցությանը և կրթության ապագային։ Բանախոսները ներկայացրել են կրթության նպատակների, բովանդակության և կազմակերպման շուրջ առկա մոտեցումները՝ քննարկելով նաև արհեստական բանականության, մասնագիտական «շարժունակության» և ցկյանս ուսումնառության արդիական մարտահրավերները։
Երիտասարդ իրավաբանները ճանաչողական այցով եղել են Գերմանիայի բուհերում և իրավակիրառ հաստատություններում. միջազգային փորձի ուսումնասիրություն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում երիտասարդ հայ իրավաբանների համար կազմակերպվել է ճանաչողական այց Գերմանիա։ Ծրագրի մասնակիցները ծանոթացել են Գերմանիայի արդարադատության համակարգի գործունեությանը, այցելել առաջատար բուհեր, գիտահետազոտական և իրավակիրառ հաստատություններ, ինչպես նաև մասնակցել մասնագիտական հանդիպումների և քննարկումների։
Ինչպե՞ս գնահատել երիտասարդների կարիքներն ու հնարավորությունները. ԵՊՀ-ն ներգրավված է ազգային ինդեքսի մեթոդաբանության մշակման գործում Երիտասարդների կյանքի որակը միայն զբաղվածության, կրթության կամ առողջության առանձին ցուցանիշներով հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել։ Կարևոր է հասկանալ նաև՝ ինչպես են երիտասարդներն իրենք ընկալում իրենց հնարավորությունները, անվտանգությունը, հասարակական կյանքին մասնակցությունը և ապագայի հեռանկարները։ Այս խնդիրներին համակարգված անդրադառնալու նպատակով մշակվում է երիտասարդության ազգային ինդեքսը։ Հուլիսի 14-ին ներկայացվել և քննարկվել է ինդեքսի մեթոդաբանական շրջանակի նախագիծը, որի մշակման աշխատանքներում ներգրավված է Երևանի պետական համալսարանի ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնը։
ԵՊՀ-ն ընդլայնում է միջազգային գիտական համագործակցությունը. նոր գործընկերություն Չինաստանի առաջատար համալսարաններից մեկի հետ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը մասնակցել է Պեկինի քիմիական տեխնոլոգիաների համալսարանում (BUCT) կայացած Կենսավերամշակման և կենսաարտադրության միջազգային 10-րդ գիտաժողովին, որը համախմբել էր ոլորտի առաջատար գիտնականներին, հետազոտողներին և համալսարանների ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից։
Երևանի պետական համալսարանի և «Բի Յանգ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Բի Յանգ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Բորոյանը ստորագրեցին հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով երկկողմ համագործակցությունը: Հուշագրով նախատեսվում է գիտակրթական համատեղ նախաձեռնությունների և նորարարական ծրագրերի իրականացում, ինչը կնպաստի կենսաբանության և բժշկագիտության ոլորտներում գիտահետազոտական փոխշահավետ գործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
Արևելագիտությունը՝ երկխոսության միջոց․ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «Օրբելի – 2026» միջազգային արևելագիտական ամառային դպրոցը Ամառային դպրոցի շրջանակում համախմբվել էին Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանների ուսանողներ ու ասպիրանտներ։ Մեկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները լսել են հայ և ռուս առաջատար արևելագետների դասախոսություններ, մասնակցել ճանաչողական այցերի:
Հայկական մաթեմատիկական դպրոցի ավանդույթները շարունակվում են. ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային ուսանողական գիտաժողով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում անցկացվեց «Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովը, որը համախմբել էր Հայաստանի և արտերկրի ուսանողների, ասպիրանտների և գիտական գործունեությունը նոր սկսած հետազոտողների։ Գիտաժողովը նպատակ ուներ երիտասարդ հետազոտողներին ծանոթացնելու ոլորտի նորագույն արդյունքներին, խթանելու Հայաստանում ֆունկցիաների երկրաչափական տեսության՝ պատմականորեն ձևավորված գիտական դպրոցի շարունակական զարգացումը և ձևավորելու գիտական հոդվածների հետ մասնագիտական աշխատանքի հմտություններ։